«ԱԼԻՔ» - Երեքշաբթի, դեկտեմբերի 20-ին՝ Իրան կատարած այցի վերջին օրը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը ընկերակցութեամբ երեք թեմերի հոգեւոր առաջնորդների, հոգեւոր հայրերի եւ Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի ատենապետ Սեւան Դանիէլեանի եւ խորհրդի անդամների՝ այցելեց Սասուն եւ Զէյթուն քաղաքամասերում գտնւող «Թունեան» աղջ. դպրոցը, «Սասուն» մանկապարտէզ եւ «Արարատ» աղջ. դպրոց:
Դպրոցների մուտքին Վեհափառ Հայրապետը օրհնում էր աշակերտների կողմից մատուցւող աղնուհացը եւ աշակերտները Տէրունական աղօթքով դիմաւորում էին Վեհափառ Հայրապետին: Դպրոցների փոխտեսուչները հակիրճ բացատրութիւն էին փոխանցում դպրոցների ներկայ կարգավիճակի մասին, ապա աշակերտուհիները հանդէս էին գալիս ասմունքներով ու երգերով:
Ապա աշակերտները ունկնդրում էին Վեհափառ Հայրապետի հայրական յորդորները: Վեհափառ Հայրապետը կարեւորութեամբ էր անդրադառնում Սփիւռքում հայոց դպրոցների, եկեղեցիների ու միութիւնների կարեւոր դերակատարութեանը, ի խնդիր ազգապահպանման: Աւելի ուշ կայանում էր մտերմիկ զրոյց՝ աշակերտների հետ: Վերջում իւրաքանչիւր դպրոցի յարկի տակ դպրոցների ծնողական խորհուրդների կողմից նախաձեռնած ընդունելութեան ընթացքում հանդիպում էր կայանում Վեհափառ Հայրապետի եւ դպրոցների տեսչութեան եւ ուսուցչական կազմերի միջեւ:
{gallery}201612/2016122602{/gallery}