Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Թ.Հ.Թ. ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՇՆՈՐՀԱՒՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ՝ ԻՐԱՆԻ ԻՍԼ. ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՎԵՐԸՆՏԻՐ ՊԱՏԳԱՄԱՒՈՐ ԱՐԱ ՇԱՀՎԵՐԴԵԱՆԻՆ

ՄԵԾԱՅԱՐԳ ՊՐՆ. ԱՐԱ ՇԱՀՎԵՐԴԵԱՆ
ԻՐԱՆԻ ԻՍԼ. ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ԹԵՀՐԱՆԻ ԵՒ ՀԻՒՍԻՍԱՅԻՆ
ԻՐԱՆԱՀԱՅՈՒԹԵԱՆ ՎԵՐԸՆՏԻՐ ՊԱՏԳԱՄԱՒՈՐ

Ջերմագին բարեմաղթանքներով շնորհաւորում ենք Ձեզ՝ Իրանում կայացած Իսլ. խորհրդարանի 12-րդ գումարման ընտրութիւններում, որպէս Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր վերընտրւելու առիթով:

Ընտրութիւնների արդիւնքն այն փաստի վկայութիւնն է, որ Դուք անցած չորս տարիների ընթացքում նւիրեալ գործունէութեամբ եւ տեւական յանձնառութեամբ, արժանի կերպով վաստակել էք մեծ հեղինակութիւն եւ վստահութիւն:

Վստահ ենք, որ արդար ընտրութիւններում Ձեր յաղթանակն ամուր հիմք է Ձեր ընտրած ուղու բարեյաջող ընթացքը նոր լիցքով ու եռանդով շարունակելու համար:
Յուսով ենք, որ ինչպէս նախորդ չորս տարիներին, կրկին կը ցուցաբերէք Ձեր սերտ համագործակցութիւնը յանուն համայնքիս բարօրութեան եւ բարեկեցութեան:

Մաղթում ենք նորանոր ձեռքբերումներ Ձեր պատասխանատու եւ դժւարին պաշտօնում:

Քաջառողջութեան եւ յաջողութեան մաղթանքներով՝

ՅԱՐԳԱՆՕՔ՝
Թ. Հ. Թ. ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ