Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Շարունակւել է Թ.Հ.Թ. 16-րդ Պատգամաւորական ժողովի 3-րդ նիստը

Երեքշաբթի՝ փետրւարի 21-ին, ազգային առաջնորդարանի դահլիճում Թեհրանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովը շարունակեց փետրւարի 20-ին սկսւած 3-րդ նիստը, նախագահութեամբ թեմիս առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի եւ ատենապետութեամբ Ժոզէֆ Մեհրաբեանի: Տէրունական աղօթքից յետոյ ստուգւեց պատգամաւորների թւային պատկերը:

Ստուգման վաւերագրական պատկերը ստանալուն պէս տեղի ունեցաւ Սրբազան Հօր ելոյթը, այնուհետեւ Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի նիւթականի պատասխանատու Մինաս Աղանեանսի միջոցով ընթերցւեց նիւթական զեկոյցը, որից յետոյ պատգամաւորներին առիթ տրւեց իրենց լուսաբանական հարցերն ուղղել Թեմական խորհրդին, որոնց համարժէք պատասխաններ տւեց Մինաս Աղանեանսը: Լուսաբանական հարցումներից յետոյ տեղի ունեցաւ ըստ էութեան արտայայտութիւններ, որոնք վերաբերւում էին Թեմական խորհրդի նիւթական եւ բարոյական գործունէութեան զեկուցագրին: Պատգամաւորները իրենց ելոյթներում շնորհակալութիւն յայտնեցին Թեմական խորհրդի երկամեայ լայնածաւալ գործունէութեան համար: Ըստ Էութեան արտայայտութիւններն աւարտւեցին 3-րդ ցանկով: 15 րոպէ դադարից յետոյ ժողովը շարունակւեց քնարկելով Կրօնական խորհրդի գործունէութիւնը:

Թ.Հ.Թ. Պատգամաւորական ժողովի 3-րդ նիստը շարունակւելու է:

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Երկուշաբթի 20 Մայիսի 2024;
երկուշաբթի, Բ օր Հոգեգալստեան։ Պահք

Երեքշաբթի 21 Մայիսի 2024;
երեքշաբթի, Գ օր Հոգեգալստեան։ Պահք

Չորեքշաբթի 22 Մայիսի 2024;
չորեքշաբթի, Դ օր Հոգեգալստեան։ Պահք

Հինգշաբթի 23 Մայիսի 2024;
հինգշաբթի, Ե օր Հոգեգալստեան Պահք։

Ուրբաթ 24 Մայիսի 2024;
ուրբաթ, Զ օր Հոգեգալստեան։ Պահք

Շաբաթ 25 Մայիսի 2024;
Շաբաթ, Է օր Հոգեգալստեան

Կիրակի 26 Մայիսի 2024;
Ա կիր. զկնի Հոգեգալստեան։ Սկիզբն Յարութեան Կիւրակէից։ Յիշատակ Եղիայի մարգարէին

Երկուշաբթի 27 Մայիսի 2024;
երկուշաբթի, տօն՝ Սրբոց կուսանացն Հռիփսիմեանց

Երեքշաբթի 28 Մայիսի 2024;
երեքշաբթի, Սրբոց կուսանացն Գայիանեանց

Չորեքշաբթի 29 Մայիսի 2024;
Չորէքշաբթի . Պահք

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ