Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Թեհրանի հայոց թեմի առաջնորդը եւ «ԱԼԻՔ» հաստատութեան ներկայացուցիչը հեռախօսազրոյց են ունեցել Բակօ Սահակեանի եւ Դաւիթ Իշխանեանի հետ

Երէկ՝ սեպտեմբերի 19-ի կէսօրին Ադրբեջանը լայնածաւալ ռազմական գործողութիւններ է սկսել Արցախի սահմանագծի ողջ երկայնքով՝ յատկապէս թիրախաւորելով խաղաղ բնակչութեանը:

Արցախի եւ ողջ հայութեան համար այս ճակատագրական իրողութիւններով մտահոգ, երէկ անմիջապէս պատերազմի սկսելուց ընդամէնը ժամեր անց, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը եւ «ԱԼԻՔ» հաստատութեան ներկայացուցիչ Սեւան Դանիէլեանը մեծ դժւարութեամբ հեռախօսակապ են հաստատել Արցախի նախկին նախագահ Բակօ Սահակեանի եւ Արցախի Ազգային ժողովի նախագահ Դաւիթ Իշխանեանի հետ:

Զրուցակիցները Արցախից ներկայացրել են պատերազմական ցաւալի իրավիճակը եւ անակնկալի եկած պայմաններում հապճեպ նախաձեռնւող քայլերը:

Թեհրանի հայոց թեմի առաջնորդը իր եւ իրանահայ ողջ համայնքի զօրակցութիւնն է յայտնել նշելով, որ ինչպէս միշտ Արցախ սրբավայրը եղել եւ մնում է հայոց պահպանիչ դարբնոց եւ ողջ մեր ներուժը դնելու ենք օգնութեան հասնելու մեր հարազատ արցախցիներին, որոնց հզօր կամքն ու պայքարը բոլորիս համար սրբազան պայքարի վառ խորհրդանիշ է:

Սեւան Դանիէլեանը մեզ հետ զրոյցում նշեց, որ այս պահին պէտք է անյապաղ ձեռնարկել վճռորոշ քայլեր, որպէսզի հոգեբանական զօրակցութիւնից բացի, որպէս բարեկամ եւ ամենամօտ երկրի հայ համայնք կարողանանք Իրանի կառավարութեան բարձրաստիճան ղեկավարութեան, ինչպէս նաեւ Իրանի Իսլ. խորհրդարանի պատգամաւորների հետ ելքեր գտնել դադարեցնելու արիւնահեղութիւնը Արցախում, եւ որ ամենակարեւորն է արցախցիների՝ իրենց հողում ապրելու եւ արարելու արդար իրաւունքի հարցը լսելի դարձնել քաղաքական այրերին:

«ԱԼԻՔ» հաստատութեան ներկայացուցիչը տեղեկացրեց նաեւ, որ այսօր հրատապ կարգով ազգային առաջնորդարանում տեղի կունենայ հանդիպում՝ բոլոր կառոյցների ներկայացուցիչների հետ, որպէսզի քննարկեն Արցախում ստեղծւած իրավիճակին հնարաւոր եղանակներով աջակցելու հարցերը:

Նա նշեց, որ ինքը եւս իր հերթին Արցախի ներկայացուցիչներին վստահեցրել է, որ ամէն ինչ անելու են Արցախի հզօր ժողովրդին աջակցելու համար:

Լուրը՝ «Ալիք»-ից

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Կիրակի 21 Ապրիլի 2024;
Դ կիր. (Կարմիր Կիւրակէ)

Երկուշաբթի 22 Ապրիլի 2024;
ԻԳ օր Յինանց

Երեքշաբթի 23 Ապրիլի 2024;
ԻԴ օր Յինանց

Չորեքշաբթի 24 Ապրիլի 2024;
ԻԵ օր Յինանց

Հինգշաբթի 25 Ապրիլի 2024;
ԻԶ օր Յինանց

Ուրբաթ 26 Ապրիլի 2024;
ԻԷ օր Յինանց

Շաբաթ 27 Ապրիլի 2024;
ԻԸ օր Յինանց

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Ե կիր. Տօն Երեւման Ս. Խաչի

Երկուշաբթի 29 Ապրիլի 2024;
Լ օր Յինանց

Երեքշաբթի 30 Ապրիլի 2024;
ԼԱ օր Յինանց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ