Հինգշաբթի 16 փետրւար 2017-ի կէսօրին թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Հայաստանում գործող Հայ Առաքելական Եկեղեցասիրաց Եղբայրակցութեան նախագահը Տէր եւ Տիկին Համլէտ եւ Ջեմմա Զաքարեաններ ընկերակցութեամբ Թ.Հ.Թ. Պատգամաւորական Ժողովի անդամ եւ Թեհրանի Հայաստանեայց Առաքելական Եկեղեցւոյ Հոգեւոր Եղբայրակցութեան պատասխանատու պրն. Վալոդ Հախինեանի։
Թեմիս առաջնորդ Սրբազան հայրը ջերմօրէն ողջունեց եղբայր Համլէտին եւ իր շնորհալի տիկնոջ վերյիշելով այն տարիները 1990-1992 երբ Սրբազան հայրը Ս.Էջմիածնում աշխատում էր եւ սերտօրէն գործակցում Եկեղեցասիրաց Եղբայրակցութեան հետ։
Յայտնենք որ եղբայր Համլէտն ու իր տիկինը Թեհրան են գտնւում հրաւէրովը Հայաստանեաց Առաքելական Եկեղեցու Հոգեւոր Եղբայրակցութեան եւ հոգեւոր ելոյթներ են ունենալու Ս. Գրիգոր Լուսաւորիչ, Ս. Սարգիս, Սրբոց Թարգմանչաց եւ Սրբոց Վարդանանց եկեղեցիներում։