Երեքշաբթի 6 դեկտեմբեր 2016-ի կէսօրին թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց 16-րդ Պատգամաւորական Ժողովի Ընտրութիւնների Կենտրոնական Ընտրական Յանձնախմբի անդամներին:
Սրբազան Հայրը մեծապէս գնահատեց յանձնախմբի անդամների կատարած բաւականին դժւար աշխատանքը: Ապա յանձնարարեց, որպէսզի յառաջիկայ ժողովում ներկայացնեն ընտրութեան ընդհանուր արդիւնքը: