ՏՕՆԵՐ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Հինգշաբթի 16 Սեպտեմբերի 2021;
Տօն է Ս. Եկեղեցւոյ

Ուրբաթ 17 Սեպտեմբերի 2021;
Տօն է Ս. Խաչի

Շաբաթ 18 Սեպտեմբերի 2021;
Տօն է Ս. Խաչի

Կիրակի 19 Սեպտեմբերի 2021;
Բ կիր. զկնի Ս. Խաչի

Երկուշաբթի 20 Սեպտեմբերի 2021;
Պահք:Տօն՝ Սրբոցն Մամասայ, Փիլիկտիմոնի եւ Սիմէօնի Սիւնակեցւոյն

Երեքշաբթի 21 Սեպտեմբերի 2021;
Պահք

Չորեքշաբթի 22 Սեպտեմբերի 2021;
Պահք

Հինգշաբթի 23 Սեպտեմբերի 2021;
Պահք

Ուրբաթ 24 Սեպտեմբերի 2021;
Պահք

Շաբաթ 25 Սեպտեմբերի 2021;
Տօն՝ Սրբոցն Գէորգայ զօրավարին, Ադոկտոսի եւ Ռոմանոսի երգեցողին

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ուղերձ Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի

Գերաշնորհ Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի ուղերձները Իրանի Յեղափոխութեան Հոգևոր Առաջնորդին և Հանրապետութեան Նախագահին Իրանի և 5+1-ի միջև ժամանակին կնքւած Համաձայնագրի գործադրութեանը

Այաթուլահ Ալի Խամենէի
Հոգեւոր Առաջնորդ Իրանի Իսլամական Հանրապետութեան

Սրտի անհուն գոհունակութեամբ եւ հպարտութեան արդար զգացումով վկաներն ենք լինում իրանեան դիւանագիտութեան յաղթանակին, իբրեւ արդիւնք Իրանի Իսլամական Հանրապետութեան ղեկավարութեան իմաստուն, հեռատես քաղաքականութեան։

Իրանի եւ Եւրոմիութեան ղեկավարութեան հետ ստորագրած փոխադարձ յարգանքի եւ վստահութեան վրայ հիմնւած համաձայնութիւնը վստահաբար պիտի նպաստի ո'չ միայն Իրանի եւ Եւրոպայի խաղաղութեան ամրապնդման, այլեւ ողջ աշխարհի խաղաղութեան ամրապնդման հեռանկարն ունի։

Այս համաձայնութիւնը վկայութիւնն է Իրանի ղեկավարութեան, որի գլխին կանգնած էք դուք, իմաստուն առաջնորդութեան ու նախօրօք իր կատարած յայտարարութեան ճշմարտացիութեան, որ ինքն իր ատոմական կարողականութիւնը օգտագործելու է իր ժողովրդի եւ երկրի ճարտարարւեստի եւ ընդհանրապէս կեանքի առաւել բարգաւաճման ի խնդիր։

Այս մեծ ձեռքբերումի եւ իրանեան դիւանագիտութեան յաղթանակի առիթով յանուն մեր ողջ ժողովրդի, սրտանց շնորհաւորում ենք Ձեզ եւ Իրանի մեր ողջ ժողովրդին եւ ի սրտէ աղօթում Ձեր կենաց արեւշատութեան եւ իրանեան մեր սիրելի հայրենիքի առաւել զարգացման եւ խաղաղութեան ամրապնդման համար։

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ


Հոջ. Դոկտ. Հասան Ռոհանի
Նախագահ Իրանի Իսլամական Հանրապետութեան

Սրտի անհուն բերկրանքով եւ արդար հպարտութեամբ լսեցինք Իրանի եւ Եւրոմիութեան միջեւ կնքւած պատմական համաձայնագրի ուրախալի եւ հպարտութիւն պատճառող լուրը։

Վստահաբար այս համաձայնութիւնը արդիւնքն էր Ձեր ղեկավարած կառավարութեան հաստատակամ, իմաստուն եւ հեռատես քաղաքականութեան, որով յարաբերութիւնների նոր հեռանկար է բացւում ոչ միայն Իրանի եւ Եւրոմիութեան, այլեւ ընդհանրապէս ողջ աշխարհի երկրների միջեւ։

Այս համաձայնութեամբ Իրանը հաստատում է, մէկ անգամ եւս, որ իր ատոմական կարողականութիւնը կօգտագործի միայն ու միայն իր երկրի եւ ժողովրդի կեանքի առաւել բարգաւաճման համար։

Իրանեան դիւանագիտութեան յաղթանակի առիթով յանուն մեր ողջ ժողովրդի, սրտանց շնորհաւորում ենք Ձեզ եւ Իրանի մեր ողջ ժողովրդին եւ ի սրտէ աղօթում Ձեր եւ Ձեր ղեկավարած կառավարութեան եւ մեր սիրելի իրանեան հայրենիքի կեանքի առաւել զարգացման եւ խաղաղութեան ամրապնդման համար։

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

 

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com