Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Թեմական Խորհրդի Ժողովը Արցախի զօրակցութեան յանձնախմբի հետ

Չորեքշաբթի յուլիսի 13-ին Թեմական Խորհրդի հերթական նիստից առաջ նախագահութեամբ Թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի տեղի ունեցաւ մի հանդիպում Արցախի քառօրեայ պատերազմի առիթով կեանքի կոչւած Արցախի զօրակցութեան յանձնախմբի հետ։

Թեմական Խորհրդի ատենապետ պրն. Ռուբիկ Կարապետեանը ողջոյնի եւ գնահատման արտայայտութիւններից յետոյ յայտնեց, որ յանձնախումբը լաւագոյնս կատարեց իր աշխատանքը հակառակ ծանր պայմանների։ Պրն. Կարապետեանը ներկայացրած զեկոյցում անդրադարձաւ եւ գնահատեց եկեղեցական խորհուրդների, միութիւնների եւ դպրոցների ծնողական խորհուրդների աշխատանքը աւելացնելով, որ միայն մէկ միութիւն է զլացել իր պարտականութեան մէջ եւ մասնակցութիւն չի բերել աշխատանքում։

Թեմակալ Առաջնորդ Սրբազան հայրը իր կարգին գնահատանքով անդրադարձաւ յանձնախմբի կատարած աշխատանքին եւ մեծապէս գնահատեց ժողովրդի անվերապահ մասնակցութիւնը։

Հանդիպման աւարտին Սրբազան հայրն իր խօսքերում անդրադարձաւ «Սկսած սքանչելի աշխատանքի դուռը փակելով պատուհանը բաց պիտի պահել եւ բարոյական պարտականութիւններն ու առաքելութիւնը շարունակութեան մէջ պահել»։

Յանձնախմբի ատենապետ պրն. Թովմաս Թովմասեանը եւս իր հերթին Ազգային կառոյցի համագործակցութիւնը գնահատելով իր շնորհակալութիւնը յայտնեց հայրենակիցներին, որոնց ընդառաջումով յաջողեցին իրենց յանձնարարւած պարտականութիւնը կատարել։

Յանձնախմբին մաս էին կազմում պարոնայք՝ Թովմաս Թովմասեան, Յակոբ Յակոբեան, Նորայր Արամեան, դր. ԱլՖրէդ Դաւթեան եւ ԺոզէՖ Մեհրաբեանը։

 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Չորեքշաբթի 14 Փետրւարի 2024;
Տօն Տեառնընդառաջի

Կիրակի 18 Փետրւարի 2024;
Արտաքսման կիրակի

Կիրակի 25 Փետրւարի 2024;
Անառակի կիրակի (Մեծ պահքի երրորդ կիրակի)

Կիրակի 03 Մարտի 2024;
Տնտեսի կիրակի (Մեծ պահքի չորրորդ կիրակի)

Կիրակի 10 Մարտի 2024;
Դատաւորի կիրակի (Մեծ պահքի հինգերորդ կիրակի)

Շաբաթ 16 Մարտի 2024;
Տօն Սրբոյն Գրիգոր Լուսաւորչին մերոյ սոսկալի չարչարանացն եւ մտանելոյն ի վիրապն

Կիրակի 17 Մարտի 2024;
Գալստեան կիրակի

Շաբաթ 23 Մարտի 2024;
Ղազարոսի յարութիւն

Կիրակի 24 Մարտի 2024;
Ծաղկազարդ

Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Ուրբաթ 16 Փետրւարի 2024;
Ե օր Մեծի Պահոց ԵՐԿՐՈՐԴ ՕՐԷՆՔ 6.4‐7.10։ Յոբ 6.2‐7.13։ Եսայի 40.1‐8։

Շաբաթ 17 Փետրւարի 2024;
Զ օր Մեծի Պահոց։ Սրբոյն Թէոդորոսի զօրավարին Իմաստութիւն Սողոմոնի 8.19-9.5։ Եսայի 62.6-9։ Հռոմէացիներ 8.28-39։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 10.16-22։

Կիրակի 18 Փետրւարի 2024;
Բ կիր. Քառասնորդական Պահոց (Արտաքսման) ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 4.43-5.11 ԵՍԱՅԻ 33.2-22 ՀՌՈՄԷԱՑԻՆԵՐ 12.1-13.10 ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 5.17-48

Երկուշաբթի 19 Փետրւարի 2024;
Ը օր Մեծի Պահոց Ա Թագաւորաց 1.1‐23։ Առակներ 1.1‐33։ Երեմիա 1.1‐10։

Երեքշաբթի 20 Փետրւարի 2024;
Թ օր Մեծի Պահոց Ա Թագաւորաց 1.23‐2.26։ Առակներ 2.1‐3.10։ Երեմիա 1.11‐2.3։

Չորեքշաբթի 21 Փետրւարի 2024;
Ժ օր Մեծի Պահոց Ելք 2.11‐22։ Յովել 2.1‐11։ Միքիա 4.1‐7։

Հինգշաբթի 22 Փետրւարի 2024;
ԺԱ օր Մեծի Պահոց Ա Թագաւորաց 3.21‐4.18։ Առակներ 3.11‐4.14։ Երեմիա 2.31‐3.16։

Ուրբաթ 23 Փետրւարի 2024;
ժԲ օր մեծի պահոց ԵՐԿՐՈՐԴ ՕՐԷՆՔ 7.11‐8.1։ Յոբ 9.1‐10.2։ Եսայի 40.9‐17։

Շաբաթ 24 Փետրւարի 2024;
ԺԳ մեծի պահոց ԵՐԿՐՈՐԴ ՕՐԷՆՔ 7.11‐8.1։ Յոբ 9.1‐10.2։ Եսայի 40.9‐17։

Կիրակի 25 Փետրւարի 2024;
Անառակի կիրակի,ժդ օր մեծի պահոց Եսայի 54.11-55.13։ Բ Կորնթացիներ 6.1-7.1։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 15.1-32։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ