Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Պատարագ՝ Աստւածաշնչի Օրւայ Առիթով

Մեր եկեղեցու տօնացոյցի համաձայն չորս Աւետարանիչների տօնը Թեհրանում Թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի տնօրինումով եւ Կրօնական Խորհրդի որոշումով հռչակւել է նաեւ որպէս՝ Աստւածաշնչի Օր: Եւ այդ առիթով Թեհրանի՝ Ս. Սարգիս (թւականիս ուրբաթ 16 հոկտեմբերի) և Ս. Գրիգոր Լուսաւորիչ (կիրակի 18 հոկտեմբերի) եկեղեցիներում կրօնական արարողութեանը նախագահեց և յաւուր պատշաճի քարոզեց թեմիս առաջնորդական փոխանորդ՝ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանը:

Սրբազան Հայրը իր քարոզում ընդհանուր առմամբ խօսեց Աստւածաշունչ Մատեանի ունեցած կենսական ու ճակատագրական դերակատարութեանը մասին, լինի անհատի թէ՝ հաւաքականութեան կեանքում եւ ի մասնաւորի, չորս Աւետարանիչների ճամբով գրւած նոյն եւ միակ աստւածային պատգամի մասին, որ Քրիստոսով բովանդակւած եւ նրա մարդեղութեամբ իրականացւած աստւածային փրկութեան ԱՒԵՏԻՍՆ է: Այլ խօսքով, մեղքով ապականւած, իմացական ու հոգեբարոյական խաւարով կլանւած ու մահւան խայթոցով թունաւորւած՝ յաւիտենական կորստեան դատապարտւած մարդկային ցեղը ազատագրելու, բժշկելու, իմացապէս աստւածային լոյսով լուսաւորելու եւ յաւիտենական կեանքի ժառանգորդ կարգելու բարի Լուրն է: Սրբազան Հայրն անդրադառնալով չորս Աւետարանիչների մասին, դիպուկ կերպով յիշեցրեց, որ թէեւ Քրիստոնայ եկեղեցին չորս Աւետարանիչներ ունի, բայց բնաւ չունի չորս տարբեր Աւետարաններ, ինչպէս ոմանք տգիտանալով Աւետարանիչների փոխանցած աստւածային ճշմարտութիւնների բովանդակութեան ու պատգամի ներքին միութեան եւ մէկութեան, մոլորաբար արտայայտւում են: Նա ասաց, որ «Մեր սուրբ Աւետարանիչները իւրաքանչիւրը իրեն յատուկ ներշնչականութեամբ, մօտեցումով ու հայեացքով, նոյն եւ միակ Քրիստոս ճշմարիտ Աստծու մասին են խօսում. նոյն եւ միակ Աւետարանի մասին են վկայում, այսինքն՝ Քրիստոսով իրականացւած փրկութեան Աւետիսին ու աստւածային պատգամի մասին. նոյն եւ միակ մարդեղութեան մասին են աւետում, նոյն եւ միակ աստւածային սիրոյ մասին են բացայայտում, նոյն եւ միակ փրկչին ու փրկութեան կերպի մասին են արձագանգում: Ինչպէս նաեւ, իւրաքանչիւրը իր Աւետարանագրութեամբ դարեր առաջ Աստծու կողմից, աշխարհի փրկութեան համար խոստացւած Մեսիային, այլ խօսքով՝ Օծեալին, Ազատարարին ու Փրկչի անձին, ինքնութեան, առաքելութեան եւ կոչումի յատուկ չորս երեսներից մէկի մասին է լոյս սփռում»: Ամփոփելով իր ասածը, Նա հետեւեալ կերպով բացատրեց չորս աւետարանիչների ներկայացրածը. «Մատթէոս Աւետարանիչ Քրիստոսի մարդեղութեան երեսն է ներկայացնում եւ դրա համար էլ սրբապատկերչութեան մէջ նկարւում է մարդակերպ հրեշտակը իր կողքին: Մարկոս Աւետարանիչը իր գրութեամբ Քրիստոսի թագաւորական ու թագաւորի հանգամանքն ու ինքնութիւնն է ներկայացնում, որը պատկերւում է առիւծը իր կողքին:  Ղուկաս Աւետարանիչը իր կարգին Քրիստոսին ներկայացնում է, որպէս յաւիտենական Զոհը, որը մարդկութեան մեղքը իր ուսերին բարձած՝ իբրեւ անմեղ Զւարակ եւ Գառ էր մորթւելու խաչին վրայ եւ իր անգին ու անմեղ արեան հեղումով ամբողջ մարդկութեան մեղքերի քաւութիւն եւ թողութիւն էր շնորհելու: Դրա համար էլ Ղուկաս Աւետարանիչը նկարւում է իր կողքին ունենալով Եզը կամ Զւարակը: Իսկ Յովհաննէս Աւետարանիչ իր Աւետարանի գրութեամբ ներկայացնում է խոստացեալ Մեսիային Աստւածութիւնն ու աստւածային ծագումը, շեշտելով որ այն Յիսուսը, որ մարդակերպ ու ծառայակերպ մարդկանց մէջ բնակւեց եւ չարչարանքի ենթարկւելով՝ մահւան դատապարտւեց, խաչւեց, թաղւեց ու յարութիւն առնելով մեռելներից երկինք համբարձաւ, նոյնինքն նախայաւիտեան Արարիչ ու Անմահ Աստւածն է, որ մարդկանց սիրոյն իր աստւածային պատիւից մերկանալով՝ խոնարհւեց եւ մարդ դարձաւ, որպէսզի իր պատարագումովը մահկանացու մարդը անմահացնի»: 

Սրբազան Հայրն բացատրեց նաեւ, թէ ինչպէս այս ճշմարտութիւնների մասին արդէն նախօրօք Աստւած Հին Կտակարանում յայտնած էր նոյնինքն Եզեկիէլի մարգարէութեան մէջ: Երբ մարգարէն իր տեսիլքում տեսնում էր Քրիստոս Աստծու փառքի աթոռը, որը կազմւել էր քառադէմ կենդանակերպերով, որոնցից իւրաքանչիւրն ունէր չորս դէմք. մին մարդու, միւսը առիւծի, երրորդը եզան կամ զւարակ իսկ չորրորդը՝ արծիւի: 

Նա ասաց, այս հասկացողութեամբ, տեսէք, թէ որքան կարևոր է Աստւածաշունչն իր ամբողջութեանը մէջ և Աւետարաններն ըստ էութեան հասկանալը: Եւ մենք կոչւել ենք որպէս քրիստոնեաներ Աստւածաշունչը լաւ հասկանալու, ըմբռնելու եւ մեր առօրեայ կեանքում ապրելու եւ ոչ թէ անւանապէս հպարտանալու միայն: Մենք կոչւել ենք բառի բուն իմաստով արժևորելու մեր քրիստոնէական առաքելութիւնն ու կոչումը եւ ի մասնաւորի՝ մեր կեանքի նպատակը: Մեր կրօնը եւ կրօնական ուսուցումներն ու հաւատը գիտակցաբար ապրելու ենք ու վկայելու, միշտ վստահելով ու ապաւինելով Աստծու խօսքին, Աստծու պատւիրաններին եւ Նրա առաջնորդութեանը:

Այդ առիթով նաև Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի առաջարկով Թեհրանի տարբեր եկեղեցիներում պատարագեց և յաւուր պատշաճի քարոզեց, հիւրաբար Թեհրան գտնւող Արժ. Տ. Ներսէս Աւ. Քհնյ. Ներսիսեանը, որ երկար տարիներ Անգլիայի բրիտանական գրադարանի արևելագիտութեան տնօրէնն ու գիտաշխատողն է եղել:  

Արժ. Քահանայ հայրը, իր քարոզներում ընդհանրապէս խօսելով Աստծու խօսքի կարեւորութեան մասին, պատւիրեց և քաջալերեց ներկաներին (Արաքս, Ռոստոմ ու Ն. Գիւլբենկեան դպրոցների աշակերտներին, որոնք այդ առիթով ներկայ էին եկեղեցիներում), ամուր ու կառչած մնալ մեր Թարգմանչաց վարդապետների պատգամին եւ հաւատարիմ մնալ Հայ Եկեղեցուն, ինչպէս նաեւ՝ սիրել մեր լեզուն:

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Երեքշաբթի 20 Սեպտեմբերի 2022;
Սրբոց կուսանացն Փեփրոնեայ, Մարիանեայ եւ Շուշանայ` դստերն Մեծին Վարդանայ Առակներ 23.15-25։ Օսէէ 14.6-8։ Բ Կորնթացիներ 6.16-7.1։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 6.20-23։

Չորեքշաբթի 21 Սեպտեմբերի 2022;
Պահք Բ Կորնթացիներ 11.10-23։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 10.17-23։

Հինգշաբթի 22 Սեպտեմբերի 2022;
Սրբոց հայրապետացն Բարաղամու, Անթիմոսի եւ Երանոսի Իմաստութիւն Սողոմոնի 10.9-12։ Մաղաքիա 2.5-7։ Ա Պետրոս 5.1-7։ Յհ 10.11-16։

Ուրբաթ 23 Սեպտեմբերի 2022;
Պահք Բ Կորնթացիներ 11.30-12.9։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 10.28-33։

Շաբաթ 24 Սեպտեմբերի 2022;
Սրբոցն Գէորգայ զօրավարին, Ադոկտոսի եւ Ռոմանոսի երգեցողին Իմաստութիւն Սողոմոնի 8.19-9.5։ Եսայի 42.1-8։ Բ Կորնթացիներ 1.3-7։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 12.2-9։

Կիրակի 25 Սեպտեմբերի 2022;
Գ կիրակի զկնի Ս. Խաչին: Տօն է Վարագայ Սրբոյ Խաչի ԱՌԱԿՆԵՐ 3.18-26։ Եսայի 65.22-25։ Գաղատացիներ 6.14-18։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 24.30-36։

Երկուշաբթի 26 Սեպտեմբերի 2022;
Սրբոյն Դաւթի Դւնեցւոյն եւ սրբոց վկայիցն Ղամբէոսի եւ Ղամբէուհւոյն ԱՌԱԿՆԵՐ 13.1-7։ Միքիա 7.18-20։ ԹՈՒՂԹ ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԻՆ 12.1-7։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 13.22-30։

Երեքշաբթի 27 Սեպտեմբերի 2022;
Սրբոցն Եւստաթէոսի եւ կնոջ նորա Թէոփիստեայ եւ երկուց որդւոցն եւ սրբոց կուսանացն Երմոնեայ եւ Նեքտարինեայ Ողբ 3.22-56։ Բ Տիմոթէոս 3.10-15։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 5.1-12։

Չորեքշաբթի 28 Սեպտեմբերի 2022;
Պահք Բ Կորնթացիներ 12.10-18։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 10.35-45։

Ուրբաթ 30 Սեպտեմբերի 2022;
Պահք Բ Կորնթացիներ 12.19-13.4։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 11.15-25։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ