Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

ԵԿԵՂԵՑՈՒ ԱՆԽՈՆՋ ՍՊԱՍԱՒՈՐԸ ԽԵՉՈՒՄ ԽԵՉՈՒՄԵԱՆԻ ՅԻՇԱՏԱԿԻՆ

Մի պահ մտածել, որ Սասուն քաղաքամաս ես գնում եւ այնտեղ պիտի չգտնես այդ քաղաքամասի շունչն ու ոգին հանդիսացողը, քաղաքամասի բնակիչների՝ մեծի ու փոքրի բարեկամը, միութիւնների, դպրոցների եւ ընտանիքների սրտցաւ հայորդին՝ Խեչում Խեչումեանը, որ իր կեանքի մեծագոյն բաժինը նոյնացուցած էր Սասուն քաղաքամասի կեանքի հետ, խոր ցաւ ու ափսոսանք ես ապրում։

Այո՛, այդպիսին էր Խեչումեանը եւ իբրեւ այդպիսին ճանաչեցի նրան երեսուն մէկ տարի առաջ 1990-ի Յունւարին, երբ երանաշնորհ Տ. Տ. Գարեգին Բ. Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսի, ընկերացող պատւիրակութեան հետ Թեհրան եղայ։ Այդ օրերին Խեչումեանը Սրբոց Թարգմանչաց եկեղեցու եկեղեցական խորհրդի ատենապետն էր եւ եկեղեցու Աւագ Քահանայ լուսահոգի Արժ. Տ. Ահարոն Աւ. Քհնյ. Տ. Գալստանեանի հետ տնօրինեց, որ թեմակալ առաջնորդի տնօրինումով, Ծննդեան ճրագալոյցի Ս. պատարագը մատուցեմ Սրբոց Թարգմանչաց եկեղեցում։

Ճրագալոյցի պատարագի աւարտին, Խեչումեանը ինձ մօտեցաւ եւ ասաց. «Հայր սուրբ այսօր իմ աղջկաս նշանի օրհնութիւնն է լինելու, խնդրում եմ, որ դուք էլ ձեր ներկայութեամբ մեզ պատւէք եւ օրհնէք իմ աղջկաս նշանդրէքը»։ Սիրով ընդունեցի, կարճ ժամանակով իրենց բնակարանում եղայ եւ մօտիկից ծանօթացայ նահապետական աւանդութեամբ ապրող Խեչումեան ընտանիքին։

Այդ օրւանից սկսեալ Խեչումեանի հետ իմ յարաբերութիւնը գնալով սերտացաւ, մանաւանդ այն օրւանից երբ ընտրւեցի Թեհրանի հայոց թեմի առաջնորդ։ Սասուն քաղաքամասի Սրբոց Թարգմանչաց եկեղեցում, դպրոցներում, միութիւններում եւ տխուր առիթներով ընտանիքներին տւած յաճախակի այցելութիւնների ընթացքին իմ անբաժան ընկերն էր շրջանի հոգեւոր հովիւ Արժ. Տ. Կոմիտաս Աւ. Քհնյ. Ղարախանեանի հետ։
Իմ առաջնորդութեան աւելի քան քսան տարիների ընթացքին Խեչումեանը ճանաչեցի որպէս ազնիւ, նախանձախնդիր եւ մանաւանդ յանձնառու հաւատացեալ եւ ազգային արժէքների նկատմամբ նախանձախնդիր եւ բծախնդրօրէն իր ստանձնած պարտականութիւնները լաւագոյն կերպով կատարող։

Փոքր տարիքին իր ծննդավայրից Թեհրան փոխադրւելով գործի ասպարէզ մտած Խեչումեանը իր աշխատասէր, իմաստուն ու նախաձեռնող ոգիով, յարաբերաբար, կարճ ժամանակի մէջ ունեցաւ սեփական գործատեղին, որ աստիճանաբար հասցրեց արտադրողական կենտրոնի։

Սասուն քաղաքամասը յիսնական թւականներին նոր սկսել էր ձեւաւորւել ու կառուցւել, այնտեղ տեղակայած մեր ժողովուրդը, որ ներգաղթի հետեւանքով հայաբնակ գիւղերից հաւաքւած եւ հաստատւած Թեհրանի տարբեր շրջաններում պէտք ունէր դպրոցի, միութիւնների, միութենական եւ ընկերային կեանքի յարմարութիւն ունեցող կենտրոններ։ Սասուն քաղաքամասի հայ բնակչութեան ընկերային, կրթական, մշակութային կեանքի կազմակերպչական աշխատանքի մէջ մեծ ներդրում է ունեցել։

Խեչումեանը իր երիտասարդական աւիւնով ամէն տեղ էր իր հայրենակիցների եւ շրջանի պատասխանատուների կողքին։ Շնորհիւ իր հաղորդական նկարագրին շրջանի պետական շրջանակների, պատասխանատուների հետ յարատեւ յարաբերութեան մէջ էր եւ վայելում նրանց սէրն ու յարգանքը։

Սասուն քաղաքամասի անցեալ վաթսուն տարիների գաղութահայ կեանքի մէջ մեծ ներդրում ունեցաւ հանգուցեալ Խեչումեանը դրա համար էլ նա բոլորի կողմից սիրւած եւ յարգւած անձնաւորութիւն էր։ Երբեմն կատակով ասում էի «Պրն. Խեչումեան դու Սասուն քաղաքամասի ՛՛քեդխոդան՛՛ ես», ծիծաղելով ասում էր, «Ես իմ ժողովրդի ծառան եմ Սրբազան»։

Խոնարհ եւ համեստ էր նկարագրով եւ պատրաստ ամէն բարի գործի ազնիւ ու բարի խորհրդատու էր երիտասարդներին միաժամանակ խորապէս գիտակից՝ իր կարողութեան եւ ըստ այնմ կողմնորոշւում։ Սասուն քաղաքամասում մեր Ազգային իշխանութեան թեւ եւ թիկունքն էր ու անսակարկ նւիրումով կապւած էր իր եկեղեցուն եւ ազգային արժէքներին։ Իր այս բարեմասնութիւնների որպէս գնահատանք խնդրամատոյց եղայ Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա. կաթողիկոսին, որպէսզի նրան շնորհէր Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան ՛՛Ասպետ՛՛ի շքանշան։

Վեհափառ հայրապետը, որ ճանաչել էր Խեչումեանին ուրախութեամբ եւ գոհունակութեամբ ընդառաջեց իմ խնդրանքին եւ նրան շնորհեց ՛՛Ասպետ՛՛ի շքանշան։ Մի այլ առիթով վեհափառ հայրապետը Միւռոնօրհնէքի առիթով պատրաստւած մետալով պատւեց նրան։

Ընտանիքի գուրգուրոտ եւ սիրող հայր էր ու մեծ հայր, կողակցին ազնիւ ամուսին. յաճախ ասում էր. «Իմ տիկնոջս եմ պարտական, որ թոյլ է տալիս իմ եկեղեցու, ընկերային եւ այլ կազմակերպչական աշխատանքները հանգիստ մտքով կատարելու»։
Վստահ եմ, որ Խեչումեանի յիշատակը դեռ շատ երկար մնալու է նրան ճանաչողների յիշողութեան մէջ։

Ու կեանքից մնում է այն, ինչ որ տւել ես քո նմանին, քո ազգին. Խեչումեանը տւաւ իր ժամանակից, իր ունեցածից, իր ժպիտից եւ այդ է որ նրան կենդանի է պահելու։

Իր բարի յիշատակը մխիթարութիւն է իր ազնիւ տիկնոջ, զաւակներին եւ թոռներին։
Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի։


ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

22 Փետրւար 2021
Թեհրան

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com