Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



«ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՐԱԶՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԷՍ» «ՍԱԱԴ ԱԲԱԴ» ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ

Թեհրանի «Սաադ Աբադ» թանգարանային համալիրի տարազների բաժնում մեկնարկել է հայկական աւելի քան 25 պատմական տարազների ցուցահանդէսը, որոնք ներկայացնում են թէ՛ պատմական Հայաստանի կանանց, եւ թէ՛ իրանահայ կանանց ժամանակի տարազները:

Մայիսի 19-ի առաւօտեան բացումը կատարւեց ցուցահանդէսի, որը նախաձեռնութիւնն է «Արտակ Մանուկեան» ազգ. թանգարանի եւ «Թագաւորական զգեստների թանգարանի»:

Բացման հանդիսութեանը «Արտակ Մանուկեան» ազգային թանգարանի տնօրէն Ալիս Շահմուրադեանը իր գնահատանքի խօսքը ուղղեց՝ Թ.Հ.Թ. Թեմական խորհրդին, Թեհրանի «Հայ կին» միութեանը, որի ջանքների շնորհիւ տասնամեակներ հաւաքագրւել ու պահպանւել են հայկական պատմական տարազները եւ տարիներ է ինչ գտնւում են «Արտակ Մանուկեան» ազգ. թանգարանում: Նա նաեւ գնահատանքով անդրադարձաւ բոլոր նրանց, որոնց ջանքերի շնորհիւ կազմակերպւել է ցուցահանդէսը, ինչպէս՝ Կարինէ Մանուչերեանին՝ ցուցահանդէսը դասաւորելու համար:

Միջոցառմանը Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ ճրտ. Նորայր Արամեանը իր գնահատանքի խօսքը ուղղեց «Արտակ Մանուկեան» ազգային թանգարանի տնօրինութեանը իր ջանքերի համար, նաեւ գնահատեց «Հայ կին» միութեանը: Նա կարեւորեց նման վայրերում հայկական մշակոյթը ներկայացնող նմանօրինակ ցուցահանդէսների կազմակերպումը, այն համարելով խաղաղ գոյակցութեան եւ բարի կամքի դրսեւորման ակնյայտ օրինակը: Ցուցահանդէսի բացման հանդիսութեանը ներկայ էին երկու արւեստագէտներ՝ Օֆիկ Նազարեանն ու Մարօ Զովելեանը, որոնց ձեռքի աշխատանքները եւս ցուցադրութեան էին դրւած:

Ներկայ էին Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի, ազգային իշխանութեան ներկայացուցիչները, Հ.Մ. «Արարատ» կազմակերպութեան, Հ.Մ. «Սիփան» միութեան վարչութիւնների անդամներ եւ միութենականներ, համալսարանի դասախօս եւ Իրանի նորաձեւութեան ասպարէզում աշխատող առաջինը համարւող՝ դոկտ. Էդնա Զէյնալեանը: Ցուցահանդէսը իր աշխատանքը շարունակելու է մինչեւ մայիսի 26-ը, առաւօտեան ժամը 9-ից մինչեւ երեկոյեան ժամը 18-ը:

Ուրախութեամբ նաեւ տեղեկացանք, որ Թանգարանների միջազգային օրւայ առիթով կազմակերպւած միջոցառման ընթացքում, «Արտակ Մանուկեան» ազգ. թանգարանը ԻԿՕՄ-ի կողմից առաջին տեղն է գրաւել թանգարանների մէջ, վերջին մէկ տարւայ ընթացքում իր դրսեւորած անվերապահ համագործակցութիւնների կապակցութեամբ:

ԼՈՒՐԸ՝ ԱԼԻՔԻՑ

 

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Երեքշաբթի 21 Յունիսի 2022;
Սրբոց կուսանացն Նունեայ եւ Մանեայ։ Երգ 8.14-24։ Ես 27.11-13։ Ա Պտ 5.8-11։ Յհ 12.24-26։

Չորեքշաբթի 22 Յունիսի 2022;
Պահք։ Հռ 4.13-22։ Մտ 10.34-42։

Հինգշաբթի 23 Յունիսի 2022;
Սրբոց իշխանացն Սահակայ եւ Յովսեփայ, սրբոց վկայիցն Սարգսի եւ Բագոսի։ Առ 6.1-5։ Ես 33.5-8։ Հռ 8.18-27։ Ղկ 21.12-19։

Ուրբաթ 24 Յունիսի 2022;
Պահք։ Հռ 5.12-21։ Մտ 11.25-30։

Շաբաթ 25 Յունիսի 2022;
Սրբոյն Ներսիսի Մեծի հայրապետին մերոյ եւ Խադայ եպիսկոպոսին։ Իմս 2.23-3.8։ Ես 57.15-16։ Եբ 13.7-9։ Մտ 10.16-22։

Կիրակի 26 Յունիսի 2022;
Գ. կիր. զկնի Հոգեգալստեան։ Բարեկենդան Ս. Գրիգոր Լուսաւորչի պահոց: Ես 1.2-15։ Հռ 6.12-23։ Մտ 12.1-8։

Երկուշաբթի 27 Յունիսի 2022;
Պահք։ Սրբոցն Եպիփանու Կիպրացւոյն, Բաբելայ հայրապետին եւ երից աշակերտաց նորին։ Իմս 8.7-10։ Նվ 1.7-9։ Ա Կր 12.4-11։ Մր 6.45-52։

Երեքշաբթի 28 Յունիսի 2022;
Պահք։ Սրբոցն Կոստանդիանոսի թագաւորին եւ մօրն նորա Հեղինեայ։ Առ 16.9-17։ Բրք 3.31-4.4։ Ա Տմ 2.1-7։ Ղկ 7.1-10։

Չորեքշաբթի 29 Յունիսի 2022;
Պահք։ Հռ 7.1-11։ Մտ 12.9-15։

Հինգշաբթի 30 Յունիսի 2022;
Պահք։ Հռ 7.1-11։ Մտ 12.9-15։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ