Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՍՐԲԱԶԱՆ ՀԱՅՐԸ ԸՆԴՈՒՆԵՑ ԴՈԿՏ. ԿԱՐԷՆ ԽԱՆԼԱՐԵԱՆԻՆ

2021 թւականի յուլիսի 7-ի կէսօրին, Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը իր գրասենեակում ընդունեց, ԻԻ խորհրդարանի Թեհրանի եւ Հիւսիսային Իրանահայութեան նախկին պատգամաւոր՝ դոկտ. Կարէն Խանլարեանին, որ այս օրերին Թեհրան էր ժամանել:

Սրբազան Հայրը ջերմօրէն ողջունեց դոկտ. Խանլարեանին եւ հանդիպումը առիթ եղաւ խօսելու հայակեանքը յուզող հարցերի շուրջ յատկապէս Արցախեան 44 օրեայ պատերազմից յետոյ Հայաստանում եւ սփիւռքում պարզւած իրավիճակի մասին:
Հանդիպման ընթացքին խօսւեց նաեւ խորհրդարանում տեղի ունեցած վերջին արտախորհրդարանական ընտրութիւնների մասին:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ