Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Հանդիպում Իսլամական Առաջնորդութեան և Մշակոյթի Նախարարութիւնում

Հինգշաբթի 21 Յուլիս 2016-ի առաւօտեան ժամը 11-ին, Իսլամական Առաջնորդութեան եւ Մշակոյթի Նախարար՝ Դկտ. Ջաննաթի-ի գլխաւորութեամբ տեղի ունեցաւ հանդիպում Իրանում ներկայ կրօնական համայնքների հոգեւոր առաջնորդների մասնակցութեամբ։

Հայ համայնքի կողմից իր մասնակցութիւնը բերեց՝ թեմիս բարեխնամ Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, ընկերակցութեամբ՝ Թեմական Խորհրդի բ. ատենապետ պրն. Վարուժ Յովհաննիսեանի եւ Հանրային Կապի գրասենեակի հոգեւոր պատասխանատու՝ Արժ. Տ. Գրիգորիս Քհնյ. Ներսէսեանի։

Հանդիպմանը ներկայ էին նաեւ Իրանի Հանր. նախագահի Փոքրամասութիւնների եւ Կրօնական Համայնքների Հարցով օգնական՝ Հոջ. Դկտ. Ալի Իւնէսին, Մշակոյթի եւ Միջազգային Յարաբերութիւնների Կազմակերպութեան Կրօնական Երկխօսութեան Կենտրոնի տնօրէն՝ Հոջ. Դկտ. Թասխիրին եւ ԻսՖահանում Կրօնների Համագործակցութեան Գրասենեակի եւ նոյն քաղաքի Իսլամական Առաջնորդութեան եւ Մշակոյթի Կրօնական եւ Մշակութային Հարցով Կցորդ Հոջ. Դկտ. Արզանին։

Հանդիպման նպատակն էր «Միաստւածեան Կրօնների Միջազգային Հիմնարկի» հաստատումը։

Հանդիպման ընթացքին ներկայացւեց վերոյիշեալ հիմնարկի ծրագիր-կանոնագիրը։ Հաստատւեց նաեւ որպէս գործադիր մարմին կրօնական համայնքների մէկական ներկայացուցիչների հիմնարկում մասնակցութեան պարագան։

Սրբազան հայրը բարձր գնահատելով այս բարեբաստիկ քայլը, հիմնաւորեց, որ բոլորս Իրանում վկաներն ենք կրօնական իրաւունքների ազատութեան, որի մասին միշտ բարձրաձայնել ենք միջազգային համագումարներում։ Առաջնորդ Սրբազան հայրը նաեւ Իրանում կրօնների համագործակցութիւնը սեպեց դարերից ի վեր առկայ երեւոյթ, որը յետ իսլամական յեղափոխութեան հաստատման նոր թափ եւ եռանդ է ստացել։ Սրբազան հայրը հիմնաւորեց, որ ՛՛Միաստւածեան կրօնների պարտականութիւնը մարդ-Աստւած յարաբերութեան առաւել մերձեցումն է, որը այսօր այս բարեբաստիկ քայլով գործնականացման փուլ է անցնում՛՛։ Նաեւ աւելացրեց.- ՛՛ Նկատի ունենալով աշխարհում մարդուն ուղղւած մարտահրաւէրներն ու կրօնի էութեան վտանգւելը միաստւածեան կրօնները իրենց վրայ կրում են դարեշրջանի ամենամեծ առաքելութիւնը, որը մարդ-Աստւած մերձեցումն է, որի ռահվիրան տարածաշրջանում հանդիսանում է Իրանի Իսլ. Հանրապետութիւնը։ Պրն. նախարարը երկրորդելով Սրբազան հօր խօսքը յիշեց Իրանում համայնքների համատեղ բարեկեցութիւնը եւ ըստ սահմանադրութեան օրէնքի նրանց կրօնական, հասարակական, մշակութային եւ կրթական իրաւունքների հաստատումը։ Պրն. Ջաննաթին նաեւ բարձր գնահատեց կրօնական փոքրամասութիւնների վարչակարգի հանդէպ ունեցած հաւատարմութիւնը։

Պրն. նախարարը աւելացրեց, որ նորահիմն հիմնարկը ծառայելու է որպէս միաստւածեան կրօնների ծանուցման եւ առողջ յարաբերութեանց միջավայր, ուր եւ կուսումնասիրւեն կրօնների միասնական արժէքները, որոնք, կը սատարեն Իրանում ազգային միասնականութեանը։ Ըստ կանոնագրի հիմնարկի նպատակներից է մասնագէտների մտքերի փոխանակման եւ ակնառու գործիչների ծանուցման եւ գնահատման համար միջավայր ստեղծելը։

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Չորեքշաբթի 14 Փետրւարի 2024;
Տօն Տեառնընդառաջի

Կիրակի 18 Փետրւարի 2024;
Արտաքսման կիրակի

Կիրակի 25 Փետրւարի 2024;
Անառակի կիրակի (Մեծ պահքի երրորդ կիրակի)

Կիրակի 03 Մարտի 2024;
Տնտեսի կիրակի (Մեծ պահքի չորրորդ կիրակի)

Կիրակի 10 Մարտի 2024;
Դատաւորի կիրակի (Մեծ պահքի հինգերորդ կիրակի)

Շաբաթ 16 Մարտի 2024;
Տօն Սրբոյն Գրիգոր Լուսաւորչին մերոյ սոսկալի չարչարանացն եւ մտանելոյն ի վիրապն

Կիրակի 17 Մարտի 2024;
Գալստեան կիրակի

Շաբաթ 23 Մարտի 2024;
Ղազարոսի յարութիւն

Կիրակի 24 Մարտի 2024;
Ծաղկազարդ

Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Ուրբաթ 16 Փետրւարի 2024;
Ե օր Մեծի Պահոց ԵՐԿՐՈՐԴ ՕՐԷՆՔ 6.4‐7.10։ Յոբ 6.2‐7.13։ Եսայի 40.1‐8։

Շաբաթ 17 Փետրւարի 2024;
Զ օր Մեծի Պահոց։ Սրբոյն Թէոդորոսի զօրավարին Իմաստութիւն Սողոմոնի 8.19-9.5։ Եսայի 62.6-9։ Հռոմէացիներ 8.28-39։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 10.16-22։

Կիրակի 18 Փետրւարի 2024;
Բ կիր. Քառասնորդական Պահոց (Արտաքսման) ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 4.43-5.11 ԵՍԱՅԻ 33.2-22 ՀՌՈՄԷԱՑԻՆԵՐ 12.1-13.10 ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 5.17-48

Երկուշաբթի 19 Փետրւարի 2024;
Ը օր Մեծի Պահոց Ա Թագաւորաց 1.1‐23։ Առակներ 1.1‐33։ Երեմիա 1.1‐10։

Երեքշաբթի 20 Փետրւարի 2024;
Թ օր Մեծի Պահոց Ա Թագաւորաց 1.23‐2.26։ Առակներ 2.1‐3.10։ Երեմիա 1.11‐2.3։

Չորեքշաբթի 21 Փետրւարի 2024;
Ժ օր Մեծի Պահոց Ելք 2.11‐22։ Յովել 2.1‐11։ Միքիա 4.1‐7։

Հինգշաբթի 22 Փետրւարի 2024;
ԺԱ օր Մեծի Պահոց Ա Թագաւորաց 3.21‐4.18։ Առակներ 3.11‐4.14։ Երեմիա 2.31‐3.16։

Ուրբաթ 23 Փետրւարի 2024;
ժԲ օր մեծի պահոց ԵՐԿՐՈՐԴ ՕՐԷՆՔ 7.11‐8.1։ Յոբ 9.1‐10.2։ Եսայի 40.9‐17։

Շաբաթ 24 Փետրւարի 2024;
ԺԳ մեծի պահոց ԵՐԿՐՈՐԴ ՕՐԷՆՔ 7.11‐8.1։ Յոբ 9.1‐10.2։ Եսայի 40.9‐17։

Կիրակի 25 Փետրւարի 2024;
Անառակի կիրակի,ժդ օր մեծի պահոց Եսայի 54.11-55.13։ Բ Կորնթացիներ 6.1-7.1։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 15.1-32։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ