Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



×

Զգուշացում

JFolder: :files: Հասցեն չի տանում դեպի պանակ։ Հասցե՝ [ROOT]/images/201611/2016111202
×

Տեղեկացում

There was a problem rendering your image gallery. Please make sure that the folder you are using in the Simple Image Gallery Pro plugin tags exists and contains valid image files. The plugin could not locate the folder: images/201611/2016111202

ԱՆՑԵԱԼԻ ՅՈՒՇԵՐՈՎ

Առաջնորդութեանս առաջին օրերից սկսեալ բուռն փափագ եմ ունեցել այցելելու Թեհրանի մեր թեմի հեռաւոր ու մօտաւոր բոլոր շրջանները, որոնք պատմութեան մի ժամանակահատւածում եղել են հայաբնակ։

Շաբաթ, նոյեմբեր 5-ի առաւօտեան ընկերակցութեամբ Արաքցի երկու ազգայինների՝ պրն. Արարատ Քէշիշեանի եւ պրն. Ալբերթ Բուդաղեանի ուղեւորւեցինք դէպի Իրանի կենտրոնական Արաք նահանգի Քամարա գաւառը, որը ժամանակին ունեցել է մօտաւորապէս 28 զուտ հայաբնակ գիւղեր։

Մինչ ինքնաշարժը կը սուրար բլուրներով շրջապատւած դաշտերում, մտածում ու մտաբերում էի, թէ ինչպէս ժամանակին, այդ դաշտերում աշխատել ու հողն են հերկել մեր հայրերը եւ իրենց քրտինքը խառնել այդ հողին, իսկ այսօր երբեմնի այդ հայաբնակ գիւղերը հայաթափւել են, մնացել են միայն գերեզմանատները, աւերակ կիսաբուլ տներն ու աղիւսէ կիսափուլ եկեղեցիները…։ Ինչ դառն իրականութիւն…

Հասնում ենք շրջանի առաջին ամենամեծ գիւղը Լիլիան, որ ժամանակին ունեցել է եկեղեցի, դպրոց, գերեզմանատուն եւ եռուն հայակեանք։ Մօտենում ենք եկեղեցուն, որ արդէն վերածւել է շտեմարան-պահեստի, մեզ մօտենում են գիւղացիներ, որոնք սիրալիր ու յարգալից խօսքերով պատմում են գիւղի անցեալից, հայ գիւղացիների կեանքից յաւելելով, որ հայերը եղել են գիւղի ողջ շրջանի կեանքը համեմող աղը։ Մեզ հրաւիրում ճաշի, ժամանակի սղութիւնը թոյլ չի տալիս մեզ ընդառաջելու իրենց թախանձագին խնդրանքին։

Հրաժեշտ ենք առնում եւ գնում դէպի գիւղի մենաւոր գերեզմանատունը. տապանաքարերի վրայ կարդում ենք անուններն ու թւականները. 1800-ական թւականներից սկսեալ տապանաքարերի ենք հանդիպում. նկարում ենք եւ յուզումով ՛՛Հոգւոցն հանգուցելոց՛՛ աղօթքն են արտասանում, այստեղ թաղւած ննջեցեալների հոգիների համար եւ հրաժեշտ առնելով մեզ ուղեկցող ազնիւ գիւղապետից շարունակում ենք մեր ուղեւորութիւնը։

Երկրորդ գիւղը Դաւուդաբադ կամ ժողովրդական բառբարով Դովթաբադ գիւղն է եւ ապա Ղորչիբաշի գիւղը, որ ժամանակին ունեցել է երեք եկեղեցիներ. գնում ենք գերեզմանատուն, այստեղ գալիս են շրջանի կուսակալն ու պետական այրեր, որոնք իմացել էին մեր շրջան գտնւելու մասին. շատ սիրալիր հանդիպման եւ ողջագուրման յաջորդում է գերեզմանատնում շրջագայելն ու աղօթքը։ Այստեղ Մշակութային Ժառանգութեան տնօրէնութիւնը բոլոր գերեզմանաքարերը պեթոնով ամրապնդել է։ Այնուհետ այցելեցինք եկեղեցիները, որոնցից մէկը վերածւել է հիւսէյնիէի եւ երկրորդն էլ շտեմարանի։

Եկեղեցիների այցելութիւնից յետոյ պետական այրերի ընկերակցութեամբ կուսակալութեան կենտրոն այցելեցինք, որտեղ եղաւ պաշտօնական հիւրասիրութիւն եւ իւրայատուկ վերաբերմունք առաջնորդ Սրբազանի եւ իր ընկերակիցներին։

Ղորչիբաշիի այցելութիւնից յետոյ հանդիպեցինք Խումէյն քաղաքը, որը ծննդավայրն էր Իրանի Իսլամական Յեղափոխութեան առաջնորդ՝ հանգուցեալ Իմամ Խումէյնու։ Այցելեցինք պատմական քաղաքն ու պատմական ծննդավայրը հանգուցեալ Իմամի, բնակարանի պատասխանատուները սիրալիր ընդունեցին մեզ եւ հրաւիրեցին ճաշի։ 

Մեր ժամանակի սղութեան պատճառով չկրցանք ընդունել իրենց հրաւէրը։

Շարունակելով մեր յուզիչ ապրումներով օծուն այցելութիւնը, մտնում ենք Վարչի գիւղը, դիտում ենք աւերակեալ տները գիւղի ապա շարունակում ենք մեր ճանապարհորդութիւնը դէպի Մահալաթ՝ հրաշալի բնութեամբ օժտւած քաղաքը, որ նաեւ նշանաւոր է իր աղբիւրներով ու ծաղկանոցներով։

Հրաժեշտ առնելով Մահալաթից գալիս ենք Սաքի հայկական գիւղը, այցելում ենք գերեզմանատունը, աղօթում եւ ապա ողջունելով տարեց մի գիւղացու, որ ստիպում էր անպայման իր մօտ գնանք հիւրասիրութեան, շարունակեցինք մեր ճամբան։ Օրը արդէն երեկոյացել էր Արաք հասանք ծանրաբեռնւած խոհերով ու մտածումներով։

Կար ժամանակ Իրանի կենտրոնական նահանգի գաւառների՝ Քամարայի, Քազազի- Սուլթանաբադի եւ Բուրվառի հայաբնակ գիւղերը կազմում էին նահանգի ամենաաշխոյժ, աշխատասէր, հիւրասէր ու գործունեայ տարրերով հարուստ շրջանը։

Այսօր այդ գիւղերը հայաթափւել են, սակայն իրենց համագիւղացի իրանցի եղբայրների եւ քոյրերի յիշողութեան մէջ դեռ վառ են մնացել հայերի կերպարը, որպէս աշխատասէր, ազնիւ, հիւրասէր, բարի ու անկեղծ առաքինութիւններով օժտւած անձինք. ՛՛ Ինչ որ ունենք, որպէս արհեստ եւ արւեստ եւ նոյնիսկ ազնւութիւն ու հիւրասիրութիւն, այդ բոլորը հայերից ենք սովորել ՛՛ ասում են գիւղացիներն ու պետական այրերը։

Այո՛, մեր ժողովուրդը իր առաքինութիւններով եւս գերել էր իր համագիւղացի իսլամ եղբայրներին ու քոյրերին։ Որքան յուզիչ էր երբ Դովթաբադ գիւղը մտանք ու հայերի տուներն ենք լուսանկարում, տեղացի համեմատաբար երիտասարդ մի տիկին չադորով ծածկւած, երբ իմացաւ մեր հայ լինելն ու մեր ընկերակիցներից մէկին նոյն գիւղից լինելը, աղերսագին ու թախանձագին խնդրում էր, որ իրենց մօտ գնանք հիւրասիրւելու համար։ Ու այս տեսարանը կրկնւում էր բոլոր այն գիւղերում, որտեղ որ եղանք։

Ի զուր տեղ չէ, որ Իրանի Իսլամական Յեղափոխութեան առաջնորդ հանգուցեալ Իմամ Խումէյնին, իր ծննդավայր շրջանը այցելելիս, փնտռում էր եւ ուզում էր տեսնել իր համագիւղացի հայերը, որոնք ծանօթ էին եղել եւ բարի յիշատակներով կապւած իրարու։

Որքա՜ն գեղեցիկ, ներշնչող ու հպարտութիւն առթող երեւոյթ է սա. երեւոյթ, որ վստահաբար կազմում է մեր հոգեւոր հարստութիւնն ու անյաղթահարելի զօրութիւնը։ Որքան երջանիկ էի զգացում ինքս ինձ երբ լսում էի այնպիսի վկայութիւններ իմ ժողովրդի անցեալի կեանքից, որոնցով ողջ մի ժողովուրդ կարող է հոգեպէս սնւել եւ աճել եւ միւս կողմից էլ երեւակայութեամբ պատկերացնում էի այդ գիւղերի բազմահազար զաւակներին իրենց տներում, արօտավայրերում, եկեղեցիներում, իրենց հոգեւոր հովիւների, առաջնորդների եւ ղեկավարներին դիմաւորելիս ու ակամայ աչքերիցս արցունքներն են հոսում, փորձում եմ ինքնազուսպ դիտել շրջապատս եւ ահա մտապաստառիս առաջ տողանցում են պատմական մեր հայրենիքի գիւղերի, քաղաքների, դաշտերի, սարերի ու հովիտների մեր ժողովուրդը, որը ակամայ բռնի տեղահանւեց ու աքսորւեց դէպի անծայրածիր անապատները Միջագետքի եւ Սիրիայի։ Սթափւում եմ երազ-տեսիլքից ու ինքս ինձ գտնում եմ Արաքի դպրոցում, Ս. Մեսրոպ եկեղեցու շրջաբակում ու հարց եմ տալիս, ու՞ր են տէրերը դպրոցի եւ եկեղեցու, ո՞րտեղ են այս դպրոցում տասնեակ տարիներ ուսում առած, մեծացած մեր զաւակները, ո՞րտեղ են եկեղեցու աւազանում մկրտւած մեր զաւակները, խորանի առաջ պսակւած մեր զոյգերը… ափսո՜ս, չկան եւ եկեղեցին ու դպրոցը իրենց մենաւորութեան մէջ վայելում են խնամքը տակաւին Արաքում ապրող մի խումբ ընտանիքների։

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ

ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

{gallery}201611/2016111202{/gallery}

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երեքշաբթի 04 Յունիսի 2024;
ՍՐԲՈՒՀԻ ՆՈՒՆԷ ԵՒ ՍՐԲՈՒՀԻ ՄԱՆԷ ԿՈՅՍԵՐԸ

Հինգշաբթի 06 Յունիսի 2024;
ԱՅՍՕՐ ՏՕՆՆ Է Ս. ՍԱՀԱԿ ԵՒ Ս. ՅՈՎՍԷՓ ԿԱՐՆԵՑԻՆԵՐԻ

Շաբաթ 08 Յունիսի 2024;
Սուրբ Ներսէս Մեծ Հայրապետի տօնը եւ մեր թեմում Հայրերի օր է։ Շնորհաւոր հայ «Հայրերի օր»-ը

Երեքշաբթի 11 Յունիսի 2024;
Ս․ Կոստանդիանոս կայսերի եւ նրա մօր՝ Հեղինէ թագուհու յիշատակութեան օր

Շաբաթ 15 Յունիսի 2024;
ԱՅՍՕՐ ՏՕՆՆ Է Ս. Գրիգոր Լուսաւորչի ՆՇԽԱՐՆԵՐԻ ԳԻՒՏԻ ՏՕՆ՝ ԳԻԻՏ ՆՇԽԱՐԱՑ Ս․ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՒՈՐՉԻ

Երեքշաբթի 18 Յունիսի 2024;
Տօն՝ Սրբոցն Դանիէլի մարգարէին եւ երից մանկանցն` Սեդրակայ, Միսաքայ եւ Աբեդնագովի

Հինգշաբթի 20 Յունիսի 2024;
Տօն Սուրբ թարգմանիչներ՝ Սահակի եւ Մեսրոպի

Շաբաթ 22 Յունիսի 2024;
Տօն Սրբոցն Տրդատ Թագաւորի ու Աշխէն Թագուհու եւ Խոսրովիդուխտի

Կիրակի 23 Յունիսի 2024;
Սուրբ Աստւածածնի տուփի գիւտի տօնը

Երեքշաբթի 25 Յունիսի 2024;
Տօն Սուրբ Զաքարիա մարգարէի

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ