ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Չորեքշաբթի 09 Յունիսի 2021;
Պահք

Հինգշաբթի 10 Յունիսի 2021;
Սրբոց իշխանացն Սահակայ եւ Յովսեփայ, սրբոց վկայիցն Սարգսի եւ Բագոսի։

Ուրբաթ 11 Յունիսի 2021;
Պահք

Շաբաթ 12 Յունիսի 2021;
Սրբոյն Ներսիսի Մեծի Հայրապետին մերոյ եւ Խադայ եպիսկոպոսին

Կիրակի 13 Յունիսի 2021;
Գ կիր. զկնի Հոգեգալստեան

Երկուշաբթի 14 Յունիսի 2021;
Սրբոցն Եպիփանու Կիպրացւոյն, Բաբելայ հայրապետին եւ երից աշակերտաց նորին

Երեքշաբթի 15 Յունիսի 2021;
Սրբոցն Կոստանդիանոսի թագաւորին եւ մօրն նորա Հեղինեայ

Չորեքշաբթի 16 Յունիսի 2021;
Պահք

Հինգշաբթի 17 Յունիսի 2021;
Սրբոցն Թէոդիտոնի Գաղատացւոյն, Թալիլեայ բժշկին եւ եօթն կուսանացն, որք յԱնկիւրիա կատարեցան

Ուրբաթ 18 Յունիսի 2021;
Պահք

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹԻՒՆ

Ուրբաթ, 14 մայիս 2021 թ.-ի երեկոյան, Ն․Ս․Օ․Տ․Տ Արամ Ա․ Վեհափառ Հայրապետի օրհնութեամբ եւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Երիտասարդական յանձնախմբի կազմակերպութեամբ, կայացաւ երիտասարդական խորհրդակցական առցանց հանդիպում։

Հանդիպման մասնակցել էին զանազն թեմերի եւ շրջանների երիտասարդ-ուհիներ, ինչպէս նաեւ յանձնախմբի անդամ միաբան Հայրեր։ Թեհրանի թեմից նաեւ մասնակցել էին բրշ․ սարկաւագուհի Անի Քրիստի Մանւէլեանն ու Արգին Տէր Մկրտչեանը։

Ծրագիրն սկսեց աղօթքով, ապա Գերշ․ Տ․ Մեսրոպ Եպս․ Սարգսեանը արտայայտեց բացման խօսքը։ Երիտասրդները նաեւ առիթ ունեցան վայելելու Վեհափառ Հայրապետի հայրական խօսքերն ու խրատները։ Վեհափառ Հայրապետը շեշտեց երիտասադութիւնը մեր եկեղեցու, հայրենիքի, գաղութների եւ ընդհանրապէս մեր ժողովրդի կեանքի բոլոր մարզերում կոչւել են աւելիով ներկայութիւն դառնալու, որովհետեւ երիտասարդութիւնը ոչ միայն մեր ներկան են այլ մեր ապագան եւ չենք կարող մեր ապագան կերտել առանց երիտասարդութեան ներկայութեան։

Սոյն հանդիպման նաեւ զեկոյցներ ընթերցւեց՝ Հոգշ․ Տ․ Պետրոս Վրդ․ Մանուէլեանի, Հոգշ․ Տ․ Զարեհ Վրդ․ Սարգսեանի եւ Հոգշ․ Տ․ Յովակիմ Վրդ․ Բանճարճեանի միջոցով։

Իսկ վերջի բաժնում Հոգշ․ Տ․ Պարոյր Վրդ. Շէրնէզեանի առաջնորդութեամբ տեղի ունեցաւ քննարկումներ եւ առաջարկներ հայ երիտասարդութեան դերը առաւել եւս շեշտելու նպատակասլաց մօտեցումով։

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

 

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com