Երկուշաբթի 22 օգոստոսի առաւօտեան թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան Առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Հ. Մ. «Սարդարապատ» Միութեան վարչութեան անդամներից՝ տկն. Արմիկ Ղարիբեան և պարոնայք՝ Գառնիկ Մելիք Ստեփանեան, Ժոզէֆ Գրիգորեան և Մարտիկ Ծատրեանին:
Սրբազան Հայրը նախ ողջունեց ներկաներին և շնորհաւորեց նորակազմ վարչութեանը, ապա վարչութեան անդամները Սրբազան Հօրը ներկայացրեցին միութեան տարած աշխատանքներն ու յարաբերութիւնները:
Առաջնորդ Սրբազանը քաջալերեց վարչութիւնն ու միութիւնը, ընդհանրապէս բարձրօրէն գնահատելով համագործակցութեան ոցին միութեան և քաղաքամասի Եկեղեցական Խորհրդի և Հայ Կին Միութեան կից Անի միութեան հետ:
Առաջնորդ Սրբազանը հայրը նրանց փոխանցեց իր յորդորները և յաջողութիւն մաղթեց նրանց: