Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Զեկոյց Ս. Մինաս Եկեղեցու Եկեղեցական Խորհրդից

Թեհրանի Հայոց Թեմի Յարաբերական Մարմինը (Հանրային Կապը) ստացել է զեկոյց Ս. Մինաս Եկեղեցու Եկեղեցական Խորհրդից, իրենց կատարած աշխատանքների վերաբերեալ:  Ստորև ներկայացւում է սոյն զեկոյցը՝

Ս.Մինաս Եկեղեցական Խորհուրդի նոր կազմը գործի անցաւ 2015 թւի Մայիս ամսից:  Խորհուրդը բաղկացած Է հետևեալ 7 անդամներից՝

  1. Արսէն Խոսրովեան՝ ատենապետ
  2. Ռուբինա Ասլանեան՝ փոխատենապետ
  3. Ժանետ Կարապետեան՝ ատենադպիր
  4. Արմէն Սաբահգուլեան՝ գանձապահ
  5. Սեդա Ռաթէոսեան՝ գոյքապահ
  6. Մեդիկ  Իւսեֆի՝ անդամ
  7. Անօ Մուրադխանեան՝ անդամ

Ս. Մինաս Եկեղեցում անցեալ 6 ամսւայ ընթացքին տեղի են ունեցել 20 պսակադրութիւններ, նշանադրութիւններ, մկրտութիւններ եւ հոգեհանգստեան արարողութիւններ, որը բաւականին մեծ քանակ է այս փոքրիկ քաղաքամաում:

Կատարւած աշխատանքներից են՝

  1. Խաղող Օրհնէքի ծիսակատարութիւն եկեղեցում:
  2. Որոշւել է եկեղեցին, շաբաթւայ բոլոր օրերին բաց պահել հաւատացեալների համար:
  3. Ունեցել ենք հանդիպումներ, Թեմական Խորհուրդի կապ՝ պրն.Վարդան Բաբախանեանի հետ, և նորոգութիւնների առաջարկութիւններ ենք ներկայացրել Թեմական Խորհրդին:
  4. Ժողով ենք ունեցել Գերաշնորհ Սրբազան Հօր հետ, որը այցելելով Ս. Մինաս Եկեղեցի մօտից ծանօթացել է մեր դժւարութիւններին:
  5. Նպատակադրել ենք սրահ կառուցել, որը շատ հարկաւոր է եկեղեցու և Վանաքի համայնքի համար:  Այս պարագայում հանդիպում ենք ունեցել շրջանի քաղաքապետարանի պաշտօնեաների հետ, որոնք խոստացել են ոչ մի օգնութիւն չխնայել:
  6. Որոշւած է մի ցուցակ պատրաստենք Վանաքի համայնքի  ընտանիքներից և տարբեր կրօնական տօնակատարութիւնները (sms)-ով տեղեկացնել ժողովուրդին, որպէսզի խրախոսւեն և աւելի շատ եկեղեցի այցելեն:
  7. Շրջանի բարերարներից նւիրել է քահանայի շրջառի եւ դպրաց դասի հագուստների կտորները:
  8. Երկու բարերարների օգնութեամբ պատրաստւել են եկեղեցու ժողովարանի վարագոյրները և նորոգւել են դռները:

Մենք աշխատում ենք բարերարներ գտնել, եկեղեցու պատերի, պահակի տնակի և սրահի նորոգութիւնների և առանձին լւացարան կառուցելու համար:

Ս. Մինաս Եկեղեցու եկեղեցական Խորհուրդը իր ջանքն է գործադրում աւելի օգտակար լինել և կարելիին չափ ծառայելու համայնքին:

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 29 Յունւարի 2023;
Առաջաւորաց Պահքի Բարեկենդան

Շաբաթ 04 Փետրւարի 2023;
Տօն Սուրբ Սարգիս Զօրավարի եւ նրա որդի Մարտիրոսի ու 14 զինւորների

Երկուշաբթի 06 Փետրւարի 2023;
Տօն Սրբոց Ատովմեանց զօրավարացն եւ Սուքիասեանց վկայիցն

Երեքշաբթի 07 Փետրւարի 2023;
Տօն Սրբոց Ատովմեանց զօրավարացն եւ Սուքիասեանց վկայիցն

Հինգշաբթի 09 Փետրւարի 2023;
Սրբոց Ոսկեանց քահանայիցն

Շաբաթ 11 Փետրւարի 2023;
Ս. Իսահակայ Պարթեւայ հայրապետին մերոյ

Երկուշաբթի 13 Փետրւարի 2023;
Տօն Ս. Ղեւոնդեանց քահանաների

Երեքշաբթի 14 Փետրւարի 2023;
Տօն Տեառնընդառաջի

Հինգշաբթի 16 Փետրւարի 2023;
Սրբոց Վարդանանց տօն

Կիրակի 19 Փետրւարի 2023;
Բուն Բարեկենդան (Մեծ պահքի առաջին կիրակի)

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Երեքշաբթի 17 Յունւարի 2023;
Սրբոցն Անտօնի, Տրիփոնի, Պարսամայ եւ Ոնոփրիոսի ճգնաւորացն Կարդալու տեւողութիւն՝ 4 րոպէ: ԿԻՍՎԵԼ ԱՌԱԿՆԵՐ 21.15‐24։ ԵՍԱՅԻ 19.19‐21։ ԹՈՒՂԹ ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԻՆ 11.32‐40։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 10.37‐42։

Չորեքշաբթի 18 Յունւարի 2023;
Պահք Կարդալու տևողութիւն՝ 4 րոպէ: ԿԻՍՎԵԼ Ա Տիմոթէոս 2.8-3.13։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 2.12-22։

Հինգշաբթի 19 Յունւարի 2023;
Սրբոցն Թէոդոսի թագաւորին եւ մանկանցն Եփեսոսի Կարդալու տևողութիւն՝ 4 րոպէ: Իմաստութիւն Սողոմոնի 6.2‐10։ Եսայի 45.1‐2։ Ա Տիմոթէոս 2.1‐7։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 7.1‐10։

Ուրբաթ 20 Յունւարի 2023;
Պահք Կարդալու տեւողութիւն՝ 4 րոպէ: Ա Տիմոթէոս 4.1‐12։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 2.23‐3.12։

Շաբաթ 21 Յունւարի 2023;
Սրբոց հայրապետացն Աթանասի եւ Կիւրղի Կարդալու տևողութիւն՝ 3 րոպէ: Առակներ 11.2-11։ Եսայի 61.3-7։ Եբրայեցիներ 13.7-9։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 16.33-17.8։

Կիրակի 22 Յունւարի 2023;
Բ կիր. զկնի Ս. Ծննդեան Կարդալու տևողութիւն՝ 5 րոպէ: Եսայի 58.13-59.7, Ա Տիմոթէոս 4.12-5.10, ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 3.13-21։

Երկուշաբթի 23 Յունւարի 2023;
Սրբոցն Կիրակոսի եւ մօրն Յուղիտայի, և սրբոց վկայիցն Գորդիոսի, Պօղիքտոսի եւ Գրիգորիսի Կարդալու տևողութիւն՝ 3 րոպէ: Առակներ 14․1-6։ Եսայի 60․8-9։ Զաքարիա 8.4-5։ Եբրայեցիներ 2․14-18։ Ղկ 9․44-48։

Ուրբաթ 03 Փետրւարի 2023;
Ե օր Առաջաւորաց պահոց։ Յիշատակ Յովնանու մարգարէին Յովնան մարգարէ 1.1‐4.11։

Շաբաթ 04 Փետրւարի 2023;
Սրբոցն Սարգսի զօրավարին եւ որդւոյ նորա Մարտիրոսին եւ չորեքտասան զինաւորացն Առակներ 3.13-17։ ԵՍԱՅԻ 41.1-3։ Եփեսացիներ 6.10-17։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 21.10-19։

Կիրակի 05 Փետրւարի 2023;
Դ կիր. զկնի Ս. Ծննդեան ԵՍԱՅԻ 63.7-18։ Բ Տիմոթէոս 3.1-12։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 6.22-32։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ