Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան նախաձեռնութեամբ եւ «Հայ կին» միութեան կից «Անահիտ» միութեան համագործակցութեամբ նշւեց Մայիսի 28-ի 105-ամեակը

Մայիսի 28-ի երեկոյեան եզրափակւեց Թեհրանի հայոց թեմում Մայիսեան յաղթանակին նւիրւած միջոցառումների շարանը՝ նորանոր Մայիսեան յաղթանակներ կերտելու տեսլականով: Այդ առիթով գեղարւեստական-բանախօսական յայտագրով յագեցած ծրագիր էր կազմակերպւել երէկ՝ մայիսի 28-ի երեկոյեան Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան նախաձեռնութեամբ եւ «Հայ կին» միութեան կից «Անահիտ» միութեան համագործակցութեամբ, միութեան «Արցախ» սրահում:

Հայաստանի ու Արցախի պետական հիմներով մեկնարկած ծրագրի բացման խօսքով Իանա Շահբազեանը ողջունեց ներկաներին: Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի կողմից կեանքի կոչւած Մայիսի 28-ի 105-ամեակի մեծարման Կենտրոնական յանձնախմբի խօսքը փոխանցեց Ժոզէֆ Սուքիասեանը:

Միութեան վարչութեան անունից ներկաներին խօսք փոխանցեց Քարմէն Չհարմահալին:

Գեղարւեստական յայտագրի բաժնում հանդիսատեսները վայելեցին 105-ամեակը մեծարող Կենտրոնական յանձնախմբի պատրաստած տեսահոլովակը:
Ազգային-ժողովրդական երգերով հանդէս եկաւ «Հայ կին» միութեան կից «Անահիտ» միութեան «Զւարթնոց» երգչախումբը՝ ղեկավարութեամբ Էդիկ Թամրազեանի:
Ոգեշունչ ասմունքային կատարումով, հանդիսատեսը ըմբոշխնեց Շարիս Մելքոմ Աբգարի ներկայացրած «Իմ կանաչ Շուշի» բանաստեղծութիւնը:

Օրւայ բանախօս էր հրաւիրւել ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Քրիստինէ Վարդանեանը: Իր ելոյթի ընթացքում բանախօսը ընդգծեց. «Այսօր Հայաստանի Առաջին Հանրապետութեան 105-ամեակը նշում ենք այն պայմաններում, երբ Հայաստանի Երրորդ Հանրապետութիւնը, ինքը կանգնած է փլուզման եզրին եւ այստեղ է, որ անդրադառնում ենք Մայիսի 28-ի խորհրդին»:
Նա շեշտեց, որ այս անմխիթար պայմաններից փրկւելու միակ ելքը՝ մեր ժողովրդի միասնականութիւնն է:

Միջոցառմանը հրաւիրւեց իր խօսքը փոխանցելու Իրանում, ՀՀ դեսպանութեան մշակութային եւ համայնքային հարցերով խորհրդական Սերգէյ Գրիգորեանը:
Իր ելոյթի ընթացքում նա նշեց. «Մայիսի 28-ը անկասկած զարդարում է մեր պատմութեան ամենափառաւոր էջերից մէկը: Այն մեր ժողովրդի համար սեփական ուժերով ապրելու, իր իրաւունքը հերոսաբար պաշտպանելու պայծառ օրինակ է եւ դարաւոր ընդմիջումից յետոյ հայկական պետականութեան վերականգնման սկիզբը»:

Օրւայ եզրափակիչ խօսքը վերպահւած էր Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանին: Իր ելոյթի ընթացքում Սրբազան Հայրը ընդգծեց. «Մէկ շաբաթ է, որ մեր ժողովուրդը յատուկ խանդավառութեամբ ոգեկոչում է յիշատակը այն պատմական թւականի, որ կոչւում է Մայիսի 28»:
Իր ելոյթի այլ բաժնում թեմակալ առանջորդը ընդգծեց. «Երբ ժողովուրդները հաւատարիմ են իրենց ինքնուրոյնութեան, հաւատարիմ են իրենց ազգային արժէքներին ու աւանդոյթներին ոչ ոք չի կարող դրանք խլել մեզանից»:
Յատկանշական է, որ գեղարւեստական յայտագրի աւարտին ազգային-հայրենասիրական երգերով հանդէս եկան Հայաստանից հրաւիրւած երգիչ-երգչուհի՝ Մաւր Մկրտչեանը եւ Եւա Եգանեանը:

Միջոցառումը իրենց ներկայութեամբ պատւել էին՝ Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, ԻԻՀ-ում ՀՅԴ Բիւրոյի անդամ Վիգէն Բաղումեանը, Էստոնիայի պատւոյ հիւպատոս Արմէն Մութաֆեանը, ԻԻՀ-ում ՀՀ դեսպանութեան հիւպատոս Արթուր Սարգսեանը, Թ.Հ.Թ. Պատգամաւորական ժողովի ատենապետ Վահիկ Աղաքեանը, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ ճրտ. Նորայր Արամեանը, «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչ Սեւան Դանիէլեանը, «Ալիք» օրաթերթի գլխաւոր խմբագիր Արամ Շահնազարեանը, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի կողմից կեանքի կոչւած Մայիս 28-ի 105-ամեակի մեծարման Կենտրոնական յանձնախմբի նախագահ Ալֆրէդ Քեշիշեանը, քահանայ հայրեր, ազգային մարմինների ու միութիւնների ներկայացուցիչներ եւ մեծ թւով ներկաներ:

Լուրը՝ «Ալիք»-ից
Լուսանկարները՝ Հատիսի

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 23 Յունիսի 2024;
Սուրբ Աստւածածնի տուփի գիւտի տօնը

Երեքշաբթի 25 Յունիսի 2024;
Տօն Սուրբ Զաքարիա մարգարէի

Շաբաթ 29 Յունիսի 2024;
«Տօն Յիսուսի տասներկու առաքեալների եւ տասներեքերորդ առաքեալի՝ Պօղոսի»

Շաբաթ 06 Յուլիսի 2024;
Հին ուխտի տապանակի յիշատակը եւ Նոր ուխտի սուրբ եկեղեցու տօնը:

Կիրակի 07 Յուլիսի 2024;
«Յիսուս Քրիստոսի Պայծառակերպութիւնը

Շաբաթ 13 Յուլիսի 2024;
Ս.Թադէոս առաքեալի եւ Ս. Սանդուխտ կոյսի յիշատակութեան օր

Երկուշաբթի 15 Յուլիսի 2024;
Ս. Կիպրիանոս եպիսկոպոսի եւ Յուստիանէ կոյսի, Եւփիմէ կոյսի եւ Փոքր Հայքի Հայ Լեգէոնի 45 վկաների, Քրիստինէ կոյսի Յիշատակութեան օր

Երեքշաբթի 16 Յուլիսի 2024;
Տօն Աթանագինէս եպիսկոպոսը

Հինգշաբթի 18 Յուլիսի 2024;
Այսօր Տօնն է Ս. Գրիգոր Լուսաւորչի որդիների և Թոռների Յիշատակութեան օրը

Երեքշաբթի 30 Յուլիսի 2024;
Այսօր Հայոց առաքելական եկեղեցին յիշատակում է Սուրբ Վահան Գողթնեցուն:

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Չորեքշաբթի 10 Յուլիսի 2024;
Ա Կորնթացիներ 1.1‐9։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 17.21‐18.4։

Հինգշաբթի 11 Յուլիսի 2024;
Տօն՝ Սրբոյն Եսայեայ մարգարէին

Ուրբաթ 12 Յուլիսի 2024;
Ա Կորնթացիներ 1.10‐18։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 18.2‐9։

Շաբաթ 13 Յուլիսի 2024;
Սրբոցն Թադէոսի առաքելոյն մերոյ եւ Սանդխտոյ կուսին

Կիրակի 14 Յուլիսի 2024;
Բ կիր. զկնի Վարդավառի

Երկուշաբթի 15 Յուլիսի 2024;
Տօն՝ Սրբոցն Կիպրիանոսի եպիսկոպոսին և քառասուն և հինգ վկայիցն,եւ սրբոց կուսանացն Յուստինեայ, Եւփիմեայ և Քրիստինեայ

Երեքշաբթի 16 Յուլիսի 2024;
Տօն՝ Սրբոցն Աթանագինեայ եպիսկոպոսին եւ տասն աշակերտացն եւ հինգ վկայիցն

Չորեքշաբթի 17 Յուլիսի 2024;
Ա Կորնթ 2։12-3։10, Մտթ․18։15-22

Հինգշաբթի 18 Յուլիսի 2024;
Տօն՝ Սրբոց նախահարցն` Ադամայ, Աբէլի, Սեթայ, Ենովսայ, Ենովքայ, Նոյի, Մելքիսեդեկի, Աբրահամու, Իսահակայ, Յակովբայ, Յովսեփայ, Մովսիսի, Ահարօնի, Եղիազարու, Յեսուայ, Սամուէլի, Սամփսոնի, Յեփթայեայ, Բարակայ, Գեդէօնի եւ այլոց սրբոց նախահարցն

Ուրբաթ 19 Յուլիսի 2024;
Ա Կորնթ․5։9-6։10, Մտթ 18։23-35

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ