Այսու յայտնում ենք Թեհրանի մեր սիրելի ժողովրդի զաւակներին, որ յառաջիկայ կիրակի 23 Յուլիս 2017 Տօն է Այլակերպութեան Տեառն Մերոյ Յիսուսի Քրիստոսի (Վարդավառ):
Այլակերպութեան տօնը մեր եկեղեցու հինգ մեծ տօներից է: Արդարեւ այս առիթով, Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում մատուցւելու է հանդիսաւոր ս. եւ անմահ Պատարագ:
Ս. Սարգիս Առաջնորդարանիստ մայր եկեղեցում մատուցւելու է Եպիսկոպոսական հանդիսաւոր ս. պատարագ: Պատարագելու եւ քարոզելու է Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանը (Առաջնորդական Փոխանորդ):
Սկիզբ ժամերգութեան`ժամը 9:00
Ս. Պատարագ` ժամը 10:00
Քարոզ` ժամը 11:00
Երկուշաբթի 24 Յուլիս 2017 Յիշատակ Մեռելոց է:
Այսու հրաւիրում ենք մեր եկեղեցու հաւատացեալներին ներկայ լինելու ս. պատարագի արարողութեան, հաղորդւելու համար Քրիստոսի Պայծառակերպութեան խորհրդով եւ վերակենսաւորելու քրիստոնէական իր հաւատքը: