Երկուշաբթի, ապրիլի 29-ի երեկոյեան, Սարդարապատ քաղաքամասի միասնական մարմինների՝ Սրբոց Վարդանանց եկեղեցու խորհուրդ, «Անի» եւ «Սարդարապատ» միութիւնների նախաձեռնութեամբ տեղի ունեցաւ Հայոց Մեծ Եղեռնի 104-րդ տարելիցին նւիրւած միջոցառում Հ.Մ. Սարդարպատ Միութեան կենտրոնատեղիում:
Օրւայ բանախօսն էր Իրանի Իսլ. խորհրդարանում հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը:
Ասմունքեց և ծրագիրը վարեց Քևին Նազարեանը: Պարերով հանդէս եկան «Զարթօնք» պարախմբի սաները իսկ երգերով՝ պրն. Սարքիս Աբեդեանի երաժշտական խումբը: