Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Հ.Հ. Պաշտպանութեան Նախարարը Ազգային Առաջնորդարանում

Պաշտօնական այցով Թեհրանում գտնւող Հ.Հ. Պաշտպանութեան Նախարար Վիգէն Սարգսեանը և իր գլխաւորած պատւիրակութիւնը, չորեքշաբթի փետրւարի 1-ին այցելեցին Թեհրանի հայոց թեմի առաջնորդարան:

Այցելութեան ընթացքին պատւիրակութիւնը հանդիպում ունեցաւ թեմի առաջնորդ՝ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի, Իսլ. խորհրդարանում իրանահայութեան զոյգ պատգամաւորներ՝ դոկտ. Կարէն Խանլարեանի եւ Ժորժիկ Աբրահամեանի, Թեմական խորհրդի, Պատգամաւորական ժողովի և ազգային մարմինների ներկայացուցիչների եւ հոգեւոր դասի հետ:

Հանդիպմանը, Հ.Հ. պաշտպանութեան նախարարն արժևորեց եւ բարձր է գնահատեց Հայոց եկեղեցու եւ Սփիւռքի կառոյցների դերակատարութիւնը հայապահպանութեան, ինչպէս նաեւ հայ-իրանական բարեկամական յարաբերութիւնների ամրապնդման ու հետագայ զարգացման գործում:

Ելոյթ են ունեցել նաեւ Սրբազան հայրը, Կարէն Խանլարեանն ու Ժորժիկ Աբրահամեանը: Սրբազան հայրը ներկայացրեց թեհրանահայ համայնքը, Ժորժիկ Աբրահամեանը՝ Նոր Ջուղայի հայ համայնքը, իսկ Կարէն Խանլարեանն էլ անդրադարձել է Հ.Հ. պաշտպանութեան նախարարի գլխաւորած պատւիրակութեան այցի քաղաքական նշանակութեանն ու կարեւորութեանը՝ հայ-իրանական յարաբերութիւնների համատեքստում:

Վիգէն Սարգսեանն այցելեց նաեւ Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցի եւ ծաղեպսակ մատուցեց եկեղեցու տարածքում գտնւող Հայոց Ցեղասպանութեան զոհերի յուշարձանին, յարգելով նրանց յիշատակը:

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ