Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



×

Զգուշացում

JFolder: :files: Հասցեն չի տանում դեպի պանակ։ Հասցե՝ [ROOT]/images/201609/2016092401
×

Տեղեկացում

There was a problem rendering your image gallery. Please make sure that the folder you are using in the Simple Image Gallery Pro plugin tags exists and contains valid image files. The plugin could not locate the folder: images/201609/2016092401

Գոհաբանական Մաղթանք՝ Հայաստանի Հանրապետութեան Վերանկախացման 25-րդ Տարեդարձի Առիթով

Թւականիս, ուրբաթ 23 սեպտեմբերին, Թեհրանի բոլոր եկեղեցիներում յընթացս Ս. Պատարագի, տեղի ունեցաւ գոհաբանական մաղթանք Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի առիթով:  

Առաջնորդանիստ Ս. Սարգիս մայր եկեղեցում, արարողութիւնը հանդիսապետեց Առաջնորդական Փոխանորդ՝ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանը:

Եկեղեցական արարողութեանը ներկայ էին Թեհրանում Հ. Հ. արտակարգ և լիազօր Դեսպան՝ Պրն. Արտաշէս Թումանեանը, դեսպանատան դիւանագիտական աշխատակազմը, Թ. Հ. Թեմի Թեմական Խորհրդի ներկայացուցիչները, Ալիք օրաթերթի տնօրէնութիւնն ու հաւատացեալ ժողովուրդը:

Քարոզից առաջ, Առաջնորդ Սրբազանն ու եկեղեցական հայրերը թափօր կազմելով սուրբ բեմ բարձրացան և այնտեղ կատարեցին գոհաբանական մաղթանքը, որի առընթեր ընթերցւեցին սաղմոսներ, մարգարէական ու առաքելական թղթեր, Աւետարան և աղօթք:  Աղօթքի ընթացքին օրհնւեց դեսպանատան կողմից բերւած Ազգային Եռագոյն Դրօշը և Աստծուց օրհնութիւն, շնորք, իմաստութիւն և առաջնորդութիւն հայցւեց Հայաստան աշխարհի նախագահի, նախարարների, պատգամաւորների, զօրականների, բանակի և զինւորների, նաև համայն հայ ժողովրդի զաւակների համար, ինչպէս նաև՝ Հայ Եկեղեցու, զոյգ կաթողիկոսների, եկեղեցական դասի և ողջ միաբանութեան համար: Ապա, եկեղեցու երգչախումբը, ներկաների հետ միասին երգեց Հայաստանի պետական օրհներգ՝ «Մեր Հայրենիք»-ը:

Քարոզի ընթացքում Սրբազան Հայրը խօսեց անկախութեան գաղափարի և նրա հրամայական անհրաժեշտութեան մասին իւրաքանչիւր ազգի կեանքում և ի մասնաւորի հայկական իրականութեան և Հայաստան աշխարհի համար: Նա դրւատանքով խօսեց կրօնի, ազգի ու հայրենիքի սրբութեան և նւիրականութեան գիտակից, հաւատարիմ ու յանձնառու նահատակների մասին, որոնք իրենց արեան հեղումով իրենց էութեան հետ միախառնեցին աստւածատուր հայրենիքի հողը, որպէս աստւածակնիք անգնահատելի արժէք:

Անկախութեան իրողութիւնից ալիքաւորւող ու ներծծւող ներքին ու արտաքին հպարտութեան, ուրախութեան և ապահովութեան մասին անդրադառնալով՝ նա խօսեց հայ ժողովրդի անյաղթահարելի կամքի ու աննկուն հաւատքի մասին և վերջում, Թեմիս Բարեխնամ Առաջնորդի, Ազգային Իշխանութեան և մեր ժողովրդի անունից իր ուրախութիւնը և շնորհաւորանքը յայտնեց Հայաստանի Հանրապետութեան դեսպանին և դեսպանատան ամբողջ անձնակազմին, նաև մեր ողջ ժողովրդին՝ Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 25-րդ տարեդարձի առիթով և աղօթեց, որ 25-ամեակը մեկնակէտը լինի գալիք հարիւրաւոր ու հազարաւոր ամեակների նշման, որոնք յատկանշւած լինեն յարատև հղօրացմամբ, բարգաւաճմամբ ու կերպարանափոխութեամբ ինչպէս նաև՝ լիաւոր աստւածային խաղաղութեամբ, ապահովութեամբ և առաջնորդութեամբ:

{gallery}201609/2016092401{/gallery}

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Չորեքշաբթի 03 Ապրիլի 2024;
Դ օր Ս. Զատկի:

Հինգշաբթի 04 Ապրիլի 2024;
Ե օր Ս. Զատկի

Ուրբաթ 05 Ապրիլի 2024;
Զ օր Ս. Զատկի

Շաբաթ 06 Ապրիլի 2024;
Է օր Ս. Զատկի։ Յիշատակ գլխատման Ս. Յովհաննու Մկրտչի

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Ը օր Ս. Զատկի: Կրկնազատիկ (Նոր Կիւրակէ) Գործք 5.34-6.7։ ՅԱԿՈԲՈՍ 3.1-12։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 1.1-17

Երկուշաբթի 08 Ապրիլի 2024;
Ժ օր Յինանց

Երեքշաբթի 09 Ապրիլի 2024;
ԺԱ օր Յինանց

Չորեքշաբթի 10 Ապրիլի 2024;
ԺԲ օր Յինանց

Հինգշաբթի 11 Ապրիլի 2024;
ԺԳ օր Յինանց

Ուրբաթ 12 Ապրիլի 2024;
ԺԴ օր Յինանց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ