Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԱՌԱՋՆՈՐԴ ՍՐԲԱԶԱՆ ՀԱՅՐԸ ՆԵՐԿԱՅ ԳՏՆՒԵՑ ՀԱՆԳՈՒՑԵԱԼ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՀՈԳԵՀԱՆԳՍՏԵԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹԵԱՆ

Ուրբաթ 18 նոյեմբեր 2016-ի առաւօտեան Սրբազան հայրը Ս. Աստւածածին եկեղեցում նախագահեց կրօնական արարողութեան եւ յաւարտ Ս. պատարագին էլ հանգուցեալ ուսուցիչների յիշատակին կատարւող հոգեհանգստեան արարողութեան։

Հոգեհանգստեան արարողութիւնից առաջ Սրբազան հայրը օրւայ առիթով արտայայտւեց խորհրդածելով Պօղոս առաքեալի հետեւեալ խօսքի վրայ. «Թող Քրիստոսի խօսքը ձեր մէջ բնակւի իր ողջ հարստութեամբ, որպէսզի կատարեալ իմաստութեամբ ուսուցանէք ու խրատէք միմեանց եւ սաղմոսներով, օրհնութիւններով ու հոգեւոր երգերով ձեր սրտերում շնորհակալութեամբ օրհներգէք Աստծուն»։ Քրիստոսի խօսքով բնակւել նշանակում է Աստծու կամքի համաձայն ապրել լցւած Ս. Հոգու շնորհներով։ Ուսուցիչը մի կողմից Աստծու խօսքով պիտի լցւի եւ միւս կողմից իր մայրենի լեզւի, պատմութեան ու մշակոյթի գանձերով պիտի հարստացնի ինքն իրեն, որպէսզի, կարողանայ իր աշակերտներին կապել իրենց հաւատքի եւ ազգային ու հոգեւոր արժէքներին։

Հոգեհանգստեան արարողութեան աւարտին Վաչէ Յովսէփեան կենտրոնի Գրողների Միութեան սրահում տեղի ունեցաւ յիշատակի եւ մեծարման յայտագիր, որի ընթացքին եղան ասմունքներ եւ խօսք՝ Տիգրան Պօղոսեանի կողմից։ Վերջում արտայայտւեց Սրբազան հայրը, որ գնահատեց Ուսուցիչների Միութեան վարչութիւնը եւ ցաւ յայտնեց, որ մեր դպրոցների շուրջ 130 ուսուցիչներից միայն երկու երեք հոգի ներկայ էին։

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Չորեքշաբթի 08 Մայիսի 2024;
չորեքշաբթի, ԼԹ օր Յինանց

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
հինգշաբթի, ՀԱՄԲԱՐՁՈՒՄՆ Քրիստոսի Աստուծոյ մերոյ

Ուրբաթ 10 Մայիսի 2024;
ուրբաթ, ԽԱ. օր Յինանց։ Սկիզբն պահոց

Շաբաթ 11 Մայիսի 2024;
շաբաթ, ԽԲ. օր Յինանց

Կիրակի 12 Մայիսի 2024;
կիրակի, Է կիր. Երկրորդ Ծաղկազարդ

Երկուշաբթի 13 Մայիսի 2024;
երկուշաբթի, ԽԴ օր Յինանց

Երեքշաբթի 14 Մայիսի 2024;
երեքշաբթի, ԽԵ օր Յինանց

Չորեքշաբթի 15 Մայիսի 2024;
չորեքշաբթի, ԽԶ օր Յինանց։ Պահք

Հինգշաբթի 16 Մայիսի 2024;
հինգշաբթի, ԽԷ օր Յինանց

Ուրբաթ 17 Մայիսի 2024;
ուրբաթ, ԽԸ օր Յինանց։ Պահք

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ