Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Թ. Հ. Թ. 15-րդ Պատգամաւորական ժողովն աւարտեց չորսամեայ աշխատանքային շրջանը

«ԱԼԻՔ» - Թ. Հ. Թ. 15-րդ Պատգամաւորական ժողովը աւարտեց իր քառամեայ աշխատանքային շրջանը: Շրջան, որտեղ համայնքի քւէներով ընտրւած պատգամաւորները, նախագահութեամբ Թեհրանի հայոց թեմի առաջնորդի, ընդունեցին որոշումներ, որոնց իրագործումով գործադիր իշխանութիւնը տնօրինեց համայնքային կեանքը:

Չորեքշաբթի, նոյեմբերի 2-ի երեկոյեան, ազգային առաջնորդարանի դահլիճում նախագահութեամբ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի եւ ատենապետութեամբ ճրտգ. Գէորգ Վարդանի, 27 պատգամաւորների մասնակցութեամբ գումարւեց Պատգամաւորական ժողովի հերթական 25-րդ եւ միաժամանակ վերջին նիստը: Տէրունական աղօթքով մեկնարկած նիստի սկզբում, ի շարունակութիւն նախորդ օրւայ նիստի, նախ պատգամաւորներին առիթ տրւեց արտայայտելու իրենց տեսակէտներն ու դիտարկումները չորսամեայ շրջանի մասին:

Յաջորդ օրակարգով ժողովն ունկնդրեց ՊԺ-ի յանձնաժողովներ՝ կրթական, բիւջետային-տնտեսական, հասարակական եւ մշակութային հարցերով զբաղւող յանձնաժողովների ամփոփ զեկոյցները, որոնք ընթերցեցին յիշեալ յանձնաժողովների անդամներ՝ Սիլւանա Աւասափեանը, Վալոդ Հախինեանը եւ Սեդա Թարվերդեանը, ներկայացնելով՝ հայոց դպրոցների համակարգին առնչւող հարցեր, համայնքի նիւթական եւ կալւածային խնդիրները, նաեւ համայնքի հասարակական կեանքին՝ արտագաղթ, երիտասարդներ, ապահովագրութիւն եւ նման գլուխների տակ ամփոփւած թեմաներ:

Յաջորդ գլխի տակ դիւանը ընթերցեց դիւանին յանձնւած նամակները՝ կապւած տարբեր կալւածներին, դպրոցներին եւ համայնքային հարցերին: Ապա ժողովը աչալրջօրէն քննարկեց Թեմական խորհրդի կողմից ազգապատկան մի շարք կալւածների կարգավիճակին առնչւող առաջարկտեսակէտները, այդ ուղղութեամբ տարած աշխատանքները, յիշեալ կալւածները ի նպաստ համայնքային հարցերի կարգաւորման լաւագոյնս շահագործելու նպատակով:

Դադարից յետոյ ժողովը շարունակեց իր լսումները եւ քննարկումները, ատենապետութեամբ ճրտգ. Նորայր Արամեանի:

Յաջորդ գլխի տակ Գէորգ Վարդանը ներկայացրեց 15-րդ շրջանի Պատգամաւորական ժողովի զեկոյցն՝ անդրադառնալով չորս տարի առաջ կեանքի կոչւած Պատգամաւորական ժողովի թւային պատկերին, որը իր աշխատանքը սկսել էր 54 պատգամաւորներով, իսկ այսօր պատկերը 50 է: Նա յիշեց կեանքից հեռացած Ալբերտ Քոչարեանին եւ Գրիշ Մանուկեանին:

Գ. Վարդանն անցեալ չորս տարիների ընթացքում ՊԺ-ի ծաւալած գործունէութեանը՝ շնորհակալութիւն յայտնեց պատգամաւորներին, իրենց անվերապահ ներկայութեան եւ մասնակցութեան համար:

Նիստին արտայայտւեց նաեւ Նորայր Արամեանն՝ իր շնորհակալութիւնը յայտնելով պատգամաւորներին, որպէս դիւան սրանից չորս տարի առաջ վստահութեան քւէ տալու համար, եւ ամփոփ գծերով ներկայացրեց իր մտահոգութիւնները եւ ինչու չէ առաջարկութիւնները ՊԺ-ի առաւել արդիւնաւէտ աշխատանքի համար:

Խօսք առաւ նաեւ Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհրդի ատենապետ Ռուբիկ Կարապետեանն՝ իր գնահատանքի խօսքը ուղղելով 15-րդ ՊԺ-ին եւ կարեւորեց համայնքի օրէնսդիր եւ գործադիր մարմինների սերտ եւ ջերմ համագործակցութիւնը՝ համայնքային հարցերի կարգաւորման համար:

Վերջում եզրափակիչ խօսքով հանդէս եկաւ թեմակալ առաջնորդը, կարեւորութեամբ անդրադառնալով ժողովրդին ծառայելու անհրաժեշտութեան:

Թեմակալ առաջնորդը գնահատեց պատգամաւորների կողմից ինքնաքննադատութիւնը, դա համարելով կառուցողական մօտեցում եւ կարեւորեց ՊԺ-ի կանոնագրութիւնը այժմէականացնելու անհրաժեշտութիւնը: Սրբազան Հայրն անդրադարձաւ նաեւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի դեկտեմբերի 12-ից 21-ը Թեհրան կատարելիք այցին եւ այցի նպատակների մասին:

Նա կարեւորեց նաեւ համայնքային կեանքի աշխուժացումը, դա համարելով ազգային պահանջատիրական պայքարի կարեւոր գործօնը եւ յաջողութիւն մաղթեց գործող եւ առաջիկայ պատգամաւորներին:

 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Հինգշաբթի 07 Դեկտեմբերի 2023;
Սրբոցն հարցն Եգիպտացւոց, ՍՈՒՐԲ ՀԱՅՐԵՐ ՊՕՂՈՍԻ, ՊՕՂԻ, ՄԱԿԱՐԻ, ԵՒԱԳՐԻ, ՅՈՎՀԱՆՆԷՍ ԳԲՆԵՑՈՒ, ՅՈՎՀԱՆՆԷՍ ԿԱՐՃԱՀԱՍԱԿԻ, ՆԵՂՈՍԻ, ԱՐՍԷՆԻ, ՍԻՍԻԱՆՈՍԻ, ԴԱՆԻԷԼԻ, ՍՐԱՊԻՈՆԻ, ՄԱԿԱՐԻՈՍԻ, ՊԻՄէՆԻ ԵՒ ՄՒՒՍ ՍՈՒՐԲ ՀԱՅՐԵՐԻ ՅԻՇԱՏԱԿՈՒԹԵԱՆ ՕՐ

Շաբաթ 09 Դեկտեմբերի 2023;
Տօն՝ Յղութիւն Ս․Աստւածածնի ի Աննայէ

Երկուշաբթի 11 Դեկտեմբերի 2023;
Սրբոցն՝ Մինասայ,Երմոգինեայ, Եւ Գրափոսի, եւ կամաւոր աղքատացն՝Յովհաննէսի եւ Ալէքսիանոսի։

Երեքշաբթի 12 Դեկտեմբերի 2023;
Տօն Կորնելիոս հարիւրապետին եւ Շմաւոնին Ազգականին Քրիստոսի, որ խաչեցաւ Երուսաղէմ,Պօղիկարպոսի հայրապետին Զմիւռմնաիոյ եւ սրբոց վկայիցն որք յարեւելս կատարեցան։

Շաբաթ 16 Դեկտեմբերի 2023;
Տօն՝ Ս. Յակոբ Մծբնայ Հայրապետի, Մարուգէ ճգնաւորի եւ Մելիտոս եպիսկոպոսի յիշատակութեան օր

Երկուշաբթի 18 Դեկտեմբերի 2023;
Տօն՝ Ս. հայրապետներ Իգնատիոսի, Ադդէի եւ Մարութա եպիսկոպոսի յիշատակութեան օր

Շաբաթ 23 Դեկտեմբերի 2023;
Ս. Դաւիթ մարգարէի եւ Յակոբոս Տեառնեղբայր առաքեալի յիշատակութեան օր

Երկուշաբթի 25 Դեկտեմբերի 2023;
Ս. Ստեփանոս Նախավկայի եւ առաջին մարտիրոսի յիշատակութեան օր

Երեքշաբթի 26 Դեկտեմբերի 2023;
Ս. Պետրոս եւ Ս. Պօղոս առաքեալների յիշատակութեան օր

Հինգշաբթի 28 Դեկտեմբերի 2023;
Ս. Որոտման Որդիների` Ս. Յակոբոս առաքեալի եւ Ս. Յովհաննէս աւետարանչի յիշատակութեան օր

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Ուրբաթ 08 Դեկտեմբերի 2023;
Ա Թեսաղոնիկեցիներ 5.12-28։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 14.1-11։

Շաբաթ 09 Դեկտեմբերի 2023;
Երգ Երգոց 6.3-8։ Մաղաքիա 3.1-2։ Գաղատացիներ 3.24-29։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 1.39-56։

Կիրակի 10 Դեկտեմբերի 2023;
Եսայի 37.14-38։ Բ Թեսաղոնիկեցիներ 1.1-12։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 14.12-24։

Երկուշաբթի 11 Դեկտեմբերի 2023;
ԱՌԱԿՆԵՐ 15.33-16.7։ Եսայի 18.7։ Փիլիպեցիներ 1.27-2.4։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 10.37-42։

Երեքշաբթի 12 Դեկտեմբերի 2023;
Իմաստութիւն Սողոմոնի 1.1-7։ Երեմիա 16.16-21։ Գործք 1.12-14։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 6.6-13։

Չորեքշաբթի 13 Դեկտեմբերի 2023;
Բ Թս2․1-16

Հինգշաբթի 14 Դեկտեմբերի 2023;
Առակներ 1.1-9։ Նաւում 2.1-6։ Հռոմէացիներ 5.1-5։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 5.1-12։

Ուրբաթ 15 Դեկտեմբերի 2023;
Բ Թեսաղոնիկեցիներ 3.1-18։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 15.1-7։

Շաբաթ 16 Դեկտեմբերի 2023;
ԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ ՍՈՂՈՄՈՆԻ 7.12-20։ Եսայի 44.1-5։ Եբրայեցիներ 13.17-21։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 9.39-10.10։

Կիրակի 17 Դեկտեմբերի 2023;
ԵՍԱՅԻ 38.1-8։ Եբրայեցիներ 1.1-14։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 17.1-10։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ