Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆ

Չորեքշաբթի, 6 դեկտեմբեր 2023 թւականին, Ռուս ուղղափառ եկեղեցու հոգեւոր հովիւ եւ եկեղեցու հաղորդակցութեան բաժնի տնօրէն՝ Դանիալ Գրիգարի Մատրոսաֆը, որը հիւրաբար գտնւում էր Ղոմի Ալմոստաֆայ համալսարանում, պատկան պատասխանատուների ընկերակցութեամբ այցելեց Ս. Սարգիս եկեղեցի եւ Ազգ. Առաջնորդարան: Պատւիրակութեանը դիմաւորեցին Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի հրաւէրով Թեհրան գտնւող՝ Հոգեշնորհ Տ. Վիգէն Վրդ. Տալգլըճեանը, Իրանի Իսլ. Խորհրդարանում Իրանահայութեան զոյգ պատգամաւորներ՝ պրն. Ռոբերթ Բեգլարեանը եւ պրն. Արա Շահվերդեանը, Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը, Կրօնական խորհրդի ատենապետ Տ․ Մաշտոց քհնյ. Խաչատրեանը եւ ատենադպիրներ՝ Տ․ Գրիգորիս քհնյ. Ներսէսեանսը եւ Տ․ Արիստակէս քհնյ. Շահմիրեանը եւ Ազգ. Առաջնորդարանի դիւանապետ՝ պրն. Զօրիկ Կարապետեանը:

Պատւիրակութիւնը նախ մուտք գործեց Ս. Սարգիս եկեղեցի, որտեղ Տ․ Գրիգորիս քհնյ. Ներսէսեանի միջոցով բացատրութիւն ներկայացւեց եկեղեցու պատմականի մասին եւ ապա Ազգ. Առաջնորդարանի դահլիճում կայացած հանդիպմանը, պրն. Նորայր Արամեանը Սրբազան Հօր ողջոյնները փոխանցելով բարի գալուստ մաղթեց յարգոյ հիւրերին: Նա ամփոփ անդրադարձ ունեցաւ իրանահայ երեք թեմերում, համայնքների եկեղեցական ու ազգային կեանքին նաեւ կառոյցիս ընդհանուր դրւածքին ու գործունէութեանը: Հանդիպման ընթացքում նաեւ մատնանշւեց, Իրանում զանազան կրօնների հետեւորդների խաղաղ համակեցութեանը, փոխադարձ կապերին եւ կրօնների խաղաղ երկխօսութեանն ու յարաբերութիւններին։

Ռուս ուղղափառ եկեղեցու հոգեւոր հովիւը իր շնորհակալութիւնը եւ գոհունակութիւնը յայտնեց ջերմ ընդունելութեան եւ Ազգ. առաջնորդարան այցելելու առիթն ստեղծւելու համար:

Այցի աւարտին յարգոյ հիւրին յանձնւեց Մեծի Տանն Կիլիոյ Ն․Ս․Օ․Տ․Տ Արամ Ա․ Վեհափառ Հայրապետի գրչին պատկանող «Հայոց եկեղեցին» անւամբ գիրքը։

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Կիրակի 21 Ապրիլի 2024;
Դ կիր. (Կարմիր Կիւրակէ)

Երկուշաբթի 22 Ապրիլի 2024;
ԻԳ օր Յինանց

Երեքշաբթի 23 Ապրիլի 2024;
ԻԴ օր Յինանց

Չորեքշաբթի 24 Ապրիլի 2024;
ԻԵ օր Յինանց

Հինգշաբթի 25 Ապրիլի 2024;
ԻԶ օր Յինանց

Ուրբաթ 26 Ապրիլի 2024;
ԻԷ օր Յինանց

Շաբաթ 27 Ապրիլի 2024;
ԻԸ օր Յինանց

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Ե կիր. Տօն Երեւման Ս. Խաչի

Երկուշաբթի 29 Ապրիլի 2024;
Լ օր Յինանց

Երեքշաբթի 30 Ապրիլի 2024;
ԼԱ օր Յինանց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ