Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՀԱՆԴԻՍԱՒՈՐ Ս. ԵՒ ԱՆՄԱՀ ՊԱՏԱՐԱԳ Ս. ՄԻՆԱՍԻ ՏՕՆԻ ԱՌԻԹՈՎ

Դեկտեմբերի սկզբին համաձայն մեր եկեղեցու ծիսական օրացոյցի՝ քրիստոնէական եկեղեցու 4-րդ դարի մեծագոյն սրբերից՝ Ս. Մինասի եւ իր նահատակակից ընկերների՝ Եւգրափոսի եւ Երմոգինէսի յիշատակի օրն է:

Սոյն տօնը համընկնում է նաեւ Վանաքի Ս. Մինաս եկեղեցու անւանակոչութեան տօնին:

Արդարեւ այս առիթով, երկուշաբթի, 11 դեկտեմբեր 2023 թւականին, համանուն եկեղեցում մատուցւեց Ս. եւ Անմահ պատարագ եւ տօնակատարւեց Ս. Մինասի եւ համանուն եկեղեցու անւանակոչութեան տօնը։

Կրօնական արարողութեան պատարագիչն էր Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի հրաւէրով քաղաքս հիւրաբար գտնւող՝ Հոգեշնորհ Տ. Վիգէն Վրդ. Տալգլըճեանը:

Հայր Սուրբը յընթացս քարոզի փառք եւ գոհութիւն յայտնեց Աստծուն, որ այսօր եւս այս գեղեցիկ տօնը պարգեւեց, իր հետ հաղորդակից դառնալու եւ իրեն փառաբանելու համար նաեւ սրտի անհուն շնորհակալութիւնը յայտնեց Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանին, որ իր յատուկ հրաւէրով այսօր գտնւում է Թեհրանում: Հայր Սուրբը Աղօթք բարձրացրեց առ բարձրեալն Աստւած, որ Տէրը իր ամենակալ աջի զօրութեամբ առողջութիւն եւ ապաքինում պարգեւի Թեմիս Առաջնորդին:

Օրւայ խորհուրդը ներկաներին ուղղեց Հայր Սուրբը, լուսարձակի տակ առնելով սուրբերի մաքրակենցաղ վարքը եւ հոգեւոր աճումի ճամբով աշխարհիկ հաճոյքներից նրանց հեռացումը, որի պայծառ օրինակն է Ս. Մինասը: Նա դիտել տւաւ, որ սուրբերի ողջ կեանքը նւիրւած էր աղօթքի եւ քրիստոնէական այն հաստատուն հաւատքով, որ Տէրը կը լսի եւ նրանց Իր սիրոյն արժանի կը դարձնի:

Հայր Սուրբը խօսեց Ս. Մինասի կեանքի ու մարտիրոսութեան մասին, եւ նրա կեանքի միջից անդրադարձաւ հաւատքի վկայութեան եւ ամրութեան կարեւորութեանը: Նա յաւելեց, որ բացայայտւելով նրա ծածուկ հաւատքը, նա ենթարկւեց չարչարանքների բայց իր աննկուն հաւատքով դարձի բերեց նաեւ իր չարչարող իրեն պաշտօնակից Երմոգինեսը եւ ապա երկուսը միասին, աստւածատուր զօրութեամբ բազում չարչարանքներ դիմագրաւելուց յետոյ կայսրի կողմից նահատակւեցին ու իրենց մահով փառաւորեցին Քրիստոսին:

Հայր Սուրբը հաւատացեալներին յորդորեց, որ Ս. Մինասի կեանքի օրինակին հետեւելով զօրացնեն իրենց հաւատքը: Նա բարեխօսութիւն խնդրեց Սուրբերից, որպէսզի մեզ պահպանի ամէն չարից եւ չարիքից, մեզ տայ Տիրոջ իմաստութիւնը եւ տայ այն զգաստութիւնը, որ կարողանանք ընտրել եւ զանազանել թէ որն է կարեւորը եւ որն է անկարեւորը, որովհետեւ Յիսուս Քրիստոսին եւ Աստծուն եւ Ս. Երրորդութեան կը վերապահւեն՝ ամէն զօրութիւն, ամէն հարստութիւն եւ ամէն իշխանութիւն:

Յաւարտ Սուրբ եւ Անմահ Պատարագի տեղի ունեցաւ ջրի օրհնութիւն եւ հոգեհանգստեան արարողութիւն եկեղեցու բարերարների հոգիների հանգստեան համար։

Արարողութեանը ներկայ էին քահանայից դասը, Թեմական եւ Եկեղեցական խորհուրդների ներկայացուցիչները եւ նկատառելի թւով հաւատացեալ ժողովուրդ։

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Կիրակի 21 Ապրիլի 2024;
Դ կիր. (Կարմիր Կիւրակէ)

Երկուշաբթի 22 Ապրիլի 2024;
ԻԳ օր Յինանց

Երեքշաբթի 23 Ապրիլի 2024;
ԻԴ օր Յինանց

Չորեքշաբթի 24 Ապրիլի 2024;
ԻԵ օր Յինանց

Հինգշաբթի 25 Ապրիլի 2024;
ԻԶ օր Յինանց

Ուրբաթ 26 Ապրիլի 2024;
ԻԷ օր Յինանց

Շաբաթ 27 Ապրիլի 2024;
ԻԸ օր Յինանց

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Ե կիր. Տօն Երեւման Ս. Խաչի

Երկուշաբթի 29 Ապրիլի 2024;
Լ օր Յինանց

Երեքշաբթի 30 Ապրիլի 2024;
ԼԱ օր Յինանց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ