Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆՈՒՄ

Երկուշաբթի 25 սեպտեմբեր 2023 թւականին, Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանի հրաւէրով, կայացաւ՝ Կարիքաւորներին Օժանդակող մարմնի եւ «Գրիգոր Լուսաւորիչ» անւամբ բարեսիրական կենտրոնի միատեղ հանդիպումը, որի ընթացքում խորհրդակցութիւն կատարւեց բարեսիրական բնագաւառում աշխատանքների ընդլայնման եւ դրան նոր թափ տալու կարելիութեան եւ հնարաւոր քայլերի մասին:

Հանդիպմանը ներկայ էին Ի. Իսլ. Հանրապետութեան Խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Կարիքաւորներին Օժանդակող մարմնի անդամներ՝ պրն. Մուշեղ Ծատրեանը, պրն. Հրայր Աբդալեանը, տկն. Իւետ Մատթէոսեանը եւ տկն. Անի Մկրտչեանը, եւ «Գրիգոր Լուսաւորիչ» անւամբ բարեսիրական նորահիմն կենտրոնի անդամներ պարոնայք՝ Վարուժ Յովհաննիսեանը, Քրիստ Արզումանեանը եւ Զօրիկ Կարապետեանը:

Հանդիպման ընթացքում ընդգծւեց միասնական հանդիպումները յաճախակի դարձնելու եւ համադրւած միասնական աշխատանքներ կատարելու կարեւորութիւնը:

Հարկ է նշել, որ նախնական աշխատանքը կենտրոնացած կը լինի «Իմամ Խոմէյնի»-ի անւան օգնութեան կոմիտէի ցանկում չներառւած կարիքաւոր ընտանիքների գրանցման ուղղութեամբ, որը կը նպաստի առաւել դիւրութիւններ ստեղծելու հնարաւորութիւն ունենալուն իսկ ներկայ հանգրւանում, նկատի ունենալով նոր ուսումնական տարեշրջանի վերամուտը, «Իմամ Խոմէյնի»-ի անւան օգնութեան կոմիտէից օժանդակութիւններ ապահովել նիւթական անբարենպաստ պայմաններում գտնւող ընտանիքների դպրոցական աշակերտութեան համար:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Երկուշաբթի 06 Մայիսի 2024;
Երկուշաբթի. ԼԷ օր Յինանց

Երեքշաբթի 07 Մայիսի 2024;
երեքշաբթի, Ղկ 17.1‐19։ Գրծ 21.15‐26։ Ա Յհ 3.10‐20։ Յհ 10.22‐42։ Մտ 17.21‐18.9։ Մր 9.29‐47։

Չորեքշաբթի 08 Մայիսի 2024;
չորեքշաբթի, ԼԹ օր Յինանց

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
հինգշաբթի, ՀԱՄԲԱՐՁՈՒՄՆ Քրիստոսի Աստուծոյ մերոյ

Ուրբաթ 10 Մայիսի 2024;
ուրբաթ, ԽԱ. օր Յինանց։ Սկիզբն պահոց

Շաբաթ 11 Մայիսի 2024;
շաբաթ, ԽԲ. օր Յինանց

Կիրակի 12 Մայիսի 2024;
կիրակի, Է կիր. Երկրորդ Ծաղկազարդ

Երկուշաբթի 13 Մայիսի 2024;
երկուշաբթի, ԽԴ օր Յինանց

Երեքշաբթի 14 Մայիսի 2024;
երեքշաբթի, ԽԵ օր Յինանց

Չորեքշաբթի 15 Մայիսի 2024;
չորեքշաբթի, ԽԶ օր Յինանց։ Պահք

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ