Շաբաթ մարտի 10-ին, թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, իր գրասենեակում ընդունեց Կրօնների Երկխօսութեան Կենտրոնի տնօրէն՝ Հոջաթոլ Իսլամ ուալ Մոսլեմին Մահդի Թասխիրիին, որին ընկերակցում էին տկն. Ռաշիդբէյգին և պրն. Մոխթարեանը:
Սրբազան Հայրը բարի գալուստ մաղթեց և խօսեցին յառաջիկայ մայիս-յունիսին Լիբանանում տեղի ունենալիք Իսլամ-Քրիստոնեայ Համագումարին, կենտրոնի և Մեծի Տանն Կաթողիկոսութեան միջև:
Խօսւեց համագումարի թեմայի շուրջ, որ լինլելու է՝ «Կրօն և բնութիւն»:
Խօսւեց նաև Ասիայի եկեղեցիների խորհրդի ընդհանուր քարտուղարի Իրան գալիք այցելութեան մասին, ինչպէս նաև Իլամ-Քրիստոնեայ յարաբերութիւնների մասին ընդհանրապէս: