Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐ

Հինգշաբթի 27 Ապրիլ 2017-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Գերմանիոյ դեսպանատան դեսպանորդ Մարիան ՍշոկրաՖն ու դեսպանատան առաջին քարտուղար եւ մամլոյ բաժնի ղեկավար՝ դոկտ. Մոնիքա Մինդսը։

Սրբազան հայրը ողջունեց իր հիւրերին, յիշեցնելով որ Գերմանիոյ խորհրդարանը Ցեղասպանութեան հարիւրամեակի առիթով ճանաչեց Հայոց Ցեղասպանութիւնը եւ ապա լայն բացատրութիւններ տւեց նրանց իրանահայ գաղութի անցեալի եւ ներկայի կեանքի մասին։ Սրբազան հայրը գնահատեց իրենց դրական արտայայտութիւնները Իրանի եւ Իրանի ժողովրդի մասին, շեշտելով որ իրանցին իր ազնիւ, բարի, հիւրամեծար եւ հայրենասէր յատկանիշներով միշտ զատորոշւել է իր շրջապատում։

 

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ