Իրանի Իսլ. խորհրդարանում իրանահայութեան զոյգ պատգամաւորները շնորհակալագրով ողջունել են հանրապետութեան նախագահի կատարած այցը հայ նահատակների ընտանիքներին:
Նամակում մասնաւորապէս նշւած է. «Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով ձեր՝ իրանահայ նահատակների ընտանիքներին կատարած այցը դրական արձագանգների եւ գնահատականների արժանացաւ իրանահայ համայնքի կողմից: Մենք, որպէս իրանահայ համայնքի պատգամաւորներ, մեր պարտքն ենք համարում շնորհակալութեան խօսքեր ուղղել ձեզ եւ Բարձրեալից հայցել, որ գալիք տարին Ձեզ համար լինի յաջողութիւնների եւ առողջութեան տարի»: