Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի անդամ՝ Կրթական խորհրդի հետ կապ Հրայր Շահնազարեան

Ալիք - Նոր միտք արտայայտած չենք լինի, եթէ ասենք եւ կրկնենք, որ Սփիւռքի պայմաններում հայ ընտանիքը, եկեղեցին, դպրոցը եւ միութիւնը համարւում են հայապահպանման եւ ազգային դաստիարակութեան կարեւոր հիմնասիւները, սրանք թէեւ փոխկապակցւած են, սակայն իւրաքանչիւրն ունի իր իւրայատուկ առաքելութիւնն ու անելիքը։

Իրագործման առումով աւելի մեծ բաժին է վերապահւած դպրոցին, որովհետեւ դպրոցը այն սուրբ վայրն է, որտեղ աշակերտը իր մանկա-պատանեկան տարիների մի կարեւոր բաժինը անց է կացնում դպրոցում եւ վայելում է նրա բարիքներն ու հաճոյքները, մի վայր, ուր նա ձեռք է բերում անհրաժեշտ գիտելիքներ, տեղեկութիւններ եւ այդ ընթացքում յղկւում է մարդ անհատի էութիւնը եւ այսպիսով նա պատրաստւում է մուտք գործել հասարակական, ընկերային կեանք։

Խնդիրը երբ վերաբերում է հայոց ազգային դպրոցներին, պարտաւորութիւններն ու առաքելութիւնը կրկնապատկւում են, որովհետեւ աշխարհի ներկայ թոհ ու բոհում եւ արտառոց պայմաններում մեր ազգի զաւակներին պիտի մօտեցնել իր արմատներին եւ ինքնութեանը, ահա այն գլխաւորը, որ այլ աշխատանքների կողքին մնում է որպէս մեր դպրոցների սրբազան պարտականութիւն։

Թեհրանահայ դպրոցները իրենց կրթադաստիարակչական պարտականութիւնները իրագործելու ճամբին այսօր դիմագրաւում են մի շարք հիմնական դժւարութիւններ, դրանցից մի քանիսը՝ 

- Համայնքի թւային համեմատաբար նօսրացման հետեւանքով դպրոցներում տարէցտարի նւազում է աշակերտութեան թիւը, այդ պատճառով եւ սահմանափակւում է ուսումնադաստիարակչական լիաթոք աշխատանք կազմակերպելու գործը դպրոցում։

- Տարբեր թաղամասերում գտնւող դպրոցների գոյութեան իրողութիւնը, թաղի հայ համայնքի տեղայնական մտայնութիւնը, գլխաւոր արգելքներ են դպրոցները միատեղելու եւ դէպի դրականը տանող դասաւորումները իրականացնելու ճամբին։

- Միջնակարգի օղակներում մասնաւոր եւ այլ պետական դպրոցներ յաճախող հայ աշակերտները եւս շօշափելի թիւ են կազմում, այս առթիւ նրանց ծնողները ահռելի գումարներ են ներդնում, որպէսզի իրենց զաւակը ընդունւի ցանկացած ճիւղում, սա այն դէպքում, երբ մեր դպրոցները համեմատաբար դասւում են պետական լաւ դպրոցների շարքում։

- Նիւթական առումով ճիշտ է ամէն տարի տոկոսային որոշ յաւելում է կրում թոշակները, սակայն դպրոցներից ստացած գումարները հեռու են ծածկելու բացը, ուստի ամէն տարի Թեմական խորհուրդը դժւարութեամբ հանդերձ փակում է դպրոցական բիւջէի բացերը։

- Վերոյիշեալ դժւարութիւններով հանդերձ թեմի Թեմական խորհուրդները իւրաքանչիւրը իր հերթին նախանձախնդրութեամբ, հաւատքով եւ սեւեռուն վճռակամութեամբ ծրագրում եւ շարունակում են դպրոցական խնդիրներում աւելի դրական արդիւնքների հասնելու եւ հայեցի դաստիարակութիւնն ու հայկական մթնոլորտը ներկայութիւն դարձնելու մեր դպրոցներում։

- Թեմի կանոնագրով դպրոցների անմիջական պատասխանատւութիւնը յանձինս Թեմական խորհրդի յանձնւած է Կրթական խորհրդին, որը իր հերթին նշանակւած յանձնախմբերի միջոցով ու համագործակցութեամբ ճիգ է բանեցնում հայ դպրոցը պահել իր անւանը վայել բարձրութեան վրայ։ Մանրամասնութիւնները թողնելով Կրթական խորհրդին եւ պատկան յանձնախմբերին, մաղթում եմ նրանց տոկունութիւն եւ յարատեւ աշխատանք։

 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 23 Յունիսի 2024;
Սուրբ Աստւածածնի տուփի գիւտի տօնը

Երեքշաբթի 25 Յունիսի 2024;
Տօն Սուրբ Զաքարիա մարգարէի

Շաբաթ 29 Յունիսի 2024;
«Տօն Յիսուսի տասներկու առաքեալների եւ տասներեքերորդ առաքեալի՝ Պօղոսի»

Շաբաթ 06 Յուլիսի 2024;
Հին ուխտի տապանակի յիշատակը եւ Նոր ուխտի սուրբ եկեղեցու տօնը:

Կիրակի 07 Յուլիսի 2024;
«Յիսուս Քրիստոսի Պայծառակերպութիւնը

Շաբաթ 13 Յուլիսի 2024;
Ս.Թադէոս առաքեալի եւ Ս. Սանդուխտ կոյսի յիշատակութեան օր

Երկուշաբթի 15 Յուլիսի 2024;
Ս. Կիպրիանոս եպիսկոպոսի եւ Յուստիանէ կոյսի, Եւփիմէ կոյսի եւ Փոքր Հայքի Հայ Լեգէոնի 45 վկաների, Քրիստինէ կոյսի Յիշատակութեան օր

Երեքշաբթի 16 Յուլիսի 2024;
Տօն Աթանագինէս եպիսկոպոսը

Հինգշաբթի 18 Յուլիսի 2024;
Այսօր Տօնն է Ս. Գրիգոր Լուսաւորչի որդիների և Թոռների Յիշատակութեան օրը

Երեքշաբթի 30 Յուլիսի 2024;
Այսօր Հայոց առաքելական եկեղեցին յիշատակում է Սուրբ Վահան Գողթնեցուն:

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Չորեքշաբթի 10 Յուլիսի 2024;
Ա Կորնթացիներ 1.1‐9։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 17.21‐18.4։

Հինգշաբթի 11 Յուլիսի 2024;
Տօն՝ Սրբոյն Եսայեայ մարգարէին

Ուրբաթ 12 Յուլիսի 2024;
Ա Կորնթացիներ 1.10‐18։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 18.2‐9։

Շաբաթ 13 Յուլիսի 2024;
Սրբոցն Թադէոսի առաքելոյն մերոյ եւ Սանդխտոյ կուսին

Կիրակի 14 Յուլիսի 2024;
Բ կիր. զկնի Վարդավառի

Երկուշաբթի 15 Յուլիսի 2024;
Տօն՝ Սրբոցն Կիպրիանոսի եպիսկոպոսին և քառասուն և հինգ վկայիցն,եւ սրբոց կուսանացն Յուստինեայ, Եւփիմեայ և Քրիստինեայ

Երեքշաբթի 16 Յուլիսի 2024;
Տօն՝ Սրբոցն Աթանագինեայ եպիսկոպոսին եւ տասն աշակերտացն եւ հինգ վկայիցն

Չորեքշաբթի 17 Յուլիսի 2024;
Ա Կորնթ 2։12-3։10, Մտթ․18։15-22

Հինգշաբթի 18 Յուլիսի 2024;
Տօն՝ Սրբոց նախահարցն` Ադամայ, Աբէլի, Սեթայ, Ենովսայ, Ենովքայ, Նոյի, Մելքիսեդեկի, Աբրահամու, Իսահակայ, Յակովբայ, Յովսեփայ, Մովսիսի, Ահարօնի, Եղիազարու, Յեսուայ, Սամուէլի, Սամփսոնի, Յեփթայեայ, Բարակայ, Գեդէօնի եւ այլոց սրբոց նախահարցն

Ուրբաթ 19 Յուլիսի 2024;
Ա Կորնթ․5։9-6։10, Մտթ 18։23-35

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ