Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ ԶՕՐԱՎԱՐԻ ՏՕՆԻ ԱՌԻԹՈՎ ՀՍԿՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆ ԵՒ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ԹԵՀՐԱՆԻ ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Ամէն տարի Առաջաւորաց Պահքին յաջորդող շաբաթ օրը յիշատակւում է Ս. Սարգիս Զօրավարի տօնը։ Սուրբ Սարգիս Զօրավարը կարգւած է համաքրիստոնէական աշխարհի սրբերի դասին եւ պատկանում է սրբոց այն փաղանգին, որոնք Սուրբ Առաքեալների շրջանից սկսեալ մինչեւ 5-րդ դար իրենց հաւատքով եւ արեամբ վկայել են Քրիստոսին եւ ամփոփւել են հայրենի հողում։

Կարգադրութեամբ եւ հովանաւորութեամբ Թեմիս Առաջնորդ, Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի ուրբաթ թւականիս յունւարի 26-ի երեկոյեան ժամը 6։00-ին, Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի ունեցաւ հսկումի արարողութիւն, որի աւարտին տեղի ունեցաւ «Աղի եւ Աղեբլիթի օրհնութիւն»:

Շաբաթ, 27 յունւար 2024 թւականին, Սուրբ Սարգիս Մայր եկեղեցում նախագահութեամբ Թեմիս Առաջնորդ Գերշ․ Տ․ Սեպուհ Ս․ Արք․ Սարգսեանի տեղի ունեցաւ Սուրբ եւ Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Արժ. Տ. Սահակ Քհնյ. Խոսրովեանը։

Առաջնորդ Սրբազան Հայրը իր քարոզի ընթացքում յայտնեց.-«Այսօր սրբազան այս տաճարի կամարների ներքեւ ի մի ենք եկել, որպէսզի հայցենք բարեխօսութիւնը Սուրբ Սարգիս Զօրավարի եւ նրա որդու Մարտիրոսի ու տասնչորս զինւորների»: Նա անդրադառնալով սուրբ բառի իմաստին ընդգծեց, որ սուրբ բառը նշանակում է տարբերել․ ուստի սուրբ մարդը այն է, որ իր հաւատքով եւ զոհաբերութեամբ միւսներից զանազանւում է։ Ապա ակնարկելով Տէրունի պատւէրին թէ՝ «Սուրբ եղէք, ինչպէս որ ձեր Երկնաւոր Հայրը սուրբ է» ասաց, սուրբը այն անձն է որ իր ապրելակերպով ու կենցաղով կարողացել է Աստծու օրհնութեան եւ շնորհին արժանանալ: Նա յաւելեց, որ Սուրբ Սարգիս Զօրավարը, այն անձնաւորութիւնն էր որ իր շրջապատից զատւելով դարձաւ քրիտոնէական եկեղեցու հաւատաւոր անձ, ով իր որդու՝ Մարտիրոսի եւ տասնչորս զինւորների հետ նահատակւեց յանուն քրիստոնէական իր հաւատքին: Սրբազան Հայրը իր քարոզի մի այլ բաժնում մեկնաբանելով հաւատքը յայտնեց.-«Հաւատքը մարդկային կեանքի աւիշն է: Հաւատքը մարդկային կեանքը լուսաւորող եւ այն Աստծու մօտեցնող ճշմարտութիւնն է»:

Սրբազան Հայրը եզրակացնելով իր խօսքն ասաց, որ այս տօնակատարութիւնը ոսկեայ առիթ է, որ վերանորոգենք մեր Քրիստոնէական հաւատքը, որպէսզի մի անգամ եւս կանգ առնենք եւ մտածենք մեր Տիրոջ Յիսուս Քրիստոսի ու Իր առաքելութեան ու ուսուցումների եւ մեզի թողած կտակի մասին եւ ըստ այնմ տնօրինենք մեր կեանքը։ Սրբազան Հայրը անդրադարձաւ նաեւ եկեղեցու հանգուցեալ բարերարների եւ նրանց զաւակների բարերարութեան, որոնք իրենց հանգուցեալ ծնողների յիշատակին իշխանական նւիրատւութեամբ մասնակցեցին եկեղեցու նորոգութեան:

Յաւարտ Սուրբ եւ Անմահ Պատարագի կատարւեց հարիսայի օրհնութիւն եւ հոգեհանգստի արարողութիւն եկեղեցու բարերարների ու յարակից հանգուցեալ բարեկամների համար, որից յետոյ օրհնւած հարիսան ի խնդիր հիւանդութիւնների բժշկութեան եւ մեղքրի թողութեան եւ օրհնութեան բաժանւեց ուխտաւոր հաւատացեալներին։

Արարողութեանը ներկայ էին Իսլ. Խորհրդարանում Թեհրանի եւ Հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի ատենապետ Սուրիկ Աբնուսեանը, Թեմական խորհրդի եւ Եկեղեցական խորհուրդների ներկայացուցիչները, քահանայից դասը եւ նկատառելի թւով հաւատացեալներ: Ներկայ էին նաեւ «Մարի Մանուկեան» դպրոցի աշակերտուհիները:

Կրօնական արարողութեան աւարտին Ս. Սարգիս եկեղեցու խորհրդի նախաձեռնութեամբ կազմակերպւել էր ընդունելութիւն ազգային առաջնորդարանի դահլիճում:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Երկուշաբթի 14 Հոկտեմբերի 2024;
Տօն՝ Գիւտ նշխարաց Սրբոյն Գրիգորիսի Աղուանից կաթողիկոսին, եւ սրբոց հարցն` Թաթլոյ, Վարոսի, Թումասու, Անտօնի, Կրօնիդեայ եւ եօթն խոտաճարակացն, որք յԻննակնեայ վանսն կատարեցան

Երեքշաբթի 15 Հոկտեմբերի 2024;
Սրբոց առաքելոցն` Անանիայի, Մատթէի, Բառնաբայ, Փիլիպպոսի, Յովհաննու, Շիղայի եւ Սիւղիանոսի

Չորեքշաբթի 16 Հոկտեմբերի 2024;
Պահք ԳԱՂԱՏԱՑԻՆԵՐԻՆ 2.11-20։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 13.14-23։

Հինգշաբթի 17 Հոկտեմբերի 2024;
Սրբոցն Դիոնէսիոսի Արիսպագացւոյն եւ առաքելոցն Տիմոթէոսի եւ Տիտոսի

Ուրբաթ 18 Հոկտեմբերի 2024;
Գաղատացիներ 2.20-3.12։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 13.24-37։

Շաբաթ 19 Հոկտեմբերի 2024;
Սրբոց աւետարանչացն` Մատթէոսի, Մարկոսի, Ղուկասու եւ Յովհաննու

Կիրակի 20 Հոկտեմբերի 2024;
Զ Կիրակի զկնի Խաչի Եսայի 20.2-21.6։ Գաղատացիներ 4.3-18։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 4.14-23։

Երկուշաբթի 21 Հոկտեմբերի 2024;
Սրբոցն Ղունկիանոսի հարիւրապետին, որ հաւատաց ի խաչելութիւնն Քրիստոսի եւ Յովսեփայ Աստուածահօրն, Յովսեփայ Արեմաթացւոյն եւ բարեկամին Քրիստոսի Ղազարու եւ քերցն նորա Մարթայի եւ Մարիամու

Երեքշաբթի 22 Հոկտեմբերի 2024;
Սրբոցն Թէոդիտոնի քահանային, Զենոնի զինաւորին, Մակարայ, Եւ դոքսեայ եւ Ռամելայ

Չորեքշաբթի 23 Հոկտեմբերի 2024;
Գաղատացիներ 4.19-5.1։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 4.31-41։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ