Հինգշաբթի, դեկտեմբերի 28-ին Հայոց Նւարդ Գիւլբենգեան դպրոցի երրորդ դասարանի աշակերտները հրաւիրւել էին Հ. Հ. դեսպանատուն՝ մասնակցելու ամանորեան հանդէսին, որը կազմակերպւել էր տկն. Անահիտ Շահվերդեանի միջոցով:
Ամանորեայ հանդէսը սկսւեց ձիւնանուշիկի գեղեցիկ խօսքերով և աշակերտների նոր տարւայ բարեմաղթանքներով: Այնուհետև ձմեռպապիկը միացաւ նրանց և երբ բոլորը միաձայն երգեցին տօնածառի երգը , տօնածառի ճրագները վառւեցին և ուրախ երգերով, պարերով և ասմունքներով աւելի ջերմ մթնոլորտ ստեղծւեց:
Հիւրասիրւելուց յետոյ երեխաները գեղեցիկ քաղցրաւենիքի կապոց ստացան ձմեռպապիկից: Հանդէսին ներկայ էին նաև Հայոց Ազգային Թունեան դպրոցի աշակերտուհիները: