ՏՕՆԵՐ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Հինգշաբթի 16 Սեպտեմբերի 2021;
Տօն է Ս. Եկեղեցւոյ

Ուրբաթ 17 Սեպտեմբերի 2021;
Տօն է Ս. Խաչի

Շաբաթ 18 Սեպտեմբերի 2021;
Տօն է Ս. Խաչի

Կիրակի 19 Սեպտեմբերի 2021;
Բ կիր. զկնի Ս. Խաչի

Երկուշաբթի 20 Սեպտեմբերի 2021;
Պահք:Տօն՝ Սրբոցն Մամասայ, Փիլիկտիմոնի եւ Սիմէօնի Սիւնակեցւոյն

Երեքշաբթի 21 Սեպտեմբերի 2021;
Պահք

Չորեքշաբթի 22 Սեպտեմբերի 2021;
Պահք

Հինգշաբթի 23 Սեպտեմբերի 2021;
Պահք

Ուրբաթ 24 Սեպտեմբերի 2021;
Պահք

Շաբաթ 25 Սեպտեմբերի 2021;
Տօն՝ Սրբոցն Գէորգայ զօրավարին, Ադոկտոսի եւ Ռոմանոսի երգեցողին

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

ՎԵՐՆԱՏՈՒՆ

Թւականիս յունւարի 18-ին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի առաջարկով կայացաւ գրողների եւ մտաւորական խաւի հերթական 54-րդ հանդիպումը ՝ Թ. Հ. Թ.-ի ազգային առաջնորդարանի դահլիճում:

Հանդիպման թեման էր «Կեանքիս եզերքով» յուշագրութիւնը, հեղինակ՝ տիկին Արշալոյս Սարաջեան Բերբերեան, որը ներկայացւեց օրդ. Լիդա Բերբերեանի կողմից։

Արշալոյս Սարաջեան Բերբերեանի (ծնւել է Վանում 1898 թ. վախճանւել է Երեւանում 1977 թ.) գրչին պատկանող «Կեանքիս եզերքով» յուշագրութիւնը, աւելին է քան պարզ մի յիշատակարան։ Այնտեղ արտացոլւած են 20-րդ դարի սկզբի, Վան քաղաքի հայութեան առօրեայ կենցաղը՝ իր բազմաթիւ կողմերով, որը փաստագրական նիւթ կարող է ծառայել ազգագրագէտի համար։ Յիշատակելի է, որ հեղինակը 1915 թւականին աւարտել է Վան քաղաքի օրիորդաց միջնակարգ «Սանդխտեան» դպրոցը, այդ իսկ պատճառով յուշերը գրի է առել գրական լեզւով, սակայն հարազատ մնալու համար ժամանակին եւ մթնոլորտին, աւագ սերնդի խօսակցութիւնը նշել է նոյնութեամբ՝ Վանի բարբառով, որը այսօր անհետացման եզրին է։ Հետեւաբար այն օգտակար կարող է լինել լեզւաբանի համար։ Իսկ բանասէրը այնտեղ կարող է գտնել նոյն բարբառով ասոյթներ, թեւաւոր խօսքեր, դարձւածքներ, որոնք այժմ տրւել են գրեթէ մոռացութեան։ Հեղինակը ապրելով Վանի բռնագաղթի ողբերգութիւնը, մանրամասն գրի է առել այն, որը փաստագրական նիւթ է պատմաբանի համար։

Յուշագրութիւնը ունի նաեւ պատկերաւոր ոճ, գեղարւեստական նկարագրութիւններ, որոնք որոշ գլուխներ ամփոփւում են երեք տնից բաղկացած բանաստեղծութեամբ։

Այժմ ձեռագիր բնագիրը փոխադրւել է համակարգչի վրայ զբաղեցնելով 600 մեծագիր էջ։ Մտադրութիւն կայ բազմացնել շուրջ 10 օրինակ եւ ուսումնասիրութեան համար տրամադրել Հայաստանի եւ սփիւռքի մի քանի կենտրոններին։

Այնուհետեւ Լիդա Բերբերեանը անցաւ յուշագրութեան ներկայացմանը, այն բաժանելով երեք մասի։ Կեանքը Վան քաղաքում իբրեւ դժոխք եւ երկրէ երկիր թափառողները իբրեւ քաւարան։ Այնքան համահունչ հանճարեղ Դանթէի բնութագրմանը։

Անդրադառնալով Վանի բարբառին որտեղ եւ բաղաձայնը փոխարինւում է (խ) հնչիւնով, նշւեց որ այն յիշատակ է մնացել Ք.Ծ.-ից երկու հազարամեակ առաջ արեւապաշտ խուռիներից (հուր իմաստով), որոնք հետագայում դառնում են հայ ժողովրդի բաղկացուցիչ, կարեւոր մասը։ Այդ իսկ պատճառով Վանում այն սենեակը, որտեղ գոյութիւն ունէր թոնիրը կոչւում էր՝ «Տան տուն», իր առանցքային նշանակութեան պատճառով, իբրեւ արեւի խորհրդանիշ, կեանքի աղբիւր, որի շուրջ հաւաքւում էին ընտանիքի անդամները։ Այն համարւում էր ընտանեկան սուրբ օջախ եւ եթէ չկար եկեղեցի կամ գտնւում էր շատ հեռու վայրում, թոնրի մօտ էին ամուսնացնում զոյգերին եւ մկրտում երեխաներին։ Այնուհետեւ բերեց մի շարք անունների օրինակներ ինչպէս Աստւածաշնչում Աբրահամի կեցութեան վայրերից մին, որը կոչւում էր Խառան, իսկ այդ տեղի բնակիչները՝ քոռեցիք։ Իսկ հայոց պատմութեան մէջ խորխոռունի տոհմը եւ այլ տեղանուններ ինչպիսին՝ Խորսանա, Խորունք, Խուռնաւիլ եւ այլն։

Լիդա Բերբերեանը ըստ «Կեանքի եզերքով» յուշամատեանի բացատրութիւններ տւեց Վանի միջնակարգ դպրոցում դասաւանդւող առարկաների, երգչախմբի, «Հին աստւածներ»-ի բեմադրութեան նաեւ ժողովրդի տարազների մասին։ Նա ցուցադրեց արծաթեայ զարդեր ապա անդրադարձաւ բժշկութեան, կենցաղային խնդիրներին, ուխտագնացութեանն ու տարբեր ծէսերին իբրեւ հազարամեակների մշակութային ժառանգութիւն։

Յատկապէս օրինակներ բերեց գերդաստանի բարեկամական ջերմ ու անկեղծ, իրար օգնող նկարագրի մասին ու նաեւ պարտաճանաչութեան, արժանապատւութեան օրինակներ բերեց յետ Եղեռնեան դժւարին պայմաններում ապրելով հանդերձ։

Նկատի ունենալով արծարծւող նիւթերի ծաւալը ներկաները Սրբազան հօր թոյլտւութեամբ խնդրեցին այն չկրճատել, այլ շարունակել յաջորդ հանդիպման ընթացքում, որը տեղի կունենայ թւականիս փետրւարի 16-ին, երեկոյեան ժամը 7-ին։

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com