ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Շաբաթ 10 Ապրիլի 2021;
Յիշատակ գլխատման Ս․Յովհաննէս Մկրտչի

Կիրակի 11 Ապրիլի 2021;
Կրկնազատիկ

Կիրակի 18 Ապրիլի 2021;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Հինգշաբթի 29 Ապրիլի 2021;
ԻԶ օր Յինանց

Ուրբաթ 30 Ապրիլի 2021;
Ուր. ԻԷ օր Յինանց

Շաբաթ 01 Մայիսի 2021;
ԻԸ օր Յինանց

Կիրակի 02 Մայիսի 2021;
Ե կիր. Տօն Երեւման Ս. Խաչի

Երկուշաբթի 03 Մայիսի 2021;
Լ օր Յինանց

Երեքշաբթի 04 Մայիսի 2021;
ԼԱ օր Յինանց

Չորեքշաբթի 05 Մայիսի 2021;
ԼԲ օր Յինանց

Հինգշաբթի 06 Մայիսի 2021;
ԼԳ օր Յինանց

Ուրբաթ 07 Մայիսի 2021;
ԼԴ օր Յինանց

Շաբաթ 08 Մայիսի 2021;
ԼԵ օր Յինանց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Առաջնորդ Սրբազանն ընդունեց 18 Գերմանացի Տուրիստներ

Երեքշաբթի, հոկտեմբերի 27-ի կէսօրին, Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, առաջնորդարանի դահլիճում ընդունեց 18 գերմանացի թուրիստներ:

Խումբը ղեկավարում էր՝ հոգևորական, վերապատւելի Հէլմութ Ֆալքէնսթոֆերը:

Ողջոյնի և բարեգալստեան խօսքից յետոյ, Սրբազան Հայրը նախ համառոտ բացատրութիւններ տւեց Իրանահայութեան երեք թեմերի դրւածքի վերաբերեալ, ապա աւելի մանրամասնօրէն բացատրեց Թեհրանի Հայոց Թեմի և ընդհանրապէս հայերի Իրանում ունեցած իրաւունքների մասին:  Նաև բացատրութիւններ տւեց հայ եկեղեցիների, ազգային դպրոցների, միութիւնների, թերթերի և ընդհանրապէս բոլոր ազգային աշխատանքների մասին:

Սրբազան Հայրն իր խօսքերի մէջ արտայայտւեց՝ «կրօնական մշակոյթը իրանում գալիս է պատմութիւնից, կրօնական փոքրամասնութիւններն այստեղ ունեն իրենց իրաւունքները:  Մենք հայերս, լինելով քրիստոնեայ փոքրամասնութիւն այս երկրում, ևս ունենք մեր եկեղեցիները, կրօնական և ազգային արարողութիւնները, մեր դպրոցները և մեր պատգամաւորները խորհրդարանում և սրանք միայն այն պատճառով են, որ Իրանի Իսլամական Հանրապետութեան կողմից, կրօնական փոքրամասնութիւններին տրւել են այս իրաւունքները»:

Վերջում, ներկաները տարբեր բնոյթի հարցեր ուղղեցին Թեմիս Առաջնորդին, որոնց սպառիչ պատասխաններ տւեց Սրբազան Հայրը:

Այցելութեան վերջում գերմանացի հիւրերը շնորհակալութիւն յայտնելով ջերմ ընդունելութեան համար, այցելեցին առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի, ապա թողեցին առաջնորդարանի շրջափակը:

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com