Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԿԱՐԻՔԱՒՈՐՆԵՐԻՆ ՕԺԱՆԴԱԿՈՂ ՄԱՐՄՆԻ (ԿՕՄ) ԱՄԱՆՈՐԵԱՅ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՇԱՐԱՆ

Մարդասիրական կեցւածքն ու իրարօգնութիւնը հայ հասարակութեան մէջ անծանօթ երեւոյթ չէ, յատկապէս ներկայ տնտեսական մտահոգիչ զարգացումները, որոնք անելային կացութեան են մատնել համեստ օրապահիկով ապրող ընտանիքներին:

Այս լոյսի ներքոյ Թ.Հ.Թ. Կարիքաւորներին Օժանդակող Մարմինը ոչ մի ջանք չխնայելով եւ բարեսիրական բնագաւառում ամենօրեայ ակտիւ աշխատանքով շարունակում է իր ծառայութիւնն ի նպաստ համայնքիս կարիքաւոր ընտանիքների:

Արդ, այս տարի եւս Նոր Տարւայ նախաշէմին նախաձեռնւեցին եւ իրականացւեցին հետեւեալ աշխատանքները՝

20 դեկտեմբեր 2022-ին, Պարէնային, Կաթնամթերքային եւ մրգեղէնի կապոցների դասաւորում՝
Թւով 200 ընտանիքներ, կոկիկ կապոցների մէջ զետեղւած պարունակութիւնը ստացան:
Փաթեթում ներառւած էին՝ թէյ, սուրճ, շաքար, շաքարաւազ, յեղուկ իւղ, տոմատի մածուկ, ձկան թոն, ոսպ, լոբի, մակարոն, բրինձ, գարեջուր, մածուն, կաթ, սեր (خامه), պանիր եւ մրգեղէն։

29 դեկտեմբեր 2022-ին, բարձր հովանաւորութեամբ Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի տեղի ունեցաւ Նոր Տարւայ դիմաւորում (ուրախ երեկոյ) «Սիփան» միութեան «Նայիրի» սրահում, ներկայութեամբ Սրբազան Հօր եւ Թեմական խորհրդի ներկայացուցիչների եւ յարգարժան հիւրերի։
Ձմեռ պապը նաեւ այդ գիշեր, իր գեղեցիկ նւէրներով այցելեց եւ ուրախացրեց ընտանիքների երեխաներին։

Ս. Ծննդեան տօնի առթիւ 2023 թւականի յունւարի 5-ի առաւօտեան ընտանիքներին բաժանւեց ձուկ եւ հաւ։

Կարիքաւորներին Օժանդակող մարմինը 2 պահով՝ 2022 թւականի դեկտեմբերի 30-ին՝ նոր բուրաստան գերեզմանատնում եւ 2023 թւականի յունւարի 6-ին՝ եկեղեցիներում ունեցել է նւիրահաւաք ի նպաստ կարիքաւոր ընտանիքների:

Այս առիթով, Կարիքաւորներին Օժանդակող Մարմինը (ԿՕՄ) իր երախտագիտութիւնն է յայտնում բոլոր անհատներին, ովքեր աջակցեցին ու մասնակից եղան մարդասիրական այս առաքելութեան:

Ուրախացնենք եւ ուրախանանք....

Յարգանք Ձեր վաստակին եւ անմնացորդ նւիրումին:

Թ.Հ.Թ.ԿԱՐԻՔԱՒՈՐՆԵՐԻՆ
ՕԺԱՆԴԱԿՈՂ ՄԱՐՄԻՆ

Յունւար 2023

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 03 Մարտի 2024;
Տնտեսի կիրակի (Մեծ պահքի չորրորդ կիրակի)

Կիրակի 10 Մարտի 2024;
Դատաւորի կիրակի (Մեծ պահքի հինգերորդ կիրակի)

Շաբաթ 16 Մարտի 2024;
Տօն Սրբոյն Գրիգոր Լուսաւորչին մերոյ սոսկալի չարչարանացն եւ մտանելոյն ի վիրապն

Կիրակի 17 Մարտի 2024;
Գալստեան կիրակի

Շաբաթ 23 Մարտի 2024;
Ղազարոսի յարութիւն

Կիրակի 24 Մարտի 2024;
Ծաղկազարդ

Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Ուրբաթ 16 Փետրւարի 2024;
Ե օր Մեծի Պահոց ԵՐԿՐՈՐԴ ՕՐԷՆՔ 6.4‐7.10։ Յոբ 6.2‐7.13։ Եսայի 40.1‐8։

Շաբաթ 17 Փետրւարի 2024;
Զ օր Մեծի Պահոց։ Սրբոյն Թէոդորոսի զօրավարին Իմաստութիւն Սողոմոնի 8.19-9.5։ Եսայի 62.6-9։ Հռոմէացիներ 8.28-39։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 10.16-22։

Կիրակի 18 Փետրւարի 2024;
Բ կիր. Քառասնորդական Պահոց (Արտաքսման) ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 4.43-5.11 ԵՍԱՅԻ 33.2-22 ՀՌՈՄԷԱՑԻՆԵՐ 12.1-13.10 ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 5.17-48

Երկուշաբթի 19 Փետրւարի 2024;
Ը օր Մեծի Պահոց Ա Թագաւորաց 1.1‐23։ Առակներ 1.1‐33։ Երեմիա 1.1‐10։

Երեքշաբթի 20 Փետրւարի 2024;
Թ օր Մեծի Պահոց Ա Թագաւորաց 1.23‐2.26։ Առակներ 2.1‐3.10։ Երեմիա 1.11‐2.3։

Չորեքշաբթի 21 Փետրւարի 2024;
Ժ օր Մեծի Պահոց Ելք 2.11‐22։ Յովել 2.1‐11։ Միքիա 4.1‐7։

Հինգշաբթի 22 Փետրւարի 2024;
ԺԱ օր Մեծի Պահոց Ա Թագաւորաց 3.21‐4.18։ Առակներ 3.11‐4.14։ Երեմիա 2.31‐3.16։

Ուրբաթ 23 Փետրւարի 2024;
ժԲ օր մեծի պահոց ԵՐԿՐՈՐԴ ՕՐԷՆՔ 7.11‐8.1։ Յոբ 9.1‐10.2։ Եսայի 40.9‐17։

Շաբաթ 24 Փետրւարի 2024;
ԺԳ մեծի պահոց ԵՐԿՐՈՐԴ ՕՐԷՆՔ 7.11‐8.1։ Յոբ 9.1‐10.2։ Եսայի 40.9‐17։

Կիրակի 25 Փետրւարի 2024;
Անառակի կիրակի,ժդ օր մեծի պահոց Եսայի 54.11-55.13։ Բ Կորնթացիներ 6.1-7.1։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 15.1-32։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ