Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆ

Շաբաթ, 25 նոյեմբեր 2023 թւականին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց Թեհրանի Փերիոյ Կրթասիրաց Միութեան վարչութեան ներկայացուցիչներին, ովքեր եկել էին Սրբազան Հօր հովանաւորութիւնը եւ օրհնութիւնը խնդրելու Միութեան հիմնադրման եւ գործունէութեան 32-ամեակին նւիրւած նախաձեռնութիւնների կապակցութեամբ, նշելով նաեւ, որ այս տարի լրանում է Փերիոյ Կրթասիրաց Միութեան Սպահանի մասնաճիւղի 95-ամեակը:

Հանդիպման ընթացքին վարչութեան ատենապետ Գասպար Ամիրխանեանը, հակիրճ զեկուցեց Միութեան գործունէութեան եւ ընդհանուր աշխատանքների մասին:

Սրբազան Հայրը ջերմօրէն ողջունեց եւ յաջողութիւն մաղթեց իրենց աշխատանքներին:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ