Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, երկուշաբթի հոկտեմբերի 7-ի երեկոյեան, Հ. Մ. Ա. Կ.-ի Կենտրոնական վարչութեան նախագահ՝ պրն. Գէորգ Վարդանի ընկերակցութեամբ, այցելեց Արարատ Մարզաւանի նոր կառուցւող մարզասրահը և վերահասու եղաւ աշխատանքներին:
Սրբազան Հայրը մեծապէս գնահատեց շինարարական աշխատանքները, որոնք փութաջանութեամբ առաջ են տարւում:
Առաջնորդ Սրբազանն նաև այցելեց մարզաւանի «Շահբազեան» սրահ, որի վերանորոգման աշխատանքը մօտենում է իր աւարտին:
Այցելութեանը ներկայ էին Պատգամաւորական Ժողովի անդամ՝ պրն. Ռազմիկ Խուդաբախշեանը և Հայ Ճարտարապետների և Ճարտարագէտների Միութեան վարչութեան անդամ՝ պրն. Վահիկ Մանսուրեանն ու համալիրի երկրաչափերը: