Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՍՊԻՏԱԿԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻՑ 33 ՏԱՐԻ ԱՆՑ...

Չարաղէտ Դեկտեմբեր եօթն դռների ետին է: Սահմռկեցուցիչ թւական մեր նորագոյն պատմութեան մէջ: 33 տարիներ առաջ այս օրը կէսօրւան ժամը 11:41-ին գետինը դղրդաց, ահաւոր երկրաշարժ տեղի ունեցաւ եւ մի քանի րոպէներում Հայաստանի հիւսիս եւ հիւսիս արեւմտեան շրջանի շէն ու բազմամարդ քաղաքները՝ Լենինական՝ այժմ Գիւմրի, Սպիտակ, Կիրովական այժմ Վանաձոր եւ տասնեակ շէն գիւղեր ու աւաններ հիմնովին քանդւեցին, մի մասն էլ՝ կիսով չափ:

Մեծ ողբերգութիւն էր, որ ցնցեց արդէն իսկ ղարաբաղեան ազատագրական շարժումով ցնցւած հայ ժողովուրդը հայրենիքում եւ հայրենիքից հեռու՝ սփիւռքում: Աւելի քան 26 հազար անմեղներ զոհ գնացին ահաւոր երկրաշարժին, մի պահ կարծես կեանքը կանգ էր առել Հայաստանի երկնակամարի ներքեւ. ամէն կողմից օգնութեան ձեռք երկարւեց ինչ որ չափով մեղմացնելով տառապեալների, արկածահարների ցաւն ու վիշտը:

Մեր ժողովուրդը այդ օրերին ապրեց երկրային դժոխքում: Քրիստոնեայ եկեղեցիներն ու աշխարհի բարեսէր կազմակերպութիւններն ու պետութիւնները աղօթքով, նիւթական օժանդակութեամբ զօրակցեցին արկածահար մեր ժողովրդին, որ իր կարգին երկրաշարժի ահաւոր ու սարսափահար ցնցումներից մի պահ սթափւած վերանորոգեց իր ապրելու, աշխատելու կամքը եւ համեմատաբար կարճ ժամանակահատւածում կարողացաւ իր վրայից թօթափել երկրաշարժի սարսափելի °°թուքն ու մուրը°° եւ աստիճանաբար վերադառնալ իր կեանքին:

Այսօր երբ 33 տարիների հեռաւորութիւնից վերյիշում ենք այդ օրերը Աստծուն փառք ենք տալիս որովհետեւ Ան մեր ձեռքից բռնեց ու առաջնորդեց դէպի °°խաղաղ նաւահանգիստ°°: Այո՛, մեր ժողովուրդը վստահեց Աստծուն ու հնազանդւեց նրա կամքին եւ դրա համար նա զօրացած ոտքի կանգնեց: Սաղմոսերգուն ասում է.-

Տիրո՛ջ վստահիր եւ բարի՛ք արա,
որպէսզի երկրի վրայ ապրես ու ապահովութիւն վայելես.
կեանքդ Տիրոջը յանձնիր
եւ վստա՛հ եղիր Նա ամէն ինչ կը տնօրինէ:

Այսօր 33 տարիներ ետք կրկին անգամ Հայաստան աշխարհն ու ողջ հայութիւնը մի այլ երկրաշարժի ցնցումների է ենթարկւել եւ ենթարկւում է: Ցնցում յառաջ եկած ահաւոր ներքին երկրաշարժից, որ մարդու հոգին տագնապեցնում է: Այո՛, այսօր ողջ հայութիւնը առաւել կամ նւազ չափով ալեկոծեալ ու խռովեալ հոգով ու մտքով փորձում է թափ տալ ձերբազատւելու համար այս ահաւոր փոթորիկից, որը սկսւեց 2020-ի 44 օրեայ պատերազմով:

Հաւատում եմ, որ սեւ մութ ու գորշ ամպերը փարատւելու են եւ մեր հայրենիքը իր Արցախով ինքնիրեն վերագտնելու է, քանի որ Աւետարանը ասում է «Հաւատացեալի համար անկարելի բան չկայ»:

Հաւատանք Տիրոջ խօսքին՝ «Հաւատա՛ եւ կը փրկւես»:

Հաւատա սիրելի ժողովուրդ եւ վստահ եղիր, որ հաւատքդ քեզ ամօթով չի թողնի:


ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
7 Դեկտեմբեր 2021
Թեհրան

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Երեքշաբթի 21 Յունիսի 2022;
Սրբոց կուսանացն Նունեայ եւ Մանեայ։ Երգ 8.14-24։ Ես 27.11-13։ Ա Պտ 5.8-11։ Յհ 12.24-26։

Չորեքշաբթի 22 Յունիսի 2022;
Պահք։ Հռ 4.13-22։ Մտ 10.34-42։

Հինգշաբթի 23 Յունիսի 2022;
Սրբոց իշխանացն Սահակայ եւ Յովսեփայ, սրբոց վկայիցն Սարգսի եւ Բագոսի։ Առ 6.1-5։ Ես 33.5-8։ Հռ 8.18-27։ Ղկ 21.12-19։

Ուրբաթ 24 Յունիսի 2022;
Պահք։ Հռ 5.12-21։ Մտ 11.25-30։

Շաբաթ 25 Յունիսի 2022;
Սրբոյն Ներսիսի Մեծի հայրապետին մերոյ եւ Խադայ եպիսկոպոսին։ Իմս 2.23-3.8։ Ես 57.15-16։ Եբ 13.7-9։ Մտ 10.16-22։

Կիրակի 26 Յունիսի 2022;
Գ. կիր. զկնի Հոգեգալստեան։ Բարեկենդան Ս. Գրիգոր Լուսաւորչի պահոց: Ես 1.2-15։ Հռ 6.12-23։ Մտ 12.1-8։

Երկուշաբթի 27 Յունիսի 2022;
Պահք։ Սրբոցն Եպիփանու Կիպրացւոյն, Բաբելայ հայրապետին եւ երից աշակերտաց նորին։ Իմս 8.7-10։ Նվ 1.7-9։ Ա Կր 12.4-11։ Մր 6.45-52։

Երեքշաբթի 28 Յունիսի 2022;
Պահք։ Սրբոցն Կոստանդիանոսի թագաւորին եւ մօրն նորա Հեղինեայ։ Առ 16.9-17։ Բրք 3.31-4.4։ Ա Տմ 2.1-7։ Ղկ 7.1-10։

Չորեքշաբթի 29 Յունիսի 2022;
Պահք։ Հռ 7.1-11։ Մտ 12.9-15։

Հինգշաբթի 30 Յունիսի 2022;
Պահք։ Հռ 7.1-11։ Մտ 12.9-15։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ