Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՀԱՅ ՄԵԾԱՆՈՒՆ ՀԱՅՐԱՊԵՏ Ս. ՆԵՐՍԷՍ ՇՆՈՐՀԱԼՈՒ ՎԱԽՃԱՆՄԱՆ 850-ԱՄԵԱԿԻՆ ՆՒԻՐՒԱԾ ԿՈՆԴԱԿԻ ԸՆԹԵՐՑՈՒՄ ԵՒ ԿՐՕՆԱԿԱՆ ՍՐԲՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԱՆԱՐԳՄԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ

կիրակի 23 Յուլիս 2023-ին, յընթացս Ս. եւ Անմահ պատարագի Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում, ընթերցւեց Ս. Աթոռիս Վեհափառ Հայրապետ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոսի Կոնդակը՝ նւիրւած Հայ եկեղեցու մեծանուն Հայրապետ Ս. Ներսէս Շնորհալու վախճանման 850-ամեակին:

Սուրբ Սարգիս Մայր եկեղեցում կրօնական արարողութեանը նախագահեց եւ սրբատառ կոնդակը ընթերցեց թեմիս Առաջնորդ Գերշ․ Տ․ Սեպուհ Ս. Արք․ Սարգսեանը։

Միւս եկեղեցիներում կոնդակը ընթերցւեց Պատարագիչ քահանայ հայրերի միջոցով։ Առաջնորդ Սրբազան Հայրը կոնդակը ընթերցելուց յետոյ անդրադարձաւ մեծանուն Հայրապետի Հայ եկեղեցու եւ հայ ժողովրդի պայծառութեան համար կատարած ծառայութիւններին եւ ներկայ աշխարհիս վերիվայրումներին ու նաեւ քննադատեց խօսքի ազատութեան անւան ներքոյ կրօնական սրբութիւնների նկատմամբ եւրոպայում՝ ի մասնաւորի Շւէդիայում անյարիր վերաբերմունքը։ Նա յայտնեց.-«Կրօնը նւիրական սրբութիւն է եւ կրօնական հաւատալիքները նոյնքան նւիրական են․ ամէն մի կրօն ունի իր Սուրբ Գիրքը, ինչպէս մենք ունենք մեր Աստւածաշունչը: Ամէն կրօնի Սուրբ Գիրքը իր մէջ պարունակում է այդ կրօնի կրօնական ուսուցումները եւ որեւէ մէկի համար ցանկալի չէ իւրովի կրօնական սրբութիւններն անյարգելը»։

Սրբազան Հայրը քննադատելով Ղուրանի այրման գործողութիւնը ասաց.-«Իւրաքանչիւր կրօնի Սուրբ Գիրքը այրելուց, այդ թուղթն է որ այրւում է բայց ոչ բովանդակութիւնը։ Նա յաւելեց Ղուրանը եւ որեւէ Աստւածային կրօնի Սուրբ Գիրք յաւիտենական է եւ իւրաքնչիւրը իր հետեւորդների համար յարգանքի է արժանի եւ որեւէ մէկը ուրիշի կրօնը կամ Սուրբ Գիրքը արհամարհելու կամ այրելու իրաւունքը չունի, հետեւաբար մենք, որպէս եկեղեցի բուռն կերպով դատապարտում ենք այդ արարաքը, քանի որ սա անմարդկային երեւոյթ է եւ կոչ ենք ուղղում ողջ աշխարհին, որ անդրադառնայ իրենց այդ սխալին։

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Կիրակի 21 Ապրիլի 2024;
Դ կիր. (Կարմիր Կիւրակէ)

Երկուշաբթի 22 Ապրիլի 2024;
ԻԳ օր Յինանց

Երեքշաբթի 23 Ապրիլի 2024;
ԻԴ օր Յինանց

Չորեքշաբթի 24 Ապրիլի 2024;
ԻԵ օր Յինանց

Հինգշաբթի 25 Ապրիլի 2024;
ԻԶ օր Յինանց

Ուրբաթ 26 Ապրիլի 2024;
ԻԷ օր Յինանց

Շաբաթ 27 Ապրիլի 2024;
ԻԸ օր Յինանց

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Ե կիր. Տօն Երեւման Ս. Խաչի

Երկուշաբթի 29 Ապրիլի 2024;
Լ օր Յինանց

Երեքշաբթի 30 Ապրիլի 2024;
ԼԱ օր Յինանց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ