Հինգշաբթի 12 հոկտեմբեր 2017-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Ս. Աստւաածին Եկեղեցու եկեղեցական խորհրդի անդամներից՝ պարոնայք Լևիկ Հայրապետեան և Հայրիկ Շահբազիին և տիկնայք Հերմիկ Արշակեան, Ժաքլին Չարմահալի, Ռիմա Տէր Ստեփանեան:
Խորհուրդն եկած էր խորհրդակցելու Սրբազան Հօր հետ նոյեմբերին տեղի ունենալիք եկեղեցու անւանակոչութեան առիթով կազմակերպւելիք ուխտագնացութեան մասին:
Սրբազան Հայրը գնահատեց իրենց նախանձախնդիր աշխատանքը և անհրաժեշտ թելադրութիւններ տւեց իրենց ուխտագնացութեան կապակցութեամբ: