Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



×

Զգուշացում

JFolder: :files: Հասցեն չի տանում դեպի պանակ։ Հասցե՝ [ROOT]/images/201609/2016091901
×

Տեղեկացում

There was a problem rendering your image gallery. Please make sure that the folder you are using in the Simple Image Gallery Pro plugin tags exists and contains valid image files. The plugin could not locate the folder: images/201609/2016091901

Համագումար՝ նւիրւած «Ալիք»-ի 85-ամեակին

 

Նախաձեռնութեամբ Իսլամական Մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեան, սեպտեմբերի 17-ի առաւօտեան, Թեհրանի «Էնղելաբ» հիւրանոցում կազմակերպւել էր իւրայատուկ սեմինար:

Նման համագումարի կազմակերպման համար, առիթ էր հանդիսացել «Ալիք» օրաթերթի 85-ամեակի առիթով Թեհրան հրաւիրւած հայաշխարհի մեդիայի ներկայացուցիչների ներկայութիւնն Իրանում:

Միջոցառմանը, նախ, Իսլ. Մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեան գրասենեակների եւ համայնքների պատասխանատու Ալի Ֆերէյդունին հակիրճ բացատրութիւններ փոխանցեց Իրանում, տարբեր բնագաւառներում, իրանահայ համայնքի դարաւոր ներդրումների մասին: 

Ապա հրաւիրեց արտայայտւելու Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանին: Թեմակալ առաջնորդը ողջունելով հիւրերին, ասաց. «Իրանի Իսլամական Հանրապետութեան Մշակոյթի եւ Առաջնորդութեան նախարարութեան նախաձեռնութեամբ կազմակերպւած այս միօրեայ, աւելի ճիշդ, կէսօրեայ համագումարը նախ վկայութիւնն է պետութեան մշակոյթի, արւեստի ու գրականութեան հանդէպ ցուցաբերած նախանձախնդիր վերաբերմունքին եւ երկրորդ ու երեւի ամէնից յատկանշականը՝ մշակոյթի նախարարութեան ցուցաբերած գուրգուրանքին ու քաջալերանքին մամուլի նկատմամբ առանց խտրականութեան»։

Այնուհետև պատմական հայեացք նետեց իրանահայ համայնքի անցած ուղուն, ասելով՝ «Այսօր եւս Իրանի Իսլամական Հանրապետութիւնը օրինակելի երկիր է զանազան կրօնների հետեւողների եւ տարբեր ազգութիւնների, փոքրամասնութիւնների համատեղ կեցութեան, գոյակցութեան եւ սա պաշտօնապէս նւիրականացած ու հաստատւած է նոյնինքն Իրանի Իսլամական Հանրապետութեան պետական սահմանադրութեան մէջ»։

Սրբազան Հայրը իրանահայ ժողովրդի մասին այսպէս արտայայտւեց՝ «Հայ ժողովուրդը հազարաւոր տարիների խորքից եկող յարաբերութիւն ու գոյակցութիւն է ունեցել Իրանի ժողովրդի հետ նախ որպէս արիւնակից ու ցեղակից եւ երկրորդ իբրեւ հարեւան։ Իրանի ողջ տարածքում ապրել ու ստեղծագործել է հայը իբրեւ հաւատաւոր, յանձնառու քաղաքացի։ Հարիւրաւոր եկեղեցիների առկայութիւնը, բազմահարիւր մշակութային կոթողների ու յուշարձանների մնացորդացը անժխտելի փաստն ու վկայութիւնն են հայութեան ներկայութեան»։

Ապա ողջունեց «Ալիք»-ի 85-ամեակը նշելով օրաթերթի մեծ դերը մեր ժողովրդի հոգեմտաւոր կեանքում: Վերջում Սրբազան Առաջնորդը շնորհակալութիւն յայտնեց դկտ. Ալի Ջաննաթիին և նախարարութեան ողջ աշխատակազմին, ինչպէս նաեւ Իրանի լրատւական բոլոր կայաններին, թերթերի պատասխանատուներին իրենց համագործակցութեան համար:

Դրանից յետոյ առիթ տրւեց հիւրաբար Իրանում գտնւող հայ մամուլի ներկայացուցիչներին արտայայտւելու:

Արտայայտւեցին «Կալիֆորնիա կուրիէր» թերթի գլխաւոր խմբագիր՝ Յարութ Սասունեանը, Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխաւոր խմբագիր՝ Շահան Գանտահարեանը եւ Լիբանանի «Ռադիօ Վան»-ի գլխաւոր տնօրէն՝ Աւետիս Կիտանեանը, որոնք Իրան կատարած իրենց առաջին այցի եւ տպաւորութեան մասին հիացմունքով խօսելով՝ կարեւորութեամբ անդրադարձան Իրանում իրանահայերի եւ կրօնական այլ փոքրամասնութիւնների նկատմամբ ջերմ մօտեցումների եւ իրաւունքները յարգելու մասին:

Ծրագրի ընթացքում հրաւիրւեց արտայայտւելու «Ալիք» օրաթերթի գլխաւոր խմբագիր Դերենիկ Մելիքեանը, որը պատմական հայեացք նետելով 85-ամեայ «Ալիք»-ի անցած ուղուն, անդրադարձաւ «Ալիք»-ի ներկայ աշխատանքներին:

Ընթացքում հրաւիրւեց արտայայտւելու Իրանում լոյս տեսնող առաջին օրաթերթ «Էթէլաաթ»-ի տնօրէն հոջ. Դոային:

Նա եւս իր գնահատանքն արտայայտեց իրանահայ համայնքի անցած ուղու մասին, նշելով իրանեան կեանքում իրանահայութեան բազմաբնագաւառ ներդրումների մասին:

Եզրափակիչ խօսքով հանդէս եկաւ, Իսլ. Մշակոյթի եւ առաջնորդութեան նախարար դոկտ. Ալի Ջաննաթին: Նա կարեւորութեամբ անդրադարձաւ Իրանի արւեստի երկնակամարում իրանահայ համայնքի անմնացորդ դերակատարութեան մասին եւ նշեց. «Իրան-Հայաստան մշակութային փոխանակումների բնագաւառում Հայաստանի մշակոյթի նախարար Յասմիկ Պօղոսեանի հետ կնքած պայմանագրերին եւ երկու երկրների նախարարների փոխադարձ այցերը նման կապերի ամրապնդման լաւագոյն օրինակը համարեց:

Միջոցառմանը ներկայ էին՝ Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային, նաեւ Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւորներ դոկտ. Կարէն Խանլարեանը եւ Ժորժիկ Աբրահամեանը, նաեւ Մշակոյթի նախարարութեան յարակից բաժինների պատասխանատուներ:

Վերջում «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչ Հենրիկ Խալոյեանի, «Ալիք» օրաթերթի արտօնատէր Ալբերտ Աճեմեանի եւ «Ալիք» օրաթերթի գլխաւոր խմբագիր Դերենիկ Մելիքեանի ձեռամբ յուշանւէր յանձնւեց նախարար դոկտ. Ալի Ջաննաթիին:

 {gallery}201609/2016091901{/gallery}

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 23 Յունիսի 2024;
Սուրբ Աստւածածնի տուփի գիւտի տօնը

Երեքշաբթի 25 Յունիսի 2024;
Տօն Սուրբ Զաքարիա մարգարէի

Շաբաթ 29 Յունիսի 2024;
«Տօն Յիսուսի տասներկու առաքեալների եւ տասներեքերորդ առաքեալի՝ Պօղոսի»

Շաբաթ 06 Յուլիսի 2024;
Հին ուխտի տապանակի յիշատակը եւ Նոր ուխտի սուրբ եկեղեցու տօնը:

Կիրակի 07 Յուլիսի 2024;
«Յիսուս Քրիստոսի Պայծառակերպութիւնը

Շաբաթ 13 Յուլիսի 2024;
Ս.Թադէոս առաքեալի եւ Ս. Սանդուխտ կոյսի յիշատակութեան օր

Երկուշաբթի 15 Յուլիսի 2024;
Ս. Կիպրիանոս եպիսկոպոսի եւ Յուստիանէ կոյսի, Եւփիմէ կոյսի եւ Փոքր Հայքի Հայ Լեգէոնի 45 վկաների, Քրիստինէ կոյսի Յիշատակութեան օր

Երեքշաբթի 16 Յուլիսի 2024;
Տօն Աթանագինէս եպիսկոպոսը

Հինգշաբթի 18 Յուլիսի 2024;
Այսօր Տօնն է Ս. Գրիգոր Լուսաւորչի որդիների և Թոռների Յիշատակութեան օրը

Երեքշաբթի 30 Յուլիսի 2024;
Այսօր Հայոց առաքելական եկեղեցին յիշատակում է Սուրբ Վահան Գողթնեցուն:

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Չորեքշաբթի 10 Յուլիսի 2024;
Ա Կորնթացիներ 1.1‐9։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 17.21‐18.4։

Հինգշաբթի 11 Յուլիսի 2024;
Տօն՝ Սրբոյն Եսայեայ մարգարէին

Ուրբաթ 12 Յուլիսի 2024;
Ա Կորնթացիներ 1.10‐18։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 18.2‐9։

Շաբաթ 13 Յուլիսի 2024;
Սրբոցն Թադէոսի առաքելոյն մերոյ եւ Սանդխտոյ կուսին

Կիրակի 14 Յուլիսի 2024;
Բ կիր. զկնի Վարդավառի

Երկուշաբթի 15 Յուլիսի 2024;
Տօն՝ Սրբոցն Կիպրիանոսի եպիսկոպոսին և քառասուն և հինգ վկայիցն,եւ սրբոց կուսանացն Յուստինեայ, Եւփիմեայ և Քրիստինեայ

Երեքշաբթի 16 Յուլիսի 2024;
Տօն՝ Սրբոցն Աթանագինեայ եպիսկոպոսին եւ տասն աշակերտացն եւ հինգ վկայիցն

Չորեքշաբթի 17 Յուլիսի 2024;
Ա Կորնթ 2։12-3։10, Մտթ․18։15-22

Հինգշաբթի 18 Յուլիսի 2024;
Տօն՝ Սրբոց նախահարցն` Ադամայ, Աբէլի, Սեթայ, Ենովսայ, Ենովքայ, Նոյի, Մելքիսեդեկի, Աբրահամու, Իսահակայ, Յակովբայ, Յովսեփայ, Մովսիսի, Ահարօնի, Եղիազարու, Յեսուայ, Սամուէլի, Սամփսոնի, Յեփթայեայ, Բարակայ, Գեդէօնի եւ այլոց սրբոց նախահարցն

Ուրբաթ 19 Յուլիսի 2024;
Ա Կորնթ․5։9-6։10, Մտթ 18։23-35

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ