Չորեքշաբթի դեկտեմբեր 7, 2016-ի առաւօտեան, բացումը կատարւեց Հայոց Ազգային Արաքս և Մարի Մանուկեան դպրոցների աշակերտուհիների մարզական օլիմպիադայի:
Միջոցառմանը ներկայ էին Թեհրանի ուսումնա-դաստիարակչութեան 6-րդ շրջանի պետ՝ տկն. Փառւազի Մողադամը և նոյն շրջանի պլանաւորման եւ զարգացման կառավարման տնօրէն՝ պրն. Էսֆահանին, Թեհրանի հայոց թեմի Կրթական խորհրդի ներկայացուցիչներ՝ պարոնայք Սևան Դանիէլեանը և Դաւիթ Մարգարեանը նաև Հ.Բ.Ը.Մ.-ի ներկայացուցիչ՝ տկն. Մառի Մարտիրոսեանը:
Տէրունական աղօթքից և Իրանի Իսլամական Հանրապետութեան հիմնը հնչելուց յետոյ, Արաքս կրթական համալիրի տեսչուհին բարի գալուստ մաղթեց ներկաներին: Մրցութիւններին մասնակցող աշակերտուհիների երթից և մրցութիւնների դրօշի ծածամից յետոյ, մրցութիւնների ջահն օրհնւեց Արժ. Տ. Մաշտոց քհն. Խաչատրեանի ձեռամբ:
Մրցութիւնները կատարւելու են՝ ֆութսալ, բասկետբոլ, վոլէյբոլ, վազք, հեռացատկ, լող և այլ մարզաձևերում:
{gallery}201612/2016122101{/gallery}