Այսու յայտնում ենք մեր սիրելի ժողովրդի զաւակներին, որ յառաջիկայ հինգշաբթի, 8 փետրւար 2018-ին, ՍՐԲՈՑ ՎԱՐԴԱՆԱՆՑ ԶՕՐԱՎԱՐԱՑՆ ՄԵՐՈՑ ՀԱԶԱՐ ԵՐԵՍՈՒՆ ԵՒ ՎԵՑ ՎԿԱՅԻՑՆ, ՈՐՔ ԿԱՏԱՐԵՑԱՆ Ի ՄԵԾԻ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ ՏՕՆՆ Է: Այս առիթով հանդիսաւոր Ս. եւ անմահ Պատարագ է մատուցւելու Թեհրանի մեր եկեղեցիներում:
Յայտնենք, որ Սրբոց Վարդանանց Զօրավարաց Տօնը համընկնում է Սարդարապատ քաղաքամասի Սրբոց Վարդանանց Եկեղեցու անւանակոչութեան տօնին:
Այս առիթով հինգշաբթի 8 փետրւար 2018-ի Սրբոց Վարդանանց Եկեղեցում մատուցւելու է հանդիսաւոր ս. պատարագ: Պատարագելու եւ քարոզելու է թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը:
Կոչ ենք անում մեր ժողովրդի բոլոր զաւակներին որ անխտիր եկեղեցի փութան հաղորդւելու համար Վարդանանց Զօրավարաց հաւատքով: