Հինգշաբթի 20 դեկտեմբեր 2018-ի առաւօտեան, Թեմիս Առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանին այցելեցին Թ.Հ.Թ.-ի Կ.Օ.Մ.-ի անդամներ՝ պարոնայք Մուշեղ Ծատրեանը, Մայիս Մինասեանը և Հրայր Աբդալեանը:
Անդամներն եկած էին իրենց աշխատանքներից ամփոփ զեկոյց ներկայացնելու Սրբազան Հօրը:
Ի յայտ եկաւ, որ կարիքաւորների թիւը մեր գաղութի մէջ դժբախտաբար սկսել է աճել, որպէս արդիւնք երկրոմ տիրող ներկայ տնտեսական վիճակին: Այսօրւայ տւեալներով 92 ընտանիք նպաստ են ստանում Կ.Օ.Մ.-ից:
Սրբազան Հայրը գնահատեց իրենց տարած աշխատանքները և միասին խորհրդակցեցին հնարաւորինս կարիքաւորների վիճակը վարելաւելու մասին: Խօսեցին նաև նոր տարւայ առաջին օրւայ կարիքաւոր ընտանիքների այցելութեան մասին:
Անդամները յայտնեցին նաև, որ յառաջիկայ շաբաթ տեղի պիտի ունենայ Կ.Օ.Մ.-ի յատուկ ձեռնարկը Ս. Ծնունդի և Նոր Տարւայ առիթով: