Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



×

Զգուշացում

JFolder: :files: Հասցեն չի տանում դեպի պանակ։ Հասցե՝ [ROOT]/images/201612/2016122601
×

Տեղեկացում

There was a problem rendering your image gallery. Please make sure that the folder you are using in the Simple Image Gallery Pro plugin tags exists and contains valid image files. The plugin could not locate the folder: images/201612/2016122601

Ընթրիք-հանդիպում՝ ի պատիւ Վեհափառ Հայրապետի

«ԱԼԻՔ» - Ի պատիւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի գահակալութեան 20-ամեակի, նախաձեռնութեամբ Թ. Հ. Թ. ազգային իշխանութեան եւ Վեհափառ Հայրապետի ընդունելութեան յանձնախմբի, կիրակի դեկտեմբերի 18-ի երեկոյեան «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» դահլիճում կազմակերպւել էր ընթրիք-հանդիպում:

Ընթրիքին ներկայ էին երեք թեմերի հոգեւոր առաջնորդները, Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւորը, Սիրիայի խորհրդարանի հայ ազգի պատգամաւորը, Իրանում ՀՀ դեսպանութեան ներկայացուցիչը, Հայ Կաթողիկէ համայնքի եւ Աւետարանչական եկեղեցու հոգեւոր պետերը, Պատգամաւորական ժողովի, Թեմական խորհրդի, «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչներ, ազգային մարմինների ու միութիւնների ներկայացուցիչներ:

Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի ատենապետ Ժոզէֆ Մեհրաբեանի սեղանապետութեամբ մեկնարկած ընդունելութեանը հնչեցին ողջոյնի եւ բարեմաղթանքի խօսքեր:

Արտայայտւեցին Սիրիայի խորհրդարանի հայ պատգամաւոր Ժիրայր Ռէյիսեանը, Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ժորժիկ Աբրահամեանը, Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Ազգային ժողովի անդամ Վարդան Վարդանեանը, Ատրպատականի հայոց թեմի Թեմական խորհրդի անդամ Արմինէ Վահրամեանը, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ Ռուբիկ Կարապետեանը, ովքեր ողջունելով Վեհափառ Հայրապետի գահակալութեան 20-ամեակը՝ կարեւորութեամբ անդրադարձան կաթողիկոսութեան ծաւալող ազգանւէր եւ հայանպաստ գործունէութեանը:

Ապա ներկաներին խօսք ուղղեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, որից յետոյ յուշանւէրներ յանձնւեցին Վեհափառ Հայրապետին:

Վերջում ներկաներին իր հայրական խօսքն ուղղեց Վեհափառ Հայրապետը՝ կարեւորելով համազգային ու միջազգային բոլոր բնագաւառներում, սկսած՝ Հայոց Ցեղասպանութեան տարիներից մինչեւ այսօր Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան դերակատարութիւնը: Վեհափառ Հայրապետը կարեւորեց Իրանի Իսլամական Հանրապետութեան բարեացակամ վերաբերմունքը իրանահայ համայնքի նկատմամբ: Վեհափառ Հայրապետը կարեւորեց նաեւ Սիրիայի գաղութի վերականգնումը եւ աւելացրեց, որ կաթողիկոսութեան համար կենսական է Հայաստանի, Արցախի եւ Սփիւռքի հզօրացումը:

Աւելացնենք, որ երէկ առաւօտեան Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցում Մեծին Տանն Կիլիկիոյ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի նախագահութեամբ մատուցւեց ս. պատարագ, որից յետոյ Վեհափառ Հայրապետը իր օրհնական պատգամը յղեց ներկաներին:

{gallery}201612/2016122601{/gallery}

 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Հինգշաբթի 29 Օգոստոսի 2024;
Տօն՝ Երեմիա մարգարէի

Շաբաթ 31 Օգոստոսի 2024;
Տօն Սրբոց առաքելոցն՝Թովմայի, Յակոբայ, եւ Շմաւոնի

Երկուշաբթի 02 Սեպտեմբերի 2024;
Յիշատակ Ս. Ստեփանոս Ուլնեցու եւ ԳոհարինԷ, Ծամիդես, Տիւքիկոս եւ Ռատիկոս վկաների

Հինգշաբթի 05 Սեպտեմբերի 2024;
Տօն՝ Յովհաննու Կարապետի, եւ Արդար Յոբի

Շաբաթ 07 Սեպտեմբերի 2024;
Նիկիայի 318 Հայրապետներ

Կիրակի 08 Սեպտեմբերի 2024;
Տօն Սրբուհւոյ Աստւածածնի ծննդեան Աննայէ

Կիրակի 15 Սեպտեմբերի 2024;
Վերացման Սուրբ Խաչի

Երեքշաբթի 24 Սեպտեմբերի 2024;
Սուրբ կոյսեր Փեփրոնայի,Մարիանայի եւ Շուշանի՝ Մեծն Վարդանի դստեր յիշատակի օր

Շաբաթ 28 Սեպտեմբերի 2024;
Տօն Գէորգ զօրավարի

Կիրակի 29 Սեպտեմբերի 2024;
Տօն Վարագայ Սրբոյ Խաչի

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Հինգշաբթի 22 Օգոստոսի 2024;
Ե օր Վերափոխման ԱՌԱԿՆԵՐ 11.30‐12.4։ ԶԱՔԱՐԻԱ 2.10‐13։ Բ Կորնթացիներ 6.16‐7.1։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 1.39‐56։

Ուրբաթ 23 Օգոստոսի 2024;
Զ օր Վերափոխման Երգ Երգոց 6.3‐8։ ՍԱՂՄՈՍ 3.1‐2։ Գաղատացիներ 3.24‐29։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 2.1‐7։

Շաբաթ 24 Օգոստոսի 2024;
Է օր Վերափոխման Երգ Երգոց 4.9‐15, 8.14։ Եսայի 7.10‐16։ Գաղատացիներ 3.29‐4.7։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 2.1‐7։

Կիրակի 25 Օգոստոսի 2024;
Բ կիր. զկնի Վերափոխման ԱՌԱԿՆԵՐ 11.30‐12.4։ ԶԱՔԱՐԻԱ 2.10‐13։ Բ Կորնթացիներ 6.16‐7.1։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 1.39‐56։

Երկուշաբթի 26 Օգոստոսի 2024;
Թ օր Վերափոխման Երգ Երգոց 6.3‐8։ ՍԱՂՄՈՍ 3.1‐2։ Գաղատացիներ 3.24‐29։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 2.1‐7։

Երեքշաբթի 27 Օգոստոսի 2024;
Սրբոցն Յովակիմայ եւ Աննայի` ծնողաց Ս. Աստուածածնի եւ Կանանցն Իւղաբերից Իմաստութիւն Սողոմոնի 9.9‐10.2։ ԵՍԹԵՐ 10.4‐9։ ՅՈՒԴԻԹ 15.8‐16.4։ Եփեսացիներ 1.3‐12։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 1.17‐21։

Չորեքշաբթի 28 Օգոստոսի 2024;
Պահք Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ 15:58-16-11։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 4.10‐20։

Հինգշաբթի 29 Օգոստոսի 2024;
Սրբոյն Երեմիայի մարգարէին Երեմիա 1.1‐10, 38.1‐13։ Բ ՊԵՏՐՈՍ 2.9‐22։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 2.16‐18։

Ուրբաթ 30 Օգոստոսի 2024;
Պահք Ա Կորնթացիներ 16.12‐24։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 4.26‐34։

Շաբաթ 31 Օգոստոսի 2024;
Սրբոց առաքելոցն Թովմայի, Յակովբայ եւ Շմաւոնի Իմաստութիւն Սողոմոնի 9.13-10.3։ Միքիա 7.18-20։ Ա Կորնթացիներ 12.28-13.3։ Յհ. 20.24-31։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ