Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՍՐԲՈՑ ՂԵՒՈՆԴԵԱՆՑ ՔԱՀԱՆԱՅԻՑ ՏՕՆԻ ԱՌԻԹՈՎ ՍՈՒՐԲ ԵՒ ԱՆՄԱՀ ՊԱՏԱՐԱԳ Ս. ԱՍՏՒԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Երեքշաբթի, 10 փետրւար 2026 թւականին տօնն էր Սրբոց Ղեւոնդեանց քահանայից։ Հոգեւոր հայրեր, ովքեր Աւարայրի մեծ ճակատամարտին՝ 451 թւականին, Ղեւոնդ երէցի առաջնորդութեամբ արիացեալ ոգով՝ զինավառեցին վասն հաւատքի եւ նոյնիսկ իրենց արեան հեղումով պաշտպանեցին հայ ժողովրդի քրիստոնէական ինքնութիւնը:

Այդ առիթով, Նախագահութեամբ Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի, Ս. Աստւածածին եկեղեցում մատուցւեց Սուրբ եւ Անմահ Պատարագ: Կրօնական արարողութեան պատարագիչն էր Արժ. Տ. Խաչատուր քհնյ. Յարութիւնեանը իսկ օրւայ առիթով քարոզեց Արժ. Տ. Մեսրոպ քահանայ Ռաթէոսեան: Արարողութեանը ներկայ էին Թեմակալ Առաջնորդի օգնական՝ Հոգշ. Տ. Առաքել Աբղ. Գատեհճեանը եւ թեմիս քահանայ հայրերը, որոնցից ոմանք խոնարհաբար սպասարկում էին Սուրբ եւ Անմահ Պատարագին:

Սրբազան Հայրն տօնի առիթով, շնորհաւորեց Թեհրանի Հայոց Թեմի մեր բոլոր քահանաներին, աղօթելով որ նրանք միշտ լինեն առողջ, ծառայասէր եւ յաջողակ եւ Ղեւոնդեանց քահանաների հաւատքով շարունակեն իրենք առաքելութիւնը։

Յաւարտ Սուրբ եւ Անմահ Պատարագի տեղի ունեցաւ հոգեհանգստեան կարգ հանգուցեալ քահանաների հոգիների հանգստեան համար։

Արարողութեանը ներկայ էին Թեմական խորհրդի ատենադպիր Հայրիկ Աղանեանը, ազգ. մարմինների եւ եկեղեցական խորհուրդների ներկայացուցիչները ու նկատառելի թւով հաւատացեալներ:

Կէսօրին ի պատիւ քահանայ հայրերի Ս. Աստւածածին եկեղեցու Եկեղեցական խորհուրդը հիւրասիրութիւն էր կազմակերպել Հ. Բարեգործական Ընդհանուր միութեան կենտրոնատեղիում:

Ազգային Առաջնորդարանի Հանրային Կապ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ