Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան հիմնադրութեան 80-ամեակին նւիրւած, եւ կազմակերպութեան Մարզական միութեան նախաձեռնութեամբ, թւականիս՝ յունւարի 24-ի երեկոյեան «Արարատ» մարզաւանի «Սասունցի Դաւիթ» մարզադահլիճում բացումը կատարւեց 46-րդ Համադպրոցական խաղերի:
Այս տարւայ Համադպրոցական խաղերին իրենց մասնակցութիւնն են բերել Թեհրանի հայոց 14 դպրոցների 556 աշակերտներ, որոնք մրցակցելու են 10 մարզաձեւերում:
Խանդավառ մթնոլորտում մեկնարկած միջոցառումը զուգորդւած էր գեղարւեստական-մարզական կատարումներով: Նախ հերթաբար մուտք գործեցին խաղերին մասնակից դպրոցների աշակերտ-աշակերտուհիները: Տէրունական աղօթքով եւ Իրանի պետական հիմնով մեկնարկած միջոցառմանը Մարզական միութեան վարչութեան խօսքը փոխանցեց Լեռնիկ Դանիէլեանը: Օրւայ ջահը օրհնեց Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանը, իսկ ջահակիրն էր «Մարիամեան» դպրոցի աշակերտ Վահէ Խուդավերդեանը: Մարզական խաղերի իրաւարարների երդումը կատարեց թենիսի իրաւարար՝ Արմիդա Գրիգորեանը, իսկ աշակերտների երդումը հնչեցրեց «Մարիամ» հաստատութեան տղ. դպրոցի աշակերտ Ֆաբիան Մուրադխանեանը:
Միջոցառմանը Հ.Մ.Ա.Կ.-ի խօսքը փոխանցեց վարչութեան նախագահ Սոֆի Ջաղարբէգեանը: Օրւայ առիթով հրաւիրւեց իր խօսքը փոխանցելու Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, որը սկզբում ընձեռնւեց մասնակից աշակերտ-ուհիների հետ, որից յետոյ փոխանցեց իր խօսքը:
Եզրափակիչ խօսքի համար հրաւիրւեց Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանը, ով Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի անունից փոխանցեց ողջոյնները:
Միջոցառմանը ճարտար հաղորդավարներ Նարէ Օհանեանը՝ «Արաքս» դպրոցից եւ Արթին Մովսիսեանը «Մարիամ» հաստատութիւնից նշեցին, որ 2023 թւականի Ասիայի ռոբոտիկի մրցաշարում ոսկէ մեդալակիր է հանդիսացել Արեգ Շահվերդեանը:
Ապա հանդիսութիւնը շարունակւեց գեղարւեստական կատրումներով եւ մարզական ցոյցերով:
Լուրը՝ «Ալիք»-ից
Լուսանկարները՝ ՀԱՏԻՍԻ