
Ազգային Առաջնորդարանի Հանրային Կապի ներկայացուցիչն այցելել է «Արարատ» դպրոց և սոյն դպրոցում կատարւող նորոգութիւնների վերաբերեալ զրուցել դպրոցի ծնողական խորհրդի ատենապետ՝ տկն. Շաքէ Նազարբեգեանի և փոխատենապետ՝ պրն. Ալֆրեդ Քեշիշեանի հետ: Ստորև ներկայացնում ենք սոյն զրոյցի համառոտ զեկոյցը:
Այս տարի լրացաւ «Արարատ» Օրդ. Դպրոցի 60-ամեակը: Այս առիթով ծնողական խորհուրդը որոշեց նորոգութիւններ կատարել դպրոցում: Ծրագիրը ներկայացւեց Կրթական Խորհրդին, ապա Թ.Հ.Թեմի Թեմական Խորհրդին: Ծրագիրը վաւերացնելուց յետոյ, Շինարարական Մարմնի օժանդակութեամբ աշխատանքն սկսւեց:
Դպրոցի ծնողական խորհրդի 2 տարւայ հասոյթաբեր ծրագրերից հաւաքւած գումարը յատկացւելու է այս նրոգութիւններին: Թեմական Խորհուրդը ևս յատուկ բիւդջէ է տրամադրել այս աշխատանքների համար, որ պակաս բերելու պարագային, ծնողական խորհուրդը կօգտւի սոյն բիւդջէից:
Աշխատանքները լինելու են՝
- Փոխել պատերի փայտէ շրիշակները (قرنیز)
- Փոխւելու են դասարանների և սենեակների դռները. միայն մի դուռ որպէս հին դռներից յիշատակ կը մնայ դպրոցում
- Կը ներկւեն դպրոցի բոլոր պատերը
- Նոր Սալինկներով կը պատւի ընդհանուր յատակը
- Կը վերցւեն դասարանների աւելորդ պատուհանները և կը նորոգւեն հին պատուհանները
Բացի դպրոցի ներքին նորոգութիւններից, դպրոցի բակի և դրսի պատերն էլ պէտք է նորոգւեն: Ըստ Կրթական Խորհրդի և շրջանի քաղաքապետարանի պայմանաւորւածութեան, բակի և փողոցի պատերի ներկելու նաև բակի ասֆալտապատման աշխատանքները կը կատարւեն քաղաքապետարանի միջոցով:
Վերջում պէտք է նշենք, որ Հայոց Ազգային «Արարատ» օր. դպրոցի ծնողական խորհուրդի անդամները ամէն օր հետևում են դպրոցի նորոգութիւնների աշխատանքներին:
Ուզում ենք շնորհակալութիւն յայտնել նաև դպրոցի բոլոր ծնողներին իրենց օժանդակութիւնների համար: Հարկ է նշել, որ ծնողները նւիրատւութիւն կատարելիս, առանց տեղեակ լինելու ծնողական խորհրդի նորոգութիւնների վերաբերեալ մտադրութիւններից, յոյս էին յայտնում, որ գումարը կօգտագործւի դպրոցի նորոգութիւնների համար: Յուսանք, սոյն նորոգութիւններով կիրականացւեն իրենց բարի ցանկութիւնները:
{gallery}201607/2016072601{/gallery}