Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԹԵՀՐԱՆ ՆԱՀԱՆԳԻ ՔԱՂԱՔՆԵՐԻ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՀԻՄՆԱՐԿԻ (ԲՈՆԵԱԴ ՇԱՀԻԴ) ՏՆՕՐԷՆԻ ԱՅՑԸ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆ

Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով, շաբաթ, 13 յունւար 2024 թւականին, Թեհրան նահանգի քաղաքների Նահատակների Հիմնարկի (Բոնեադ Շահիդ) տնօրէն՝ Աբասալիէ Ռէզային, նոյն հիմնարկի ներկայացուցիչներ՝ Մշակութային հարցերով տեղակալ՝ տկն. Թաբիրէյիի եւ Քարոզչական բաժնի տնօրէն՝ պրն. Մոհսէնիի ընկերակցութեամբ այցելեց Ազգ. Առաջնորդարան եւ հանդիպում ունեցաւ թեմակալ առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի հետ:

Հանդիպմանը ներկայ էին Իսլ. Խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Իրան-Իրաք Պարտադրեալ Պատերազմի Հայ Նահատակների եւ Անձնուրացների Արժէքների Պահպանման յանձնախմբի ատենապետ եւ անձնուրաց՝ Գուրգէն Քարամեանը եւ Ազգ. Առաջնորդարանի դիւանապետ Զօրիկ Կարապետեանը:

Սրբազան Հայրը հիւրերին ողջունելով եւ գնահատելով նրանց այցելութիւնը Ազգային Առաջնորդարան յայտնեց, որ նահատակներն առանց կրօնի խտրութեան ազնւագոյն անձեր են, որոնք իրենց կեանքը նւիրել են իրենց հայրենիքին եւ ի խնդիր բարձրագոյն արժէքների: Սրբազան Հայրը իր արտայայտութիւնների ընթացքում անդրադառնալով վերջին օրերին Քերման քաղաքում տեղի ունեցած ահաբեկչութեանը նաեւ Գազայի հատւածում իսրայէլական ռեժիմի հակապաղեստինեան անմարդկային արշաւանքին ու ռմբակոծմանը մէկ անգամ եւս դատապարտեց անմեղ ժողովրդի հանդէպ ոճրագործ գործողութիւնները:

Թեհրան նահանգի քաղաքների Նահատակների Հիմնարկի տնօրէն՝ Աբասալիէ Ռէզային, տօնական օրերի առիթով բարեմաղթանքներ փոխանցելուց յետոյ մատնանշեց հայրենասիրութեան եւ նահատակութեան վեհ կոչմանը եւ մեծարելով նահատակների յիշատակը, կարեւորութեամբ անդրադարձաւ Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի եւ յեղափոխութեան յաղթանակի տարիների ընթացքում հայ նահատակների եւ անձնուրացների քաջագործութիւններին ու սխրանքներին: Նա յայտնեց, որ Իրանի պատմութիւնը երբէք չի մոռանալու կրօնական փոքրամասնութիւնների եւ ի մասնաւորի սիրելի իրանահայերի դերը՝ պատմութեան բոլոր ժամանակներում:

Իսլ. Խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը իր հերթին ողջունեց յարգոյ հիւրերին եւ երախտագիտութեան խօսք ուղղելով, գնահատեց Նահատակների հիմնարկի ուշադրութիւնն ու բարիացակամ մօտեցումը անձնուրացներին եւ նահատակների ընտանիքների նկատմամբ: Նա նաեւ մատնաշնեց քրիստոնեայ եւ մուսուլման հայրենակիցների լաւ եւ բարեկամական յարաբերութիւնները՝ այն համարելով կրօնների խաղաղ գոյակցութեան եզակի օրինակ ողջ աշխարհի համար:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ